«Լուսնի հակառակ կողմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Լուսին ՀոթՔաթ գործիքով
Տող 10.
== Լուսնի թվացող տատանում ==
[[Պատկեր:Lunar libration with phase2.gif|thumb|left|200px|Լուսնային թվացյալ տատանումներ]]
Լուսնի պտույտները իր առանցքի և Երկրի շուրջը համընկնում են ոչ ճշգրիտ կերպով. Լուսինը պտտվում է փոփոխական անկյունային արագությամբ լուսնի ուղեծրի [[էքսցենտրիսիտետ]]ի պատճառով ([[Կեպլերի օրենքներ|Կեպլերի երկրորդ կանոն]])` պերիկենտրոնում շարժվում է ավելի արագ, իսկ ապոկենտրոնում` ավելի դանդաղ: Իսկ սեփական առանցքի շուրջ պտույտը հավասարաչափ է տեղի ունենում: Սա թույլ է տալիս Երկրից տեսնել Լուսնի հակառակ կողմի արևմտյան և արևելյան ծայրերը: Այս երևույթը կոչվում է ըստ [[Աշխարհագրական երկայնություն|աշխարհագրական երկայնության]] օպտիկական տատանում: Գոյություն ունի նաև տատանում ըստ [[Աշխարհագրական լայնություն|աշխարհագրական լայնության]]. Լուսնի պտտման առանցքը լրիվ ուղղահայուղղահայաց չէ նրա ուղեծրի հարթությանը, դրա համար ամսվա մեջ մեկ անգամ երևում են հակառակ կողմի հյուսիսային և (կես ամիս հետո) հարավային կողմերը: Այս երևույթների համընկնումը թույլ է տալիս տեսնել Լուսնի մակերևույթի մոտ 59 %-ը:
 
Կա նաև ֆիզիկական տատանում` որը գործում է հավասարակշռության դիրքի շուրջ արբանյակի տատանումների շնորհիվ, որոնք պայմանավորված են կորիզի ծանրության կենտրոնի տեղաշարժմամբ, ինչպես նաև Երկրի կողմից մակընթացության ուժերի գործադրմամբ: Այս ֆիզիկական տատանումն ունի 0,02° մեծություն երկայնությամբ 1 տարվա ընթացքում և 0,04° մեծություն լայնությամբ 6 տարվա ընթացքում: