«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], 1911 թվականին՝ [[Եգիպտոս]]ում, 1913 թվականին՝ [[Պարսկաստան]]ում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է [[Տրետյակովյան պատկերասրահ]]ը։
 
1915 թվականին, [[Մեծ Եղեռն]]ի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է [[Էջմիածին]]՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է [[Արևելյան Հայաստան]]ում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ [[Հովհաննես Թումանյան]]ի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են [[Թիֆլիս]]՝ հիվանդանոց։ 1916 թվականին, [[Վարդգես Սուրենյանց]]ի, [[Փանոս Թերլեմեզյան]]ի, [[Եղիշե Թադևոսյան]]ի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել [[Վալերի ԲրյասովԲրյուսով]]ի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։
 
[[Հայաստան]]ում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել [[Երևան]]ում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է [[Երևան]]ի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում։ 1967 թվականին Երևանում բացվել է [[Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)|Սարյանի տուն-թանգարան]]ը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են [[Հայաստանի պետական պատկերասրահ]]ում և նրա մասնաճյուղերում, ինչպես և [[Տրետյակովյան պատկերասրահ]]ում, [[ԱՊՀ]] երկրների տարբեր թանգարաններում, [[ԱՄՆ]]-ի, [[Ֆրանսիա]]յի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։