«Աղնջաձոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 74.
Գյուղը հիշատակվում է նաև 13-14 -րդ դարերում։ Նախկինում գյուղն ունեցել է Ենգիչա, Դրունք, Աղքյանդ, Լեռնանցք անվանումները, պայմանավորված իր տեղադիրքով, գտնվում է Սուլեմայի լեռնանցքից հարավ։ Գյուղը վերանվանվել է Աղնջաձոր 1968 թվականին։ Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և այս ժամանակահատվածը դիտվում է որպես [[Վայոց Ձոր]]ի ամենածաղկուն շրջանը։
 
Տնտեսական կյանքին, առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ուներ [[ճանապարհ]]աշինությունը, քանի որ երկրի տերերը մեծ շահ ունեին անց ու դարձ անող քարավաններից, բացի մաքսավարձից, նրանք օգտվում էին նաև առևտրից։ Այս տարածքով էին անցնում Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, [[անասուն]]ների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին կալվածատեր իշխանները։ 1332 թվականին Լիպարիտ Օրբելյանի որդին՝ Չեսար իշխանը կառուցել է [[Սուլեմայի քարավանատուն|Սուլեմայի (Սելիմի) քարավանատունքարավանատունը]]ը, որը գտնվում է համանուն [[լեռնանցք]]ի ամենաբարձր հատվածի վրա։ Այն բաղկացած է սրբատաշ քարերով կառուցված երեք թաղակապ [[սենյակ]]ներից։
 
Ժողովրդի մեջ էլ տարածված է մեկ այլ ավանդույթ, թե իբր Սմբատ Օրբելյանի [[որդի]]ն ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում և նա, ի հիշատակ որդու, կառուցել է տվել քարավանատունը այլ ճամփորդների համար, այսինքն ձնաբքերի ժամանակ նրանք կհանգրվանեն այստեղ այնքան ժամանակ, մինչև եղանակը կլավանա և կշարունակեն ճանապարհը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղնջաձոր» էջից