«Աղեղ (զենք)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:Illustrations of Ming Dynasty Bows.png|350px|մինի|Նետ ու աղեղի տեսակներ]]
 
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի [[Ավստրալիա]]յի ու [[Միկրոնեզիա]]յի բնիկներից)՝ [[մեզոլիթ]]ից մինչև [[XVII դար]]երի, որոշ ժողովուրդներ՝ մինչև [[XX դար]]եր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ [[փայտ]]յա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։
* ''Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ''։
 
* ''Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։''
 
Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ [[Անի]]ի, [[Դվին]]ի, [[Գառնի]]ի պեղումների ժամանակ, [[Եղեգնաձոր]]ի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, [[Զրահակիրներ|զրահներ]] ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի [[Հայկ նահապետ|ՀայկՀայկին]]ին անվանում է «աղեղնավոր որսորդ», «կորովաձիգ և հաստաղեղն» ռազմիկ, որն իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով մահացու խոցել է զրահավոր [[Բել]]ին։ Նետ ու աղեղը եղել է ուրարտուական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Ըստ [[Վան]] քաղաքից գտնված սեպագիր մի [[Արձանագրություն|արձանագրության]], [[Արգիշտի Բ]] թագավորի նետը մրցություններից մեկի ժամանակ թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։ Մ․ թ․ ա․ [[V դար]]ի հույն հեղինակ [[Քսենոփոն]]ը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ [[Միջին դարեր]]ում նույնպես [[հայեր]]ը հռչակված են եղել, որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ [[Նետաձգություն]]ը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։ [[Հայաստան]]ում նետ ու աղեղ է կոչվել նաև բուրդ կամ բամբակ գզելու աղեղը։
 
== Ծանոթագրություններ ==
 
== Գրականություն ==
* Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,[[Երևան]], [[1941]] թվական։
* Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, [[1958]] թվական։
* Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, [[1966]] թվական։
285 440

edits