«Հեթանոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Ալիշանը գրում է․ «Հին հայոց կրոնի (ինչպես և նորի) առաջին անունը ճանաչելուց հետո առավել փափագելի էր ճանաչել իրեն, այսինքն՝ այն գաղափարը կամ պատկերացումը, որ ունեին հին հայերը իրենց Աստված կոչած գերագույն էակի վերաբերյալ։ Այս կարևոր խնդրի առումով չենք կարող մի բան ասել, որովհետև հեթանոսական հայ գրվածք կամ հիշատակ մեզ ամենևին հայտնի չէ»<ref>Ղ․Ալիշան ,Հայոց հին հավատք կամ հեթանոսություն ,բաժին «Աստված»։</ref>։
 
Ալիշանը Բնապաշտություն բաժնում գրում է «Հիմա դառնանք այնտեղ, որտեղ թողեցինք մեր հին, բնապաշտ հային՝ իր լեռների առջև։ Բայց այն էլ հիշենք, որ թեև այս կամ այն հավատքը և պաշտամունքը միևնույն անունով են կոչվում, սակայն ամեն ազգ նույն կերպով ու պարագաներով չէր հավատում։ <ref>Ղ․Ալիշան ,Հին հավատք կամ հեթանոսություն,բաժին «Բնապաշտություն»։</ref> Անյուհետև Կրակ բաժնում հավելում է «Ասվածը հավանական է դարձնում, որ հայերի մեջ կրակի պաշտամունքը շատ ավելի հին է, քան զրադաշտական կրոնը և Վռամական կոչված հուրը» ապա հավելում է «Այսպիսի մանրամասն կամ ընդանուր պաշտամունքի համար մեր քրիստոնյա գրիչները (ինչպես Ագաթանգեղոսը) իրենց բարբարոս հայրերին կրակապաշտի կամ հրապաշտի փոխարեն հարմարորդն կոչում էին մոխրապաշտ, ինչպես և պերճախոս վարդապետ անանինան խաչի ներբողում Ալիշան ,Հայոց հին հավատք կամ հեթանոսություն,բաժին «Կրակ»։<nowiki></ref></nowiki> Եվ վերջապես Դիքեր բաժնում գրում է « Ինչպես ավելի վաղ հիշեցինք, թեև ըստ Վանականի՝ հայերի մեջ դիցապաշտությունը մտել է օտարների մեջ մտնելուց 100 տարի հետո, ես կարծում եմ՝ դա ավելի ուշ է եղել։ Եզնիկի պես մի վարդապետ էլ, հիշելով այն ազգերին, որ, մեկը մյուսին հետևելով, մոլորվեցին, առաջինների վրա ավելացնում է պարսիկներին ու մարերին, սրանցից շատ ավելի հետո՝ ասորիներին․ սրանցից էլ շատ ավելի ուշ՝ «յաւուրս Արտաշէսի [Ա] որդւոյ Արշակայ՝ ի Հայք ասում է՝ մոխրապաշտութիւն նախնեաց մերոց՝ թե՛ միացնելով և թե՛ որոշակիորեն զատելով մեր հրապաշտությունը օտարներից», <ref>Ղ․կանգնեցաւ․կանգնեցաւ պատկերն Արամազդայ․․․․
Եվ այսպես՝ երկու֊երեք նոր հավատք՝ հնդկականը, հունականը և պարթևականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2֊րդից 1֊ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաև ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երևում կամ ավելի շատ երևում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց և թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաև մի քանի հատուկ վայրերից, ինչպես՝ Բագարանից, Հաշտիշատից և այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրև մեծ դիքերի և պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչև հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝ բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի․․․․․Ստրաբոնը վկայում է, որ իչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաև մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաև հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանք ոչ թե ընդունեցին իբրև նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին ։»
Մեջբերումներ Ղ․Ալիշան «Հայոց հին հավատք կամ հեթանոսություն» ուսումնասիրությունից։
 
== Բնորոշիչներ ==