«Ամո Խարազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 30.
'''Ամո Խարազյան''' (Համազասպ Խարազյան) ([[1880]], [[ապրիլի 8]] (20) -[[1957]], [[օգոստոսի 6]], [[Երևան]]), հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ([[1933]])։
 
== Կենսագրություն ==
Ամո Խարազյանը սովորել է [[Թբիլիսի|ԹիֆլիսԹիֆլիսի]]ի [[Ներսիսյան դպրոց]]ում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ [[1896]] թվականին մեկնում է [[Մոսկվա]], որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]յի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է [[2]] տարի ([[1896]]-[[1898]] թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր [[Գևորգ Բուրջալով]]ի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։
 
[[1899]] թվականին վերադառնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]] և սկսում է ներկայացումներ բեմադրել [[Ավճալայի բանվորական աուդիտորիա]]յում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում [[Հավլաբար]]ի լսարանում՝ քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։
Տող 39.
1906 թվականին մեկնել է Փարիզ, հետևել Ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անտուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին։
[[Պատկեր:Amo Kharazyan's Plaque.jpg|մինի|Ամո Խարազյանի հուշատախտակը Երևանում]]
Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և [[1909]] թվականին հիմնադրում է «[[Նոր դրամա» թատրոն]]ը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատում է [[6]] տարի և [[1914]] թվականին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ 1915-1918 թվականներին ղեկավարել է «Աշակերտա-ուսանողական դրամատիկ ընկերության» թատերախումբը, 1918 թվականին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական-գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը։<blockquote>Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է [[Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն|հեղափոխական թատրոնթատրոնի]]ի ղեկավարը, 1921 թվականի փետրվարին կազմակերպում է Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925 թվականին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը [[Ղարաքիլիսա]]յում ([[Վանաձոր]]) և շրջագայում [[Հայաստան]]ի ամբողջ տարածքով: Վերջինս 1926 թվականից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928 թվականին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից Խարազյանի անվան, տես Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն): 1949 թվականից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952 թվականին)<ref>{{cite book|title=Հայ սովետական թատրոնի պատմություն|publisher=ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն|location=Երևան|year= 1967}}</ref><ref>[http://www.kino-teatr.ru/teatr/activist/299012/bio/ Ամո Խարազյանի մասին kino-teatr.ru կայքում]</ref><ref>[http://hpj.asj-oa.am/88/1/58-1(5).pdf/Կարինյան, Ա. (1958) Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան և հայ կուլտուրայի ծաղկումը. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . p. 11]</ref>:</blockquote>1955 թվականի դեկտեմբերի 26-ից Խարազյանի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը։ Խարազյանն իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր։ Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/36 Հայկական սովետական հանրագիտարան, ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն,Երևան 1979,5-րդ հատոր, էջ 36]</ref>:
 
== Բեմադրություններ ==
 
* «[[Փոստակայանի վերակացուն]]»
Տող 49.
* «[[Գայլեր և ոչխարներ]]»
 
== Դերեր ==
 
* «[[էլիզբարով]]»
* «[[Ուրիել Ակոստա]]»
* «[[Ցագոր]]»
 
== Տես նաև ==
* [[Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն]]
* [[Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն]]
 
== Գրականություն Ամո Խարազյանի մասին ==
* Ս. Սարգսյան, Ամո Խարազյան, Երևան, 1959 թ.
* Խորհրդային Հայաստան, 1921 թ., N201
* Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.։ Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
* Օ. Գուլազյան, Հուշեր, Երևան, 1957 թ.