«Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 12.
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է [[1855]] թվականին [[Հալեպ]]ում: Նա ծագում էր հնագույն սիրիական տոհմից, որը տվել էր բազմաթիվ գիտնականներ և պետական գործիչներ։ Նա ստացել էր ավանդական կրթություն տեղի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» ({{lang-ar|المدرسة الكواكبية}}), որը հիմնադրվել էր իր նախնիների մեկի կողմից։ Հենց այս ավանդական կրթությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հայացքների սկզբնական ձևովորման վրա, որոնք հետագայում զարգացան ազդվելով եվրոպական լուսավորական մտքից և իրենց արտացոլումը գտան արաբական հրապարախոսության մեջ։
 
[[1876]] թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուռաթ» ({{lang-ar|الفرات}}, [[Եփրատ]]) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել [[1870]]-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ։ Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ [[Բեյրութ]]ի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։
[[Պատկեր:Old trams in Aleppo.JPG|մինի|[[Հալեպ]]ը 19-րդ դարում]]
Հասկանալով [[Սիրիա]]յում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին [[1900]] թվականին փախնում է [[Եգիպտոս]], որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-Քաուաքիբին ազդվում է [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի և նրա աշակերտ [[Մուհամմադ Աբդո]]յի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում (արաբերեն՝ المنار, փարոս ), [[1901]] թվականին լույս են տեսնում առանձին գրքով «[[Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը]]» ({{lang-ar|طبائع الاستبداد ومصارع الاستعباد՝ Տաբա'ի ալ-իսթիբդադ ուա մասարի' ալ-իսթի'բադ}})։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «[[Քաղաքների մայրը]]» ({{lang-ar| أم القرى՝ ումմ ալ-կուրա}}), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, սակայն տպագրվում է [[1902]] թվականին։ Նույն թվականին [[Մեքքա]] ուխտագնացությունից վերադառնալով [[Կահիրե]], ալ-Քաուաքիբին մահանում է, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում [[Աբդուլ Համիդ II|սուլթանի]] հրամանով կատարված թունավորումից։ Նրա առաջին գիրքը բնութագրում էր [[Օսմանյան կայսրություն]]ում տիրող վիճակը, իսկ երկրորդը նվիրված էր մուսուլմանական գլխավոր սրբավայրերից Մեքքային՝ որպես համաարաբական պետության նոր [[մայրաքաղաք]]: