«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Աղձնիք նահանգ, ավելացվեց Կատեգորիա:Աղձնիք ՀոթՔաթ գործիքով
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
'''Աղձնիքը''', ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] (ըստ այլ ուսումնասիրողների՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]) «[[Աշխարհացույց]]ի», հանդիսանում էր [[Մեծ Հայք]]ի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է ''Ալզի'', ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ ''Ալզինի'' ձևով։ Հայտնի է նաև ''Ալսե'', ''Ալզինենե'' անուններով<ref>{{Գիրք:ՏԲ|102}}</ref>։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է ''Աղզիս''<ref>{{Գիրք:ՏԲ|173}}</ref>։
 
[[Պատկեր:Mets Hayq - Nahangner - Aghdzniq.jpg|մինի|400px|Աղձնիք նահանգն ըստ Ս.Երեմյանի։
Ըստ Բ.Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև [[Եփրատ]] և գավառացանկից բացակայում է Քաղ (կենդրոնը՝ Քղիմար) գավառը]]
 
== Վարչական բաժանում ==
Աղձնիքը բաղկացած էր հետևյալ 11 գավառներից.
* [[Անգեղտուն]]- կենտրոնը՝ Անգղ
* [[Նփրկերտ]]- կենտրոնը՝ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ]]
* [[Աղձն]] կոչվում էր նաև Արզն- կենտրոնը՝ Արզան
* [[Կեթիկ]]- կենտրոնը՝ ՞
* [[Տատիկ (գավառ)|Տատիկ]]- կենտրոնը՝ ՞
* [[Ազնվաց ձոր]] (Ազնուաց ձոր)- կենտրոնը՝ ՞
* [[Երխեթք]] (Երխէթք) կոչվում էր նաև Խերխեթք (Խերխէթք)- կենտրոնը՝ Սղերթ
* [[Գզեղխ]]- կենտրոնը՝ Գզեղխ
* [[Սալնո ձոր]]-կենտրոնը՝ Սալնո ձոր
* [[Սանասունք]] կոչվում էր նաև Սասուն- կենտրոնը՝ [[Սանասուն]]
* [[Քաղ]]- կենտրոնը՝ [[Քղիմար]]
 
== Աշխարհագրություն և Երկրաբանություն ==
Աղձնիքը գտնվում էր Արևմտյան [[Տիգրիս]]ի և [[Հայկական Տավրոս]]ի միջև, մոտ 18 000 կմ<sup>2</sup> տարածությամբ և ուներ 10 գավառ։
 
Տող 46.
Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես [[Անգեղտուն]] և [[Ազնվաց ձոր]] գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։
 
== Պատմություն ==
 
[[Պատկեր:Provinces.JPG|մինի|400px|[[Մեծ Հայք]]ն ըստ «Աշխարհացոյց»-ի]]
[[Պատկեր:Armenia - Geography by Khorenatsi - V c.jpg|մինի|400px|Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան]]
=== Վաղ միջնադար ===
[[Մծբինի դաշնագիր|Մծբինի 40-ամյա դաշնագրի]] (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը ([[Անգեղ-Տուն]], [[Նփրկերտ]], [[Աղձն]]) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ [[Մեծ Հայք]]ի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ [[Աղձն]] գավառի, անջատվելով [[Մեծ Հայք|ՀայքՀայքից]]ից, անցավ [[Բյուզանդիա|Արևելյան Հռոմեական կայսրությանը]] որպես առանձին վարչական միավոր՝ [[Մեծ Ծոփք]] (''Սոփանենե'') անունով, իսկ [[Աղձն]]ը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց [[Սասանյաններ|Սասանյան Իրանին]]։ [[Սասանյաններ]]ի ավերած [[Տիգրանակերտ]]ի տեղում հռոմեացիները կառուցեցին [[Մարտիրոպոլիս]] (''Մարտիրոսաց քաղաք'' կամ ''[[Նփրկերտ]]'') բերդաքաղաքը, որը [[Աքբա]], [[Ափում]] և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը [[Սասանյաններ]]ի ներխուժումից։ [[Մեծ Հայք]]ի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ [[Բյուզանդիա|Բյուզանդական կայսրությանը]] և միացվեց [[Վերին Միջագետք]] պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
 
=== Արաբական տիրապետության շրջան ===
 
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական ''Դիար-ռաբիա'' ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել [[Հայկական Տավրոս]]ից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
 
== Գրականություն ==
 
* ''Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822''
* ''Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907''
* ''Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963''
* ''Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968''
* ''Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի''
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղձնիք» էջից