«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 13.
14 տարեկան հասակում ընդունվել է [[Գլազգոյի համալսարան]], որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։
 
1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։
Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
 
Տող 23.
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական։
 
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը ({{lang-en|invisible hand of the market}}), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։