«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
=== Ներքին ականջ ===
[[Պատկեր:Basel 2012-10-05 Batch 2 (22).JPG|thumb|[[Ներքին ականջ]]]]
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է [[անդաստակ]]ից, [[խխունջ (ականջ)|խխունջխխունջից]]ից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից ([[հավասարակշռության օրգան]])։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային [[բջիջներ]], որոնց միջոցով [[ականջախեցի]]ն, [[լսողական անցուղի]]ն, [[թմբկաթաղանթ]]ը և [[լսողական ոսկրիկներ]]ը փոխանցում են [[ձայնային ալիք]]ները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են [[գլխուղեղի կեղև]], որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
 
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է [[ձայն]]ի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
 
== Ձայնի ընկալումը ==
[[Արտաքին ականջ]]ին հասնող [[ձայնային ալիքներ]]ն անցնում լսողական անցուղով և առաջացնում [[թմբկաթաղանթ]]ի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է [[ձայն]]ի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են [[խխունջ (ականջ)|խխունջխխունջը]]ը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են [[մեծ կիսագնդեր]]ի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։
 
== Լսողության հիգիենա ==
281 469

edits