«Գրիգոր Զոհրապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը ([[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմ]])։
 
1909 և [[1911]] թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։
 
Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարքիների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ու հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։