«Անանիա Շիրակացի»–ի խմբագրումների տարբերություն

{{արեւմտահայերէն|Անանիա Շիրակացի (արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Shirakatsi.jpg|Անանիա Շիրակացու պատվին մետաղադրամ|մինի|260px|աջից]]
 
'''Անանիա Շիրակացի''' (ծն. և մահվան թթ. անհայտ), [[7-րդ դար]]ի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց [[ճշգրիտ գիտություն]]ների ուսումնասիրությունը Հայաստանում<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան հատոր 1, 1974 թ</ref>։
 
== Ծննդավայրը և ուսումը ==
Անանիա Շիրակացին եղել է [[Անանիա]] գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է [[Դպրեվանք (Գյումրի)|Դպրեվանք]]ի դպրոցում<ref name=Gyumri_churches>{{cite web|url=http://deesim.blogspot.com/2012/12/blog-post_14.html |title=Գյումրիի հին ու նոր եկեղեցիները |date= |accessdate=2014 Հուլիսի 24}}</ref>։ Այդ ընթացքում նա սովորել է [[Աստվածաշունչ]]ը և [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] [[Սաղմոսարան]] գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն [[Հայաստան]]ում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է [[Բյուզանդիա]]։ [[Թեուդոպոլիս]] քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր [[Չորրորդ Հայք]]ում։
 
Անանուն մասնակից