«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
[[Պատկեր:Chocim stronghold.jpg|մինի|Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում]]
[[Պատկեր:Schweiz Schloss Chillon Gesamtansicht.jpg|մինի|Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)]]
[[Պատկեր: Amberd - Armenia (2929261017).jpg|մինի|Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից]]
[[Պատկեր:Castle Himeji sakura01.jpg|մինի|Հիմեձի ամրոցը, Ճապոնիա]]
[[Պատկեր:Petropavlovskaia Krepost aerial.jpg|մինի|Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)]]
'''Ամրոց''', արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությունյան (պատմաբան)]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>։
 
== Ամրոցների նկարագրությունը ==
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և
պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։
Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
 
== Ամրոցների պատմությունը ==
Ամրոցների նախատիպեր են [[Կիկլոպյան ամրոց|կիկլոպյան]] կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին։
 
Տող 18.
Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ [[Ֆրանսիա]]յում՝ Մաժինոյի, [[Գերմանիա]]յում՝ Զիգֆրիդի, [[Ֆինլանդիա]]յում՝ Մաններհայմի գծերը և այլն։
 
== Հայկական ամրոցներ ==
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։
Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։
Տող 24.
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, [[Լևոնկլա|Լևոնբերդ]] և այլն), հասել է հազարների։
 
== Հայաստանի ամրոցների ցանկը ==
{{main|Հայաստանի Հանրապետության ամրոցների ցանկ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=920, Հայկական Հանրագիտարան, Ամրոց]
 
[[Կատեգորիա:Ամրոցներ| ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամրոց» էջից