«Ամանոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ամանոր (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Ամանոր (արեւմտահայերէն)}}
{{Տեղեկաքարտ Տոն
|տիպ (գույն) = միջազգային
Տող 24.
 
=== Հայաստան ===
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր:Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), [[հայեր]]ը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր '''[[Ամանոր]]''': Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը:Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը,ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ::Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը:Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձինս Մեծ Պապուկի:Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
 
=== Հրեական Նոր տարին ===
Տող 45.
 
=== Ռուսաստան ===
Ռուսները նոր տարին նշում էին [[սեպտեմբերի 1]]-ին,
Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։
 
Տող 120.
 
== Հին Նոր տարի ==
{{հիմնական|Հին Նոր տարի}}
Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ [[հին տոմար]]ի։ Հին և նոր տոմարների միջև [[20-րդ դար|XX]] և [[21-րդ դար|XXI]] դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ [[Հունվարի 13]]-ը համարժեք է [[դեկտեմբերի 31]]-ին։ [[Նոր տոմար|Նոր՝ Գրիգորյան տոմարը]], հաստատվել է [[1582]] թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։
 
Տող 148.
Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է [[Ասիա]]յի ժողովուրդներից, առաջին հերթին՝ [[Չինաստան]]ից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։
 
=== Անվտանգությունը ===
Մեծ քանակներով պայթուցիկ նյութերի օգտագործումը, այդ թվում՝ անչափահասների կողմից, ստեղծում է հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ իսկ պատճառով, Ամանորի գիշերը հակահրդեհային և փրկարարական աշխատանքների համար տարվա ամենալարված օրն է համարվում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամանոր» էջից