«Դամասո Ալոնսո»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Մեծացել է [[Աստուրիա]]յում: Սովորել է Մադրիդի Էլ Ռեկուերդո ճիզվիտական ուսումնարանում: Ավարտել է [[Մադրիդի համալսարան]]ը (իրավաբանական և փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետները), ընդունվել պատմական հետազոտությունների կենտրոն, որը գլխավորում էր իսպանական մշակույթի և բանագիտության պատմաբան [[Ռամոն Մենենդես]]ը: ԵւսանողությանՈւսանողության տարիներին ընկերանում է [[Ֆեդերիկո Գարսիա Լորկա]]յի, [[Լուիս Բունյուել]]ի, [[Սալվադոր Դալի]]ի, [[Վիսենտե Ալեյսանդրե]]ի հետ: Աշխատակցել է [[Խոսե Օրտեգա ի Գասետ]]ի «Revista de Occidente» ամսագրին, ուսումնասիրում է [[Լուիս դե Գոնգորա]]յի ստեղծագործությունները, գիտական հրատարակության է պատրաստում Գոնգորայի «Մենության պոեմը» (1927), ակտիվորեն մասնակցում է բանաստեղծի 300-ամյա տարելիցի միջոցառումներին: Հետագայում էլի շարունակում է Գոնգորայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդարձակում է իր ուսումնասիրության շրջանակը և զբաղվում է իսպանական գրականության ոսկե դարով ([[Գարսիլասո դե լա Վեգա]], [[Լոպե դե Վեգա]], [[Ֆրանսիսկո դե Քվեդո]] և այլք), իսպանական միստիկներով (Լուիս դե Լեոն, [[Սան-Խուան դե լա Կրուս]])՝ կատարելով քնարերգության ոճաբանական վերլուծություններ: Դասավանդել է Օքսֆորդում, [[Վալենսիայի համալսարան|Վալենսիայի]] և Մադրիդի համալսարաններում:
 
Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը: Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է [[Իսպանական լեզվի թագավորական ակադեմիա]]յին: