«Քիմիական զենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
=== Նյարդակաթվածային ազդեցություն ===
Նյարդակաթվածային ազդեցությունները լինում են գոլորշու, կաթիլահեղուկային վիճակում և մարդու օրգանիզմ են թափանցում շնչառական, աղեստամոքսային ուղիներով։ Ախտահարում են [[նյարդային համակարգ]]ը։ Կայուն են։ Ախտահարման նշաններ են՝ [[թքարտադրություն]], շնչառության դժվարություն, բիբերի նեղացում, [[կաթվածահարություն]]։ Դրանք ամենավտանգավոր թունավոր նյութերն են։ Այս խմբին են դասվում զարինը, զոմանը, VX-գազը։
 
=== Մաշկաթարախային ներգործություն ===
Մաշկաթարախային ներգործությունը կաթիլահեղուկային և գոլորշման վիճակում ախտահարում են [[մաշկ]]ը և [[աչք]]երը։ Գոլորշին ներշնչելիս ախտահարվում են [[շնչուղիներ]]ը և [[թոք]]երը, վարակված [[սնունդ]] և [[ջուր]] ընդունելիս՝ [[Մարսողական համակարգ|մարսողական օրգանները]]։ Առաջանում է օրգանիզմի թունավորում։ Այս թունավոր նյութերի պայմաններում անհրաժեշտ է պաշտպանվել [[հակագազ]]ով և [[պաշտպանիչ հագուստ]]ով։ Այս խմբին են դասվում իպրիտ, լուիզիտ։
 
=== Հեղձուցիչ ազգեցություն ===
Հեղձուցիչ ազգեցություններն օրգանիզմի վրա ազդում են շնչառական օրգանների միջոցով։ Ախտահարման նշաններ են՝ քաղցրանման տհաճ համ բերանում, [[գլխապտույտ]], [[հազ]], [[թուլություն]]։ Վարակման օջախից դուրս բերելուց հետո այդ ազդեցությունները գրեթե վերանում են, որը խաբուսիկ է, ընդամենը գաղտնի շրջան, որին հաջորդում են լուրջ խանգարումներ։ Սրանք են ֆոսգեն, դիֆոսգեն։
 
=== Ընդհանուր ազդեցություն ===
Ընդհանուր ազդեցությունները շատ թունավոր են՝ մահացու ազդեցության, ախտահարում են և՛ մաշկով, և՛ շնչառական, մարսողական ուղիներով։ Տուժածին ներարկում են [[հակաթույն]], երբեմն կատարում են [[արհեստական շնչառություն]] և շտապ տեղափոխում բուժկետ։ Այս խմբի ներկայացուցիչներն են կապտաթթուն, քլորցիանը։
 
=== Գրգռիչ ազդեցություն ===
Գրգռիչ ազդեցություններն առաջացնում են սուր [[այրոց]] և [[ցավ]] բերանում, [[կոկորդ]]ում ու աչքերում, [[արցունքազատում]], շնչառության դժվարություն։ Պաշտպանության համար օգտագործվում է հակագազ։ Սրանք ժամանակավոր ազդեցության թունավոր նյութեր են։ Բաժանվում են 2 խմբի՝ արցունքաբերներ (CS, CN, PS) և փռշտոց առաջացնող (DM, DA, DC)։ Առավել հաճախ կիրառվում են դրանց համակցված տարբերակները։
 
=== Հոգեքիմիական ազդեցություն ===
Հոգեքիմիական ազդեցությունները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջ բերում հոգեկան ու ֆիզիկական խանգարումներ։ Պաշտպանության համար օգտագործվում է հակագազ։ Այս թունավոր նյութերով ախտահարվածի մարմնի վարակված մասերը պետք է մշակել օճառաջրով, աչքերը և քիթ-բերանը մաքրել ջրով։ Սրանք են BZ, LSD:
 
== Տես նաև ==