«Դավադրության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ոչ ազատ պատկերի հեռացում
Տող 21.
==Դավադրության տեսությունները Հայաստանում==
 
[[Հայաստան]]ցի հասարակությունն առավել հակված է յուրաքանչյուր իրադարձության ակունքներում տեսնել դավադրության տեսություն։ Այդ մասին [[Երևանի Պետական Համալսարան]]ի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ [[Դավիթ Հովհաննիսյան (արևելագետ)|Դավիթ Հովհաննիսյան]]ը բացատրել է.<ref name=z168>{{cite web | url = http://archive.168.am/am/articles/10043 | title = Դավադրության հավերժ թարմ տեսությունը| author = Լիլիթ Ավագյան|date=2007-04-01|accessdate=2009 թ․ ապրիլի 28}}</ref>
 
{{քաղվածք|Ինչո՞ւ են մարդիկ սկսում քննարկել դավադրության տեսությունները, որովհետև մանրամասները շատ քիչ են հայտնի և ինֆորմացիայի պակաս կա։ Եվ եթե խոսքը հայտնի քաղաքական, տնտեսական գործչի մասին է, որի լինել-չլինելը, որի գործունեությունն ինչ-որ մարդկանց խանգարում է, ոմանց՝ օգնում, հասկանալի է, որ շահերի բախման դեպքում մարդիկ փորձում են վերլուծել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Եվ երբ կա նշածս [[ինֆորմացիա]]յի պակասը, ապա մարդիկ փորձում են, հիմնվելով տրամաբանության վրա, որոշակի եզրակացություններ անել։ Սակայն միշտ չէ, որ պետք է հավատալ տրամաբանությանը, իսկ ես հիմնվում եմ գիտական լուրջ վերլուծությունների վրա, որովհետև դավադրությունների տեսությունները, սովորաբար, մի քանի խիստ հատկանշական գծեր ունեն։ Նախ՝ դավադրությունների տեսությունները չափազանց բարդ մեխանիզմ են, հետևաբար՝ առողջ բանականությունը միանգամից մերժում է դրանց իրականացումը։ Այսինքն՝ դժվար թե բարդ կառույցը հնարավոր լինի իրականացնել քիչ թվով մարդկանցով և փոքր միջոցների ներգրավվածությամբ։ Իսկ եթե մարդկանց քանակը մեծ է, ապա դավադրությունը գաղտնի պահել հնարավոր չէ։ Փաստ է, որ դավադրությունները շատ են, սակայն դրանցից քչերն են իրենց նպատակին հասնում։}}