«Ալբանական Գողգոթա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
[[Պատկեր:Povlacenje srpske vojske u PSR.svg|մինի|Այսպես կոչված Ալբանական գողգոթայի քարտեզագրական պատկերումը: Իրադարձությունների ժամանակաշրջանը՝ 1915 թ. հոկտեմբերի 15 - 1916 թ. ապրիլ:]]
 
'''Ալբանական գողգոթա'''՝ ({{lang-sr|Албанска голгота}}) պատմագրության մեջ հայտնի է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[1915]] - [[1916]] թթ. ձմռանը «կենտրոնական տերությունների» ներխուժման պատճառով սերբական զորքի և սերբ քաղաքացիական անձանց՝ [[Ալբանիա]]յի և [[Չերնոգորիա]]յի տարածքներով նահանջով: Կենտրոնական տերությունների դաշինքը կամ զինակցությունը, որը նաև կոչվում էր Քառյակ դաշինք կամ քառյակ զինակցություն, գլխավորում էր [[Գերմանիա]]ն, անդամակցում էին [[Ավստրո-Հունգարիա]]ն, [[Օսմանյան կայսրություն]]ը, [[Բուլղարիա]]ն, սակայն կոնկրետ Սերբիա ներխուժեցին ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական զորքերը: Սերբական [[բանակ]]ը և քաղաքացիական անձինք անցան Մետոհիյայից մինչև [[Ադրիատիկ ծով]], որի ափին [[Անտանտ]]ի պետությունները նրանց հատկացրեցին նավեր՝ տեղափոխվելու համար: Նահանջի ժամանակ սովից, վերքերից և հիվանդություններից մահացան հազարավոր զինվորներ և քաղաքացիական անձինք. որոշ տվյալներով՝ 155 հազար մարդ:
 
== Ներխուժումը Սերբիա ==
[[1914]] թվականին սերբական բանակի՝ [[Կոլուբարայի ճակատամարտ|Կոլուբարայի ճակատամարտում]] տարած հաղթանակից մինչև 1915 թվականի աշունը սերբական սահմանում խաղաղություն էր: Սակայն [[1915]] թվականի հոկտեմբերի 6-ին գերմանական բանակի 11-րդ կորպուսը՝ զորահրամանատար [[Ավգուստ ֆոն Մակենզեն]]ի գլխավորությամբ անցավ Սերբիայի դեմ լայնածավալ հարձակման: Արդեն [[1915]] թվականի հոկտեմբերի 15-ին ավստրո-հունգարական զորքը անցավ [[Սավա]]ն և [[Դրինա]]ն, իսկ գերմանական զորքն արդեն անցել էր [[Դանուբ]]ը և գրավել [[Բելգրադ]]ն ու Սմեդերովոն, և սերբական զորքին ստիպեց սկսել մեծամաշտաբ նահանջ:
 
Նույն օրը՝ 1915 թվականի հոկտեմբերի 15-ին բուլղարական բանակը, ճնշելով սերբական թույլ դիմադրությունը՝ հեշտությամբ արդեն 1915 թվականի հոկտեմբերի 22-ին գրավել էր [[Սկոպիե]]ն,[[Շտիպ]]ն ու [[Կումանովո]]ն, ինչը սերբերի հետագա նահանջի համար դարձավ մեծ խնդիր: Կոսովոյում սերբական բանակն ընկել էր անելանելի դրության մեջ, իսկ դեպի [[Սալոնիկ]] ճանապարհը փակ էր: Ավստրո-հունգարական բանակը հյուսիս-արևմուտքից, գերմանական բանակը արևմուտքից, իսկ բուլղարական բանակը հարավից մեծ արագությամբ շարժվում էին՝ ոչնչացնելու ջախջախված սերբական բանակի մնացած մասը: Եռյակ դաշինքի ճնշման տակ սերբական բանակի գլխավոր հրամանատրի կողմից որոշում ընդունվեց դադարեցնել Սերբիայի հարավային սահմանով դեպի Սալոնիկ նահանջը: Այդ որոշումը ընդունվել էր [[Վարդար]] գետով անցնելու անհաջող փորձի պատճառով, քանի որ գետափնյա տարածքներն արդեն գրավված էին բուլղարական բանակի կողմից: Սերբական բանակի գլխավոր հրամանատարությունը սկսեց պլան մշակել բանակի հետագա գործողությունների և սպասվող վտանգների վերաբերյալ: Կապիտուլիացիան (գլխովին հանձնումը՝ անձնատրությունը) բացառվում էր, քանզի դա կնշանակեր պետության կործանում: Ժիվոին Միշիչի ({{lang-sr|Живојин Мишић}}) և նրա գաղափարակիցների՝ Ստեպա Ստեպանովիչի ({{lang-sr|Степа Степановић}}), Պավել Յուրիշիչ-Շտուրմի ({{lang-sr|Павел Јуришић Штурм}}) և Միխայլո Ժիվկովիչի ({{lang-sr|Михаил Живковић}}) առաջարկը՝ (նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1 1915 թ.) հակահարձակում սկսել թշնամիների դեմ՝ մերժվեց: Այսպիսով պետական կառավարիչները որոշում ընդունեցին՝ բանակն ուղարկել դեպի [[Ադրիատիկ ծով]]՝ [[Ալբանիա]]յի տարածքում վերակազմավորվելու և հետ գալու նպատակով: Վարչապետ [[Նիկոլա Պաշիչ]]ը Անտանտի Դաշնակցային հրամանատարությանը ուղարկեց հետևյալ նամակը.
 
''«Սերբիան հայտնվել է ծանր իրավիճակում, և գործը կարող է ունենալ վատթար հետևանքներ: Սերբիան որոշեց հարձակվողների դեմ պայքարն իրականացնել մինչև վերջ՝ հավատով ու արդարացիորեն: Սերբիան դաշնակիցների հետ կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը, որի արդյունքը կլինի հակառակորդի լիակատար պարտությունը:»''
Տող 20.
 
<gallery mode="packed-overlay" heights="100">
Vido février 1916 A la recherche de la vermine.jpg|
Vido février 1916)..jpg|
Ukrcavanje 1916.jpg|
Serbian retreat through albania.jpg|