«Տեխաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
| բնօրինակ անվանում = {{lang-en|Texas}}
| տեղը ըստ տարածքի = 2
| տեղը ըստ բնակչության = 2
Տող 7.
}}
 
'''Տեխաս''' ([[անգլերեն]]՝ {{Աուդիո|En-us-Texas.ogg|Texas ''Տեքսաս''}}), նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի հարավային մասում։ Տեխասը բնակչությամբ և տարածքով երկրորդն է Միացյալ Նահանգներում։ Նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Հարավ կենտրոնական մասում, այն սահմանակցում է [[Մեքսիկա]]յին հարավից, [[Նյու Մեքսիկո]] նահանգին արևմուտքից, [[Օկլահոմա]]յին հյուսիսից, [[Արկանզաս (նահանգ)|Արկանզասին]]ին հյուսիս արևելքից և [[Լուիզիանա]]յին արևելքից։ Տեխասի տարածքը կազմում է 696241 կմ քառակուսի, իսկ բնակչությունը 26,9 միլիոն (հուլիս 2014)։<ref>{{cite web| title = U.S. Census Bureau Announces 2010 Census Population Counts – Apportionment Counts Delivered to President| work = Press Release| publisher = U.S. Census Bureau | url = https://www.census.gov/newsroom/releases/archives/2010_census/cb10-cn93.html | accessdate =փետրվարի 7, 2011}}</ref>
 
[[Հյուստոն]]ը Տեխասի ամենամեծ քաղաքն է և չորրորդ ամենախոշորը ԱՄՆ-ում, մինչդեռ [[Սան Անտոնիո]]ն երկրորդ խոշորագույնն է նահանգում և յոթերորդ ամենամեծը ԱՄՆ-ում։ Մյուս մեծ քաղաքներն են [[Էլ Պասո]]ն և [[Օսթին (Տեխաս)|Օսթին]]ը, որը նահանգի կենտրոնն է։ Տեխասի մականունն է ''Lone Star State'', որպեսզի ընգծվի այն հանգամանքը, որ Տեխասը եղել է նախկին անկախ պետություն և ստացել է անկախությունը Մեքսիկայից<ref>{{cite web|url=http://www.netstate.com/states/intro/tx_intro.htm |title=Introduction to Texas |publisher=Netstate.com |accessdate=ապրիլի 11, 2010}}</ref>: Նահանգի անվանումը եկել է «Tejas» բառից, ինչը նշանակում է ընկեր [[Կադդո]] լեզվով<ref>Texas from Sea to Shining Sea https://books.google.am/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y</ref>:
 
Իր չափսերի և աշխարհագրական բազմազանության շնորհիվ ինչպիսին է [[Բալկոնես ճեղքվածք]]ը, Տեխասում կան բազմազան լանդշաֆտներ, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների հարավային և հարավարևմտյան շրջաններում<ref>Sansom, Andrew: ''[https://books.google.am/books?id=LEHH7ovVVDgC Water in Texas: An Introduction]'', University of Texas Press, 2008, pg. 25</ref>: Տեխասը հանրահայտ է որպես անապատային նահանգ, չնայած Տեխասի միայն 10 տոկոսն է [[Անապատ (մենաստան)|անապատ]]<ref>Dingus, Anne: ''The dictionary of Texas misinformation'', Gulf Publishing Company, 1987</ref>: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է նախկին [[պրերիաներ]]ում, [[խոտհարք]]ում, [[անտառ]]ներում և ափամերձ հատվածներում։
 
«Տեխասի վեց դրոշներ» տերմինը նշանակում է այն վեց երկրները, որոնց տիրապետության տակ եղել է տարածաշրջանը։ [[Իսպանական Տեխաս|Իսպանիան]] առաջին եվրոպական պետությունն էր, որը տիրացավ Տեխասին։ Դրանից հետո շատ կարճ ժամանակով Տեխասին տիրացավ Ֆրանսիան։ [[Մեքսիկա]]ն վերահսկեց տարածաշրջանը մինչև 1836 թվականը, երբ Տեխասը դարձավ անկախ՝ դառնալով անկախ [[Տեխասի հանրապետություն|հանրապետություն]]: 1845 թվականին Տեխասը միացավ Միացյալ Նահանգներին որպես 28-րդ նահանգ։ Նահանգի անէքսացիան եղավ պատճառ, որպեսզի սկսվի [[Մեքսիկա-ամերիկյան պատերազմ]]ը 1846 թվականին։ Տեխասը հայտարարեց ԱՄՆ կազմից իր դուրս գալու մասին 1961 թվականին և պաշտոնապես միացավ ԱՄՆ-ին նույն տարվա մարտի 2-ին։ Քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում կազմավորվեց ֆեդերատիվ կառավարություն։
Տող 20.
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Տեխաս}}
 
{{ԱՄՆ-ի վարչական բաժանում}}
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տեխաս» էջից