«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5029728 խմբագրումը, որի հեղինակն է՝ 185.177.104.52 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտինստիտուտներում]]ներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթթերթի»]]ի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
 
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ»]]» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
 
[[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» ([[Մոսկվա]], 1975), «Փառահամար» ([[Երևան]], 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), [[լիտվերեն]]՝ «Վիպակների ժողովածու» ([[Վիլնյուս]], 1979), [[բուլղարերեն]]՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» ([[Վառնա]], 1981) գրքերը։
 
== Երկերի մատենագրություն ==
[[Պատկեր:Aghasi Ayvazyan's plaque.JPG|մինի|250px|Աղասի Այվազյանի հուշատախտակը [[Արաբկիր (վարչական շրջան)|Երևանի Արաբկիր համայնքհամայնքում]]ում։։]]
 
* Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ։
* Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ։
* Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։
* Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
* Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։
* Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
* Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։
* Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։
* Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
* Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։
* Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։
* Երկրի վրայի զբաղմունքը (էսսեներ և պատմվածքներ), Երևան, «Նաիրի», 1993, 144 էջ։
* Դիպլիպիտո (պիեսներ), Երևան, «Նաիրի», 1999, 184 էջ։
* Մանչերը (բեմական վեպ), Երևան, ColorDepot, 2001, 88 էջ։
* Խորքի խորությունը (պատմվածքներ), Երևան, 2010։
 
== Աղբյուրներ ==
* Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։
* [http://www.gaiff.am/am/tribute/2005/burninglantern/ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում]