«Բարին և չարը (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարին և Չարը''', բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մար...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Բարին և Չարը''', [[Բարոյագիտություն|բարոյագիտության]] հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց [[խմբեր]]իխմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը [[կրոն]]ն ու [[իդեալիզմ]]ը կապում են [[Աստված|աստծո]] [[կամք]]ի, գերբնական [[ուժԳերբնական ուժեր|գերբնական ուժերի]]երի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ [[հույզ]]երի, [[Էկզիստենցիալիզմ|էկզիստենցիալիստները՝]] անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական [[բարոյագիտություն]]ը այդ հասկացությունների [[վերլուծություն]]ը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական [[հող]]ի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից [[ժողովուրդ]], ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:
{{ՀՍՀ}}