«Աղվեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Տարածվածությունը *== +== Տարածվածություն ==)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 31.
* [[Ֆեննեկ]] (''Vulpes zerda'')
}}
'''Աղվեսներ''' ({{lang-lat|Vulpes}}), [[շնազգիներ]]ի ընտանիքի [[գիշատիչներ|գիշատիչ կաթնասուններկաթնասունների]]ի ցեղ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է [[աղվես սովորական]]ը (''V. vulpes''), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։
 
== Արտաքին կառուցվածք ==
Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի [[շուն]]ը, բնութագրվում են երկար նեղ [[մռութ]]ով, և խիտ [[պոչ]]ով։
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
[[Պատկեր:Red Fox (Vulpes vulpes) -British Wildlife Centre-8.jpg|մինի|left|280px|Մայր աղվեսը ձագի հետ]]
=== Ընդհանուր տեղեկություններ ===
Տող 41.
 
=== Տարածվածություն ===
Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։
Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից, իսկ [[Ավստրալիա]] տարել են [[Եվրոպա]]յից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա [[Լոռու մարզ]]ում։
 
=== Սնունդը ===
Աղվեսը սնվում է [[նապաստակներ]]ով, [[գորտեր]]ով ու [[մողեսներ]]ով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են ([[դաշտամկներ]], [[ավազամկներ]], [[ճագարամուկ]], [[առնետ]] և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման [[վնասատու կրծողներ]], իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։
Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։
[[Պատկեր:VulpesZerdaScratching cropped.jpg|մինի|ձախից|240px|[[Ֆենեկ աղվես]]ը]]
=== Բազմացումը և ձագերը ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղվեսներ» էջից