«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
 
=== Գրքարվեստ և բեմանկարչություն ===
Սարյանը խոշոր ներդրում է կատարել [[10-րդ դար|20-րդ դար]]ի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծություններ»–ի ([[1929]]), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի ([[1930]]), «Հայկական հեքիաթներ»–ի ([[1930]]), [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցի]] «Երկիր Նաիրի»–ի ([[1933]]), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի ([[1934]]) նկարազարդումները և այլն։ Սարյանի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ [[1923]] թվականին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Սարյանի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգային նկարագիր։ Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Ձևավորել է [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի [[Ալմաստ (օպերա)|«Ալմաստ»]] ([[1930]], Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, [[1933]], [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]], [[1939]] թվականին՝ [[Մոսկվա]]յում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի առթիվ, [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ, [[1941]]), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» ([[1932]], Մոսկվայի Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, 2-րդ արար), Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար» (1935, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն), Է. Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» ([[1956]], Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն), [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» ([[1956]], Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, IV. Եսայանի և Ա. Միրզոյանի մասնակցությամբ) բեմադրությունները։
 
=== Պարգևներ և ցուցահանդեսներ ===