«Ադենովիրուսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 21.
'''Ադենովիրուսներ''' ({{lang-lat|Adenoviridae}}), [[ԴՆԹ]] պարունակող [[վիրուսներ]]ի ընտանիք, որոնք զուրկ են լիպոսպիտակուցային պատյանից։ Ադենովիրուսներն ունեն 70-90 նմ երկարությամբ տրամագիծ, պարունակում են մեկ միավոր երկշղթա ԴՆԹ՝ 20—29•106 Դալտոն մոլեկուլային զանգվածով։ Առավել հայտնի են այն ադենովիրուսները, որոնք առաջացնում են [[սուր շնչառական հիվանդություններ]]։ Ադենովիրուսների տեսակների վրա առաջին անգամ հայտնաբերվել են այլօրինակ [[սպլայսինգ]]ներ։ Առաջին անգամ հայտաբերվել և առանձնացվել է [[Քթմպանային նշիկ|նշիկներից]] 1953 թվականին, որից էլ գալիս է անվանումը (նշիկներ՝ ադենոիդներ)<ref>{{Cite journal|date=December 1953|title=Isolation of a cytopathogenic agent from human adenoids undergoing spontaneous degeneration in tissue culture|journal=Proc. Soc. Exp. Biol. Med.|volume=84|issue=3|pages=570–573|doi=10.3181/00379727-84-20714|pmid=13134217|author=Rowe WP, Huebner RJ, Gilmore LK, Parrott RH, Ward TG}}</ref>:
 
Մարդու ախտաբանական պատմության մեջ 50 հայտնի սեռատեսակներից առավել հայտնի են ադենովիրուսների 3, 4, 7, 8, 14 և 21 սեռատեսակները։ Դրանք առավել կայուն են արտաքին միջավայրում, ապաակտիվանում են միայն մինչև 56 °С այրման և [[քլոր]]ի ու [[ֆենոլ]]ի լուծույթով մշակման դեպքերում։
Ադենովիրուսները արագ բազմանում են կենդանիների և մարդկանց հյուսվածքներում։