«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 41.
Օմայանների և Աբբասյանների պայքարը ավարտվեց [[750]] թվականին [[Միջագետք]]ում, [[Մեծ Զավ (գետ)|Մեծ Զաբ]] գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։ Սակայն [[Աբու ալ-Աբբաս]]ը խալիֆ էր հռչակվել դեռևս [[749]] թվականին, երբ ապստամբները մտան [[Իրաք]]ի [[Քուֆա]] քաղաք։ Աբու Ալ-Աբբասը, խալիֆա դառնալով, իրեն կոչեց «աս-Սաֆահ», որը նշանակում էր «առատաձեռն», սակայն այն թարգմանվում է նաև որպես «արյունահեղ»` նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա կատարեց իր դիրքերը ամրապնդելու համար` առաջին հերթին բնաջնջելով Օմայյանների ավելի քան 80 երևելի անդամների։ Օմայաններից միայն մեկը՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան փախավ [[Իսպանիա]], որտեղ [[756]] թվականին հիմնադրեց [[Կորդովայի Օմայան խալիֆայություն]]ը։ Օմայանների տոհմի բնաջնջումը սակայն անդորրություն չբերեց Աբբասյաններին։ Նրանց դեմ ընդվզեց Սիրիան։ Պատճառն այն էր, որ Սիրիան Օմայաններիի օրոք խալիֆայության քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, իսկ այժմ կենտրոնը տեղափոխվեց Իրաք և Սիրիան վերածվեց մի սովորական նահանգի։ Նրանք մի քանի ապստամբեցին, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին ալ-Սաֆահի կողմից։
 
Լարվեցին հարաբերությունները նաև [[շիաներ]]ի հետ։ Շիաները, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում, հավատացած էին, որ նրանց տապալման դեպքում իշխանությունը կամցներ իրենց, բայց Աբբասյանները ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում։ Այս հողի վրա 750 թվականին վտանգավոր հակաաբբասյան ելույթներ տեղի ունեցան Մավարաննահրում։ Այս ապստամբության ճնշման մեջ մեծ դեր խաղաց [[Աբու Մուսլիմ]]ը, ով մեծ դեր էր խաղացել Օմայանների տապալման գործում։ Այնուհետև ոտքի կանգնեցին նաև [[Քուֆա]]յի շիաները, որոնց գլխավորում էր Քուֆայի կառավարիչ [[Աբու Սալամ ալ-Խալալ]]ը, ում Աբու ալ-Աբբասը համարում էր իր ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։ Դրա համար նա որոշեց իր ճանապարհից հեռացնել Աբու Սալամին և դրա համար նա կրկին դիմեց Աբու Մուսլիմին, որ համաձայնվեց օգնել նրանց։ Նրա հրամանով իր հավատարիմ մարդիկ սպանեցին Աբու Սալամին, սակայն լուրեր տարածեցին, որ նրան սպանել են խարիջիները։
Այդուհանդերձ, Աբու ալ-Աբբասին հաջողվեց դիմակայել Աբբասյանների դեմ ուղղված ելույթներին և զգալիորեն ամրապնդել նոր դինաստիայի դիրքերը։