«Համազասպ Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 25.
 
== Կենսագրություն ==
Մեկ տարի սովորել է Երևանի թեմական դպրոցում, ապա՝ [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում,1887 թվականին ավարտելով մեկնել է Մոսկվա, շարունակել ուսումը [[Լազարյան ճեմարան]]ում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գր.Խալաթյանի մոտ։ 1900 թվականին ավարտելով մեկնում է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-1908 թվականներին սովորել և ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի [[ռուսերեն]]ից տիրապետել է նաև [[հին հունարեն]]ին և [[լատիներեն]]ին: 1908 թվականին վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911 թվականը զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Թղթակցել է մի շարք թերթերի, այդ թվում «Բանբեր»,«Գործ», «Մշակ», «Հորիզոն», որտեղ լույս են տեսել նրա հրապարակապոսական հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1925 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դասավադելուդասավանդելու տեղի համալսարանում։ 1927-1928 թվականներին [[Վիեննա]]յում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորովՙ, մեկ հատորով էլ հրատարակել է [[ռուսերեն]] բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել [[ԵՊՀ]]-ում։ Մենագրություն է գրել [[Հոմերոս]]ի մասին, որի համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903), «Անհունի էջերում» (1904), «Հպարտ հոգու երգերից» (1905) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպական և ռուսական բանաստեղծների, [[հին հունարեն]]ից՝ «Հույն ողբերգակներ» (1950, ժողովածուն), [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ը» (1955)<ref>Գառնիկ Ստեփանյան.Կենսագրական բառարան, հատոր Բ,1981</ref>:
 
== Հիշատակ ==