«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  5 տարի առաջ
Ողնուղեղից մի փոքր դուրս զգացող և շարժիչ նյարդարմատները, մոտենալով իրար, կազմում են [[ողնուղեղային նյարդ]]ի ցողունը, որը նևրոպաթոլոգները առանձնացնում են պարանիկ անունով (funiculus)։ Պարանիկի բորբոքման դեպքում (ֆունիկուլիտ) միաժամանակ առաջանում են զգացող և շարժիչ շրջանների հատվածային խանգարումներ, արմատների հիվանդությունների ժամանակ ([[ռադիկուլիտ]]) նկատվում է միայն մեկ շրջանի՝ կամ զգացող, կամ շարժիչ, հատվածային խանգարում, իսկ նյարդաճյուղերի բորբոքման ժամանակ (նևրիտ) խանգարումը համապատասխանում է տվյալ նյարդի տարածման շրջանին։ Funiculus-ը սովորաբար շատ կարճ է, քանի որ նա շուտ դուրս է գալիս միջողնային անցքից, որից հետո միջողնային նյարդը բաժանվում է իր հիմնական ճյուղերին։
 
Քանի որ ողնուղեղը ողնաշարային խողովակից կարճ է, նյարդարմատների ծագման տեղը չի համապատասխանում միջողնային անցքերի մակարդակին։ Որպեսզի ընկնեն անցքերի մեջ, նյարդարմատներն ուղղվում են ոչ միայն ուղեղից դուրս, այլև ցած, ընդ որում ողնուղեղում իչքանինչքան ներքևից են սկսվում, այնքան վերընթաց են դառնում։ Գոտկային հատվածում նրանք իջնում են դեպի համապատասխան միջողնային անցքերը սահմանային թելիկին զուգահեռ (filium terminalet) և, շրջապատելով ու ողնուղեղային կոնը (conus medullaris), կազմում են նյարդաթելերի մի խուրձ, որը կոչվում է ձիու պոչ (cauda equina)։
 
==== Ողնուղեղի ներքին կառուցվածքը ====