«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{զգուշացում ՀՍՀ}}{{չեզոքություն}}
[[Պատկեր:CongressVienna.jpg|մինի|Վիեննայի վեհաժողովի մասնակիցները|250px]]
[[Պատկեր:Europe 1815 map en.png|մինի|450px|Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:]]
'''Վիեննայի վեհաժողով''', համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 [[կայսր]], 4 [[թագավոր]], 2 [[թագաժառանգ]] և 215 [[իշխանական տուն|իշխանական տների]] ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 [[դիվանագետ]]։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան [[Ֆրանսիա]]յի դեմ ([[Նապոլեոնյան պատերազմներ]])։ Տեղի է ունեցել Վիեննայում [[1814]] թվականի սեպտեմբերից [[1815]] թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի [[Թուրքիա]]յից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում [[Անգլիա|Անգլիան]], [[Ռուսաստան|Ռուսաստանը]] և [[Ավստրիա|Ավստրիան]]։