«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Ամենայն հայոց կաթողիկոսներ''' (նաև՝ Քահանայապետություն հայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն Ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն), Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը։ Պաշտոնապես հիմնադրել է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Ա ԼուսավորիչԼուսավորիչը]]ը՝՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց ([[301]] թվական) հետո՝ [[303]] թվականին, [[Վաղարշապատ]]ում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ [[Էջմիածնի Մայր Տաճար|Սբ. Էջմիածնի Մայր ՏաճարՏաճարը]]ը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը։
 
Կաթողիկոսական աթոռի հաստատումով գահակալվող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ և Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները։ Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն [[7-րդ դար]]ի սկզբին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել որպես Գանձասարի կաթողիկոսություն (մինչև [[1813]] թվականը, որից հետո կոչվել է մետրոպոլիտություն, իսկ նրա թեմերն անցել են [[Էջմիածին|Սուրբ Էջմիածնի]] ենթակայության ներքո)։ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց անվանումը տարածում է ստացել [[15-րդ դար]]ից, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը։ Հոգևոր-եկեղեցական գործերից զատ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը։
Տող 9.
[[387]] թվականին Հայաստանի մասնատումը [[Բյուզանդիա]]յի և [[Պարսկաստան]]ի միջև, ապա [[391]] թվականին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջհմախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու գործին։ Քաղաքական նման պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը։ Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, Ամենայն հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի [[Ոսկեդար]]ը։ Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր։ [[5-րդ դար]]ի 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը [[Սահակ Ա Պարթև]]ի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկական մասում Հայոց [[Արշակունյաց թագավորություն|Արշակունյաց թագավորության]] անկումից ([[428]] թվական) հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ նախարարությունների միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց։ Պարսկական տիրապետության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար։ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը գլխավորել է 5-րդ դարի ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս [[Հովսեփ Ա Հողոցմեցի]] (Վայոցձորցի), [[Գյուտ Ա Արահեզացի]] և [[Հովհաննես Ա Մանդակունի]] հայրապետների։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցությունը դավանաբանական վեճերին 4-5-րդ դդ. ==
Ամենայն հայոց կաթողիկոսությունը գլխավորել է Հայ եկեղեցու պայքարը դավանաբանական վեճերի ընթացքում՝ անմասն չմնալով նաև Ընդհանրական եկեղեցու գլխավոր հիմնահարցերը լուծելու աշխատանքներից։ [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] որդին՝ [[Արիստակես Ա Պարթև]]ը, մասնակցել է Նիկիայն Ա տիեզերական ժողովին ([[325]] թվական) և իր ստորագրությունը դրել ժողովի որոշումների տակ։ Ամենայն հայոց կաթողիկոսությունն ընդունել է նաև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Բ ([[381]] թվական) և [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով|Եփեսոսի Գ]] ([[431]] թվական) տիեզերաժողովների դավանական որոշումները։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսությունը պայքար է մղել նաև Ընդհանրական եկեղեցին պառակտող հերետիկոսական վարդապետություների՝ եվտիքականություն և նեստորականության դեմ։ Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մերժել է Քաղկեդոնի ժողովի ([[451]] թվական) որոշումները՝ Հայ եկեղեցին զերծ պահելով նորամուտ վարդապետություններից, սատար է կանգնել հայ ժողովրդի անկախությանն ու հոգևոր-եկեղեցական ինքնուրույնությանը։ Հայ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը, պաշտամունքը անաղարտ ու ուղղափառ հիմքերի վրա պահելու, դրանք կանոնակարգելու և եկեղեցու դիրքորոշումը հստակեցնելու համար գումարել է եկեղեցական ժողովներ (Աշտիշատի եկեղեցական ժողովներ, Շահապիվանի եկեղեցական ժողով [[444]] թվականին, Դվինի եկեղեցական ժողովներ, Մանազկերտի եկեղեցական ժողով [[726]] թվական և այլն)։ Այդ ժողովներում ընդունվել են նաև բազմաթիվ կանոններ ներքին աղանդավորական շարժումների (մծղնեություն, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլն) դեմ։
Քաղկեդոնի ժողովի որոշումները մերժելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր հեղինակությումբ և գործունեությամբ ղեկավար դիրք է ձեռք բերել Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ, որոնք կարևորել են Հայոց կաթողիկոսության կարծիքը դավանական վճիռներ կայացնելիս, հաճախ էլ պաշտպանություն գտել նրա հովանու ներքո։