«Ալեքսանդր Մանասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Մանասյան Ալեքսանդր Հովհաննեսի''' (ծնվել է 20.11.1910, [[Երևան]]), [[հայ]] խորհրդային [[Անասնաբուծություն|անասնաբույժ]]։ Անասնաբուժական [[գիտություն]]ների դոկտոր ([[1954]]), [[պրոֆեսոր]] ([[1955]]), [[ՀԽՍՀ]] գիտությունների վաստակավոր գործիչ ([[1967]])։ ԽՄԿԿ անդամ [[1940]] թվականից։
 
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը ([[1933]])։ [[1946]] թվականից նույն ինստիտուտի ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են տարբեր կենդանիների [[Հղիություն (կենդանիներ)|հղիության]], դրա վրա ազդող ներօրգանիզմային գործոնների, անպտղության հիմնական պատճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին և այլն), սպերմայի մանրէային աղտոտվածության, կաթնագեղձի [[հիվանդություն]]ների, գաղտնի ընթացող մաստիտների և այլ հարցերի ուսումնասիրություններին։ Առաջարկել է գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման [[մեթոդ]]ներ (ռեֆլեկտոր, ֆիզիոթերապևտիկ, էլեկտրաֆորեզ են) և միջոցներ (բազմանյութ խծուծ, պոլիմերոլ են)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=214}}