275 380
edits
չ (clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ) |
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ) |
||
== Ակ-Կոյունլուների ցեղապետության առաջացում ==
[[14-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յում զորապետ Թեմուր-Լանը կամ [[Լենկթեմուր]]ը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ [[Սամարղանդ]] (այժմ՝ քաղաք [[Ուզբեկստան]]ում) մայրաքաղաքով։ [[Պարսկաստան]]ի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը [[1386]] թվականին անցան [[Երասխ]] գետը և մտան [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] ու [[Այրարատյան դաշտ]]։ Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը չկարողացան ընկճել [[Սասուն]]ի լեռնականներին, իսկ [[Վան]]ի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել [[Տուշպա-Վան|Վանի
[[Պատկեր:Diyarbakirwalls2.jpg|մինի|ձախից|Դիյարբեքիրի ամրոց, Ակ-Կոյունլուների ժամանակաշրջան]]
Լենկթեմուրի հետ [[Առաջավոր Ասիա]] էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ [[սելջուկ-թուրքական արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական արշավանքների]] ժամանակ՝ [[11–րդ դար]]ում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին [[կարա-Կոյունլուներ|կարա-Կոյունլու]] և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ [[13-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յից ներգաղթել էր [[Փոքր Ասիա]] և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան [[15-րդ դար]]ի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության ([[1410]]-[[1468]])։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստանը]], [[Ատրպատական]]ը, [[Իրան]]ի արևմուտքը և [[Վրաստան]]ը։
|}
* ''Դեղին գույնով ակ-Կոյունլուների հիմնադիրներն են''
** ''Կապույտ գույնով կիսանկախ կառավարիչները''
{| width=100% class="wikitable"
|