«Ալֆոնսո III–ի ժամանակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 8.
«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» ստեղծումը, հավանաբար, վերաբերում է [[887]]-[[888]] թվականներին, քանի որ նրանում, ինչպես ոչ ուշ տեղի ունեցած իրադարձություն, հիշատակվում է Վիզեու քաղաքի բնակեցման փաստը։ Ստեղծման վայր է համարվում Օվյեդոն այն բանի հիման վրա, որ ժամանակագրության մեջ այդ քաղաքի մասին կրկնակի օգտագործվում է «այստեղ» ({{lang-la|hanc}}) խոսքային դարձվածքը<ref name="Conquerors" />: Հեղինակի հարցի շուրջ պատմաբանների շրջանում բանավեճ է գնում։ Նրանցից ոմանք, հիմք ընդունելով Վիզեուի բնակեցման մասին եղած միտքը՝ թե դա եղել է ժամանակագրության հեղինակի հրամանով, գտնում են, որ ժամանակագրության հեղինակը Ալֆոնսո III թագավորն է։ Սակայն այլ հետազոտողները գտնում են, որ եթե հստակ հայտնի չէ, թե ում հրամանով է բնակեցվել քաղաքը, հետևաբար, ժամանակագրության հեղինակը կարող է լինել ոչ թե թագավորը, այլ պալատական կամ եկեղեցիական հիերարխիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը<ref name="CMR">{{книга|автор=Thomas D., Roggema B.|заглавие=Christian-Musulman Relations. A Bibliographical History. Volume I (600-900)|ссылка=https://books.google.am/books?id=WtaGCo3S4IkC&pg=PA882|место=|издательство=BRILL|год=2009|pages=882—888|allpages=960|isbn=978-9004169753}}</ref>:
 
Փոխզիջումային համարվում է այն տարբերակը, համաձայն որի ժամանակագրությունը կազմվել է Օվյեդոյի թագավորական գրատանը՝ միապետի անմիջական հսկողության ներքո։
Տեքստի, որի հիմքում ընկած էր կոշտ լատիներենով գրված « Տոհմի ժամանակագրություն»-ը, ստեղծումից հետո Ալֆոնսո III-ը այն ուղարկեց ոմն «Սեբաստիան եպիսկոոպոսին», որպեսզի վերջինս ստուգի հիշատակված փաստերը, ինչպես նաև ուղղի ժամանակագրության ոճը։ Այդ Սեբաստիանը, ով նույնականացվում է կամ Օրենսե Սեբասիան եպիսկոպոսի, կամ՝ թագավորի եղբորորդի, Սալամանակայի եպիսկոպոս Սեբաստիան I-ի հետ, ժամանակագրությունը վերաձևակերպեց գրական լատիներեն լեզվով, ինչպես նաև մի քանի ճշգրտումներ մտցրեց, որոնք հավանաբար IX դարի վերջերի Աստուրիական թագավորության պալատական շրջանակի տրամադրությունները ավելի հստակ էին արտացոլում։ Այս սրբագրիչի անունով ուղղված խմբագրությամբ ժամանակագրությունը ստացավ «Սեբաստիանյան» անվանումը։ Ենթադրվում է, որ այժմ գոյություն ունեցող «Տոհմի ժամանակագրության» և «Սեբաստիանյան ժամանակագրության» տեքստերը վերջին անգամ խմբագրվել են X դարի առաջին քառորդին։