«Ազենկուրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 18.
|
}}
'''Ազենկուրի ճակատամարտ'''- ճակատամարտը տեղի է ունեցել [[1415]]-ի [[հոկտեմբերի 25]]-ին ֆրանսիական և [[անգլիա]]կան զորքերի միջև [[Ազենկուր]] կոչվող վայրի մերձակայքում Հյուսիսային [[Ֆրանսիա]]յում [[Հարյուրամյա պատերազմ]]ի ժամանակ։ Այս ճակատամարտի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ֆրանսիական մեծաթիվ զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին։ Նման պարտության պատճառը անգլիական նետաձիգների ճիշտ ընտրված մարտավարությունն էր, ովքեր զինված էին [[երկար աղեղ]]ներով, գործողությունները համաձայնեցված էին ծանրազեն զորքերի հետ(նման մարտավարություն անգլիացիներն արդեն կիրառել էին ֆրանսիացիների դեմ [[1346]]-ի Կրեսի ճակատամարտում, [[1368]]-ին ֆրանսիական թագավոր [[Շառլ Իմաստուն]]ը հրաման արձակեց՝ ամբողջ ժողովրդին զինել նետերով, բայց դա սովոույթ չդարձավ, ինչպես նաև անգլացիների հաղթանակի համար հող նախապատրաստեց՝ ֆրանսիական ֆեոդալական հիերարխիայի ուժեղացումը)։
Ճակատամարտը նոր էջ բացեց Ֆրանսիայի պատմության մեջ։ Ազենկուրում կրած պարտության հետևանք եղավ [[1420]]-ի [[Տուրայի պայմանագիր]]ը, որի համաձայն [[Հենրի V (Անգլիա)|Հենրի 5-րդը]] հռչակվեց ֆրանսիական գահի ժառանգորդ։ Հենրի 5-րդը նաև ձգտում էր կազմակերպել հերթական [[խաչակրաց արշավանք]]ը։ Այս երկու նախաձեռնությունները չիրականացվեցին-Հենրի 5-րդը մահացավ [[1422-ի օգոստոսի 31]]-ին 34 տարեկան հասակում՝ դիզենտերիայից, որով վարակվել էր հավանաբար ֆրանսիական Մո քաղաքիպաշարման ժամանակ։
 
== Ճակատամարտի նախապատրաստությունները ==
Հենրի 5-րդը ներխուժեց Ֆրանսիա վերջինիս արքայի կողմից հաշտության պայմանագրի խզումից հետո։ Հավակնելով ֆրանսիական գահին՝ Հենրին ներխուժեց Ֆրանսիայի տարածք այն համոզմամբ, որ [[Նորմանդիա]]յի հերցոգությունը (դքսություն) պատկանում է իրեն։ [[1415]]-ի [[օգոստոսի 13]]-ին 28-ամյա Անգլիայի արքա Հենրի 5-րդը քսան հազարանոց զորքով հասավ [[Սեն (գետ)|Սեն գետի]] ափ՝ Հարֆլյոր կոչվող վայր, որը նրան տվեց կարևոր ռազմավարական դիրք, այնքանով, որ այն համարվում է բանալի դեպի Նորմանդիա։ Ճամբարը դարձավ դժվարամատչելի՝ քաղաքը պաշտպանում էին հաստ պարիսպները, որոնք ամրացված էին 26 աշտարակներով, իսկ քաղաք պաշտպանում էր 1000 զինվոր։ Սպասելով արքային քաղաքի գրավումը ուշանում էր, քաղաքը գրավվեց միայն [[սեպտեմբերի 22]]-ին։ Անգլիական բանակը կրելով ծանր կորուստներ միայն [[հոկտեմբերի 8]]-ին շարունակեց արշավանքը։ Հենրին իր զորքռրի մեծամասնությանը (մոտ 900 զինվոր) [[Կալե]], որտեղ անգլիացիները կարողացան հաղթահարել մոտակա [[ձմեռ]]ը և վերականգնվեց զորքերի մարտական ոգին։ Հաֆլյորի գրավման լուրը հասավ [[Փարիզ]], որից հետո սկսվեց մեծաքանակ զորքի հավաքումը [[Ռուան]]ում։ Դրանից հետո անգլիացիները շարժվեցին դեպի [[հյուսիս]] միայն դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հետևել անգլիական բանակին, որպեսզի նրան շրջապատեն Սոմ գետում և թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը։ Սկզբում ֆրանսիացիներին հաջողվում էր հաջողության հասնել, նրանք ստիպեցին անգլիական թագավորին թեքվել [[հարավ]], սակայն վերջիվերջո անգլիացիները անցան Սոմը և շարունակեցին շարժվել դեպի հյուսիս։ Զորքերը հանդիպեցին [[հոկտեմբերի 24]]-ին Ազենկուր գյուղի մոտակայքում, Կալեից ոչ հեռու։ Ամբողջ օրն անձրևեց և երկու կողմերի հրամանատարներն էլ որոշեցին ճակատամարտել [[հոկտեմբերի 25]]-ի առավոտյան։
Անգլիացիները, երկար ճանապարհ անցած լինելով, հոգնած էին և զինվորների մարտական ոգին ընկած էր, բացի այդ նրանց տանջում էին հիվանդությունները։ Հենրին լավ հասկանում էր, որ նա ստիպված է կռվի մեջ մտնել, որպեսզի հնարավորություն ստանար վերադառնալ Կալե և միաժամանակ թույլ չտալ ֆրանսիական զորքերին համալրում ստանալ։ Ֆրանսիացինները ավելի լավ էին զինված, բացի այդ նրանք թվական գերակշռություն ունեին։ Համաձայն անգլիական աղբյուրների նրանք ամբողջ օրն աղոթում էին և խոստովանում իրենց մեղքերը։ Ֆրանսիական ժամանակագիրները նշում են, որ ճակատամարտից առաջ Հենրին իր զորքերին տեղեկացրել է, որ ով գերի ընկավ ֆրանսիացիներին ստիպված է լինելու մեծ փրկագին վճարել ազատության համար։<ref>[http://www.dur.ac.uk/Classics/histos/1998/hansen.html The Little Grey Horse --Henry V’s Speech at Agincourt and the Battle Exhortation in Ancient Historiography Mogens Herman Hansen (Copenhagen Polis Centre)]</ref>.
Ֆրանսիացիները չափից դուրս վստահ էին իրենց հաղթանակի մեջ, քանի որ ունեին թվային գերակշռություն։ Նրանց մտածելով՝ մեծատոհմիկ զորքերը պետք է կարողանան հեշտությամբ հաղթել հասարակ մարդկանց, անգլիական բանակի մեծամասնությունը [[աշխարհազոր]]այիններ էին։
 
== Բանակների կազմը ==
=== Ֆրանսիա ===
Կռվի դաշտում Ֆրանսիացիները մի քանի անգամ գերազանցում էին իրենց թշնամիներին, սակայն անհնար է ճշգրիտ որոշել ճակատամարտի մասնակից ֆրանսիական զորքերի թիվը։ Ժամանակակիցների գնահատականները տարբեր են՝ ժամանակագիրները տարբեր թվեր են նշում 10000-ից 150000 զինվոր կամ ավելի շատ։ Վերջին թվերը չափազանցված են դա պայմանավորված է նրանով, որ պատմաբանները ցանկանում էին տպավորություն թողնել հետևորդների վրա և որպեսզի ընդգծեն իրադարձության կարևորությունը, քան վերականգնել պատմական իրականությունը, բացի այդ ֆրանսիական զորքերը անգլիացիներին գերազանցում էին ամենքիչը հինգ անգամ։
Ֆրանսիական զորքերի 60 տոկոսը կազմում է ծանրազեն [[հեծելազոր]]ը, բաղկացած ասպետներից, ինչպես նաև բաղկացած էսկուայրներից, [[սերժանտ]]ներից և հասարակ ծագում ունեցող զինվորներից կամ աշխարհազորայիններից, ովքեր ոչ մի լուրջ դեր չունեին ֆրանսիական բանակում։ Անհրաժեշտության դեպքում ասպետները կռվում էին նաև՝ որպես հետևակ, սակայն կարգապահության և ազնվական գրաված դիրքը թույլ չէր տալիս հրամանատարներին ճկուն ռազմական գործողություններ իրականացնել։ Մնացած զորքը կազմում էին ֆրանսիական այլ քաղաքների [[պահակազոր]]երի հավաքված զինվորներից, կային նաև վարձկաններ Հյուսիսային [[Իտալիա]]յի քաղաքներից, ինչպես նաև ռեկրուտների։ Ծանրազեն հեծելազորի կողքին կար նաև թեթևազեն հեծելազորի ստորաբաժանումը։
Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ [[Պիկարդիա]]յից, [[Արտուա]]յից, Նորմանդիայից, և [[Շամպանի]]ից։ Այս զինվորները, չնայած իրենց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով։ Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով։ Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել [[ծանրազեն հեծելազոր]]ի դեմ։ Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին։ Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին [[արբալետ]]ների վրա։ Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին։ Այս ամենի կողքին նրանք օգտագործում էին [[թնդանոթ]]ներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց։
 
Տող 42.
 
== Անգլիացիների դասավորությունը ==
Անգլական զորքերը դասվորվեցին նեղ անցումի մոտ, որի երկարությունը մոտ 750 յարդ (685 մետր) էր, թիկունքում կար հսկայական անտառային շերտ։ Անգլիացի պատմիչ և դեպքերի ժամանակակից Ալֆրեդ Բյորնը, առաջարկել է Հենրի 5-րդին իր զորքերը տեղակայել Կրեսի ճակաատամարտի օրինակով Հենրին վարվեց հենց նույն ձևով։ Նա զորքը բաժանեց երեք մասի՝ առաջապահ ուժերը գլխավորում էր [[Յորք]]ի դուքսը, հիմնական ուժերի և պահեստային զորքերի։ Սակայն սա առաջին հայացքից՝ մարտի ընթացքում մի քանի անգամ տարբեր զորամիավորումներ փոխեցին իրենց դիրքերը՝ գերազանցապաես նետաձիգները մանևրում էին ճակատի ամբողջ երկարությամբ՝ անգլիական զորքերի ճկունությունը հենց թույլ տվեց հաղթել այս ճակատամարտում։ Անգլիացի ևս մեկ պատմիչ Ջիմ Բրեդբերին վկայում է, որ նետաձիգները տեղակայվեցին, ոչ թե կենտրոնում, այլ եզրերում և անընդհատ տեղաշարժվելով ստեղծեն իրենց համար ավելի հարմար դիրք։<ref>Jim Bradbury ''The Medieval Archer'', The Boydell Press, 1985 ISBN 0-85115-194-9</ref>.
Կենտրոնում տեղ զբաղեցրած զորքերը շարվեցին չորս գծով՝ յուրաքանչյուր գծում կար 250-300 զինվոր։ Եզրերում տեղակայված էին ալնգիական և վալիական նետաձիգները։ Անգլիացիները դիմեցին ևս մեկ խորամանկության ֆրանսիական ծանրազեն հետևակի առջև՝ տեղադրելով փայտե ցցեր, իսկ դրանցից քիչ հեռու տեղակայվեցին նետաձիգները։ Սա անգլիացիների համար լրիվ նոր մարտավարություն էր, հավանաբար, նրանք ոգեշնչվել էին Նիկոպոլսում թուրքական զորքի նման մարտավարությամբ բուրգունդական հեծելազորի դեմ տարած հաղթանակից։<ref>[http://www.deremilitari.org/resources/articles/bennett2.htm Matthew Bennett The Development of Battle Tactics in the Hundred Years War]</ref> Անգլիացիների դասվորությունը հաջող էր նեղ անցումը թույլ չտվեց ֆրանսիական հեծելազորին ազատորեն գործել, բացի այդ նրանց խանգարեց նաև տիղմը, որ առաջացել էր անձրևից հետո։
 
Տող 51.
== Ճակատամարտ ==
Անգլիացիները դասավորվեցին և պատրաստվում էին հարձակման, իսկ ֆրանսիացիները ոչ մի հարձակման նշան չէին տալիս։ Այդ ժամանակ Հենրիխ 5-րդը տեսնելով, որ ֆրանսիացիները երեք ժամ ոչինչ չէին անում, ինքը ստիպված դիմեց բավականին ռիսկային քայլի՝ զորքերը մոտեցրեց մինչև նետաձիգների հարվածի երկարության։ Այս քայլը հնարավորություն տվեց հաղթանակ տանել ֆրանսիացիների դեմ։ Նետաձիգները ֆրանսիացիների հարձակումից զգուշանալով փորեցին հողը՝ իրենց ավելի ապահով զգալու համար։ Եթե ֆրանսիացիները հարձակվեին անգլիացիների վերադասավորման ժամանակ, ապա հետևանքները աղետալի էին լինելու անգլիացիների համար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, անգլիացիների առաջընթացը վրիպել էր ֆրանսիական հրամանատարության աչքից։ Այն ժամանակ, երբ անգլիացի նետաձիգները կրակ բացեցին, մի քանի րոպեում ասպետների առաջին երեք շարքերում խուճապ սկսվեց։
Ֆրանսիական հեծելազորը, չնայած կարգապահության բացակայությանը և ակնհայտ թվական պակասորդի(ֆրանսիական աղբյուրների համաձային հեծելազորի մի մասը թափառում էր տեղանքում, իսկ մյուս մասը դեռևս կերակրում էին իրենց ձիերին) սկսեցին հարձակումը, բայց հաջող հարձակման համար խանգարում էին մի քանի գործոններ ևս։ Առաջին, վերը նշված, կարգապահության բացակայությունը։ Երկրորդ տեղանքի յուրահատկությունը, այն թույլ չէր տալիս ֆրանսիացիներին շրջանցել անգլիացիներին եզրից, բացի այդ, տիղմը թույլ չէր տալիս ձիերին ավելի արագ ընթանալ, սրանք գործոններ են, որ չի կարելի շրջանցել։
Ֆրանսիացիները հետևակի դասավորության ժամանակ թույլ էին տվել մի շարք սխալներ, նետաձիգներին և արբալետավորներին դասավորել էին հեծելազորի թիկունքում և բնական է, որ նրանք որևէ դեր չէին կարող ունենալ ճակատամարտի ընթացքի վրա։ Հեծյալները, հասնելով փայտե ցցերին և նրանց մեծամասնությունը կորցնելով հավասարակշռությունը՝ ձիերի վրայից թռան անգլիացիների ոտքերի առջև՝ մնացածները զոհվեցին անգլիական նետերից։ Ֆրանսիական հեծելազորը, կրելով ծանր կորուստներ, փախուստի դիմեց՝ կոտորելով նաև սեփական հետևակին։
Մի որոշ ժամանակ անց կռվի մեջ են մտնում ֆրանսիացիների երկրորդ գիծը, սակայն այստեղ անգլիացիներին օգնության է հասնում նրանց զբաղեցրած ճիշտ դիրքը, այդ իսկ պատճառով ֆրանսիացիները չկարողացան օգտագործել թվային գերակշռությունը։ Այս մարտին անձամբ մասնակցել է Հենրի 5-րդը։
Չնայած, որ այս ճակատամարտում համարվում է, որ անգլիական նետը հաղթեց ֆրանսիական արբալետին, սակայն այստեղ մի խնդիր կա՝ նետը չի կարող կոտրել ասպետական պաշտպանիչ հանդերձները, այստեղից կարող ենք եզրակացնել նետաձիգները ուղղակի վիրավորել կամ հարվածել են ձիերին։ Ասպետները, կորցնելով ձիերին, մնացին հետիոտն, սակայն նրանց հանդերձները թույլ չէին տալիս ազատ տեղաշարժվել։ Դրանից հետո ֆրանսիացիները գործի դրեցին փայտից պատրաստված երկար ձողերը և մոտակա մարտի համար խոհանոցային դանակի տեսք ունեցող դանակները և պարտության մատնեցին ֆրանսիական ասպետներին։
Հազարավոր ասպետներ ընկան մարտի դաշտում։ Ճակատամարտի սկզբից երեք ժամ անց ֆրանսիացիները ծանր կորուստներ կրեցին, շատ ասպետներ գերի ընկան։ Ժամանակակից մի քանի պատմաբաններ կարծում են, որ ասպետներից շատերը, կորցնելով ձիերին, պարզապես չեն ցանկացել հետիոտն կռվել և հանձնվել են այնուհետև փրկագնով ազատագրվել։ Երրորդ գծի մարտիկները նայում էին իրենցից առաջ գնացած զորքերին և ոչ մի օգնություն ցույց չտվեցին։ Ասպետներից փրկվեցին միայն նրանք, ովքեր ձիով էին, իսկ նրանց մի մասը, ովքեր մարտի դաշտում մնացել էին առանց ձիերի, փրկվեցին շնորհիվ ծառաների։ Ֆրանսիական զորքերի միակ հաջողությունը եղավ այն, որ Իզեմբեր դը Ազենկուրը, ով այդ շրջանի ղեկավարն էր, հարձակվեց անգլիական զորքերի վրա եզրում և կարողացավ որոշակի հաջողությունների հասնել։ Վերջնս, ամենայն հավանականությամբ, հարձակվել էր սեփական նախաձեռնությամբ։ Բացի այս եղավ նման մի նախաձեռնություն ևս, սակայն այս նախաձեռնությունը չհասավ իր նպատակին։
Այս իրադարձությունները հիմք ընդունելով՝ Հենրի թագավորը հրամայեց սպանել բոլոր գերիներին, սակայն անգլիական ասպետները չէին ցանկանում կորցնել հարուստ ավարը, այդ ժամանակ 200 նետաձիգներ անսալով արքայի հրամանին կոտորում էին ֆրանսիական ասպետներին։ Սակայն Հենրին, գնահատելով իրավիճակը, հրամայեց դադարեցնել մահապատիժը, բայց արդեն ուշ էր, որովհետև մեծամասնությանը արդեն մահապատժի էին ենթարկելել։
 
== Կորուստները ==
Հստակ տեղեկություն չկա, թե կողմերն ինչքան կորուստներ ունեցան։ Ֆրանսիական աղբյուրները նշում են, որ ճակատամարտում ֆրանսիացիները կորցրել են 4-10 հազար, իսկ անգլիացիները 1600 զինվոր։ Այլ աղբյուրները նշում են, որ ֆրանսիական բանակի կորուստը ամենաքիչը վեց անգամ գերազանցում էր անգլիական կողմի զոհերի թվին։
Անգլիական աղբյուրները զգալիորեն տարբեր թվերի մասին են խոսում 1500-ից 11000 սպանված ֆրանսիացիներից և գրեթե 100 սպանված անգլիական կողմից։ Պատմաբան Ջուլիա Բարկեր, հիմնվելով իր իսկ հետազոտությունների վրա, նշում է, որ անգլիական կողմը 112-ից ավել զոհ է ունեցել, որոնց մեջ էր նաև հայտնի դուքս Էդուարդ Նորվիչը՝ [[Էդուարդ III|Էդուարդ 3-րդ]] թագավորի թոռը։ Ալֆրեդ Բերնի խոսքերով ֆրանսիական կողմից զոհվել է բարձր ազնվականության գրեթե 90 ներկայացուցիչ և 1560 ասպետներ, իսկ հասարակ ժողովրդի մասին ոչ մի տեղեկություն չի տալիս (հավանաբար 2-3 անգամ ավելի)։
Այսպես, թե այնպես ճակատամարտում ֆրանսիացիները մեծ կորուստներ կրեցին, սպանվեց 3 հերցոգ, ամենաքիչը 8 [[գրաֆ]], մի վիկոնտ և արքեպիսկոպոս, նաև մեծ քանակությամբ ավելի ցածր կոչում ունեցող ֆրանսիացիներին։ Բայց ֆրանսիացիների համար ամենաղետալին մեծ քանակությամբ զինվորական հրամանատարների զոհվելն էր, որը մեծ հարված էր ֆրանսիական բանակին։
Տող 65.
 
== Հետևանքները ==
Չնայած անգլիացիների ռազմական հաջողությանը քաղաքական դաշտում ստեղծվեց դժվարին իրավիճակ։ Այնուամենայնիվ, այս հաղթանակը հիմք չդարձավ անգլիական գահի հաղթական ավարտի համար։ Հենրի 5-րդը [[Լոնդոն]] մտավ [[նոյեմբերի 23]]-ին, որտեղ մեծ տոն էր կազմակերպվել Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ճակատամարտը ունեցավ նաև այլ հետևանքներ ֆրանսիացիների համար։ Ճակատամարտից հետո վեճ հասունացավ Արմանյակների և Բուրգունդացիների միջև։ Արմանյակները ծանր կորուստներ էին կրել Ազենկուրում, օգտվելով սրանից Բուրգունդական զորքերը շարժվեցին դեպի Փարիզ։
Համաձայնության բացակայությունը հետևանք դարձավ նաև Հենրիի հաջորդ արշավանքը, որին ֆրանսիացիները այնքան էլ պատրաստ չէին։ [[1417]]-ին անգլացիները հեշտությամբ ներթափանցեցին երկրի խորքը։ Ֆրանսիացիները ստիպված էին [[1420]]-ին Տուրայում պայմանագիր կնքել, որի համաձայն Անգլիայի թագավորը հռչակվեց Ֆրանսիայի ռեգենտ և գահաժառանգ։ Հենրի 5-րդի դուստրն ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր [[Շառլ Գեղեցիկ]]ի հետ։
Այս ճակատամարտն իր ուրույն տեղն է զբաղեցնում ռազմի համշխարհային պատմության մեջ։