«Ալֆա-մասնիկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Տարբեր α-ճառագայթիչների α-մասնիկները օժտված են էներգիայի տարբեր արժեքներով ու այդ պատճառով էլ ունեն թռիչքի տարբեր [[արագություն]]։ Այն օդում 17 000 կմ/վրկ է, ինչը կազմում է լույսի արագության 1/20-ը։
 
α-մասնիկի վազքը ուղիղ համեմատական է նրա էներգիային և հակադարձ համեմատական միջավայրի [[Խտություն|խտությանը]]։ Ռադիոակտիվ ատոմների տրոհման ժամանակ արձակվող α-մասնիկներն օժտված են միատեսակ էներգիայով և արագությամբ, որի պատճառով էլ բոլոր հետագծերը ունեն նույն երկարությունը և ուղղագիծ են։ Միայն իրենց թռիչքի վերջում ատոմների միջուկների հետ բախման հետևանքով սկզբնական արագության կորստի պատճառով թեքվում են։
<center>
{| class="wikitable" width="60%"
</center>
 
α-մասնիկների կողմից առաջացրած իոնացման գծային խտությունը շատ մեծ է։ Օրինակ 5,4 ՄԷՎ էներգիայով <math>{{}_{84}{Po}^{216}}</math>-ից արձակվող α-մասնիկներն առաջացնում են 154 000 զույգ իոններ։ Քանի որ <math>{{}_{84}{Po}^{216}}</math>-ի α-մասնիկների վազքը օդում չի գերազանցում 3,85 սմ, ուստի 1 մմ վազքի դեպքում α-մասնիկը օդում կառաջացնի մինչև 4 000 զույգ [[իոններ]]։ Որքան մեծ է α-մասնիկների [[էներգիա]]ն, այսինքն արագ է դրանց թռիչքը, ապա այնքան փոքր է առաջացրած իոնացման խտությունը։ Աստիճանաբար ծախսվելով էներգիան α-մասնիկների վազքը նյութում դանդաղում է։ Այդ իսկ պատճառով թռիչքի վերջում դրանց կողմից առաջացրած իոնացման տեսակարար խտությունը մեծանում է 3-4 անգամ, իսկ այնուհետև ընկնում մինչև 0։
Քանի որ α-մասնիկների վազքը հակադարձ համեմատական է նյութի խտությանը, իսկ կենսաբանական [[հյուսվածք]]ը միջինում 730 անգամ խիտ է օդից, ապա α-մասնիկի վազքը, (<math>{{}_{84}{Po}^{210}}</math>) կենսաբանական հյուսվածքներում հավասար է մինչև 45 մկմ, սակայն իոնացման խտությունը շատ մեծ է։ Այն միջինում հավասար է 154 000։45 = 3420 զույգ իոնների 1 մկմ ճանապարհին։ Փոքր թափանցելիության հետևանքով α-մասնիկները կարող են լրիվ կասեցվել ստվերաթղթով, հագուստով, ռետինե ձեռնոցներով, վերնամաշկով։ Ուստի որպես արտաքին ճառագայթման աղբյուր դրանք վտանգավոր չեն, սակայն առավել վտանգավոր են [[օրգանիզմ]]ի ներսում, որտեղ կուտակվում են [[ֆագոցիտոզ]]ային միակորիզ համակարգում։
 
285 960

edits