«Լևոն Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Աղբյուր» կաղապարի վերահղում դեպի «ծանոթագրություններ» using AWB
No edit summary
Տող 1.
{{wikify}}
 
'''Լևոն Դ''' (ծն. թ. անհայտ– 18.11.1307), [[Կիլիկիա]]յի Հայոց թագավոր 1305–ից։ Հաջորդել է հորեղբորը՝ [[Հեթում Բ]] թագավորին։ Կամենալով դիմագրավել մահմեդական պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվճոպականարևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307–ին մայրաքաղաք Սսի Ս.ՍոթիաՍոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթոռների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Դ» էջից