«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
}}
'''Ամառային բախտակը''' ({{lang-lat|Salmo ischchan aestivalis}}) կամ '''ամառային իշխանը''' [[սաղմոններ]]ի ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]։
== Արտաքին կառուցվածք ==
Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-117, առավել հաճախ՝ 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։
== Բազմացում և զարգացում ==
Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։
Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները՝ 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։
 
Բազմանում է մայիս-հուլիսին՝ լճի մեջ թափվող գետերի ([[Մասրիկ]], [[Մաքենիս]], [[Ծակքար]], [[Բախտակ]] ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։
== Սննդառություն ==
Սնվում է ջրային իշուկներով, [[միջատ]]ներով և նրանց [[թրթուր]]ներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։
== Պահպանություն ==
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։
 
 
== Տեսեք նաև ==
* [[Սևանի իշխան]]
{{ՀԲ}}
 
286 468

edits