«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pt:Catholicos de Todos os Armênios
Տող 8.
 
== Ամենայն հայոց կաթողիկոսությունը 387թ. Հայաստանի մասնատումից հետո ==
387 թվականին Հայաստանի մասնատումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ապա 391 թվականին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջհմախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու գործին։ Քաղաքական նման պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը։ Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, Ամենայն հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի [[Ոսկեդար]]ը։ Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր։ 5-րդ դ. 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը Սահակ Ա Պարթևի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկական մասում Հայոց Արշակունյաց թագավորության անկումից (428թ) հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ նախարարությունների միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց։ Պարսկական տիրապետության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար։ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը գլխավորել է 5-րդ դարի ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս [[Հովսեփ Ա Հողոցմեցի]] (Վայոցձորցի), [[Գյուտ Ա Արահեզացի]] և [[ՀավհաննեսՀովհաննես Ա Մանդակունի]] հայրապետների։
 
== Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցությունը դավանաբանական վեճերին IV-V դդ.==