«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
 
== Պատմություն ==
=== Մինչև Կիլիկյան Հայաստանը ===
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար մ․թ․ա 8-6-րդ դարերում։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։
=== Կիլիկյան Հայաստանի օրոք ===
Մինչև [[6-րդ դար]]ը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ ([[11–րդ դար|11]]-[[14–րդ դար|14-րդ]] դարեր)։ Այն [[Ռուբինյաններ]]ի, հետագայում [[Հեթումյաններ]]ի թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո-ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը [[1274]]-[[1275]] և [[1281]] թվականներին ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ [[1305]] թվականին հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև [[1337]]-[[1338|38]] թվականները, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։
=== Կիլիկյան Հայաստանի անկումից հետո ===
[[1368]]-[[1378]] թվականներին Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դարի կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, [[1473]] թվականին այն գրավում են վենետիկցիները, իսկ [[1522]] թվականին՝ անցնում Է օսմանցի թուրքերին։ Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը։ [[20-րդ դար]]ի սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր։ Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այաս» էջից