«Ապրանքանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Հայաստանի Հանրապետություն]]ում ապրանքային նշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքանիշը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու հիման վրա։ Ապրանքանիշն իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է իրավատիրոջ բացառիկ [[իրավունք|իրավունքը]]: Ապրանքային նշանի իրավատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ [[իրավունք]]։
 
Ապրանքային նշանը ծագել է միջնադարյան Եվրոպայում՝ անհատական ապրանքաարտադրության առաջացմանը զուգահեռ։ Դրա ձևավորումը և ամրագրումը ժամանակակից ըմբռնմամբ ընթանում էր մասնավոր սեփականության և շուկայի զարգացման հետ համատեղ։ Սեփականության ձևերի բազմազանության, ապրանքային հարաբերությունների զարգացման, շուկան տարբեր ապանքներով լցնելու անհրաժեշտույան պայմաններում անհատականացնող միջոցները դառնում են շուկայական տնտեսության անբաժանելի մասնիկը։ Արտադրված ապրանքի նկատմամբ սպառողների ռեակցիան հստակորեն անդրաառնում է շուկայական տնտեսության վրա։ Սպառողը կամ ընդունում կամ մերժում է ապրանքը։ Այս գործընթացում ապրանքային նշանները, հանդիսանալով կապող օղակ արտդրողիարտադրողի և գնորդի, արդյունաբերության և առևտրի, արտադրության և սպառման միջև, համր վաճառողի դեր են կատարում՝ իրենց կայուն դերն ու տեղը ոնենալով շուկայական հարաբերություններում։
 
Ապրանքային նշաները ուղեկցում են ապրանքներին՝ հետապնդելով հստակ նպատակ՝ անհատականացնել տվյալ ապրանքատեսակը, գրավել սպառողների ուշադրությունը։ Դրանք հնարավորություն են տալիս սպառողներին շուկայի բազմազանության մեջ ընտրել իրենց հարմար ապրանքտեսակը։ Ապրանքային նշանը՝ որպես ինֆորմացիոն բլոկ, դրոշմվելով գնորդի գիտակցության մեջ, կողմնորոշում է նրա վարքագիծը ապրանքների և ծառայությունների շուկայում։ Առանց դրա արտադրողը դուրս է մնում ակտիվ մրցակցությունից։ Այս երևույթները իրենց արտահայտումն են գտնում նաև հայկական շուկայում, և հայ գործարարները աստիճանաբար ընկալում են ապրանքային նշանների ողջ նշանակությունն իրենց ծավալած գործունեության վրա, ուստի թե նրաց, թե օրենսդրի կողմից ակտիվ քայլեր են ձեռնարկվում ապրանքային նշանների առավել արդյունավետ իրավական պահպանությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով ապրանքային նշանների ունեցած մեծ դերակատարությունը շուկայում ապրանքի իրացման և առաջխաղացման գործընթացում՝ ակտուալ է դրանց իրավական պաշտպանության ապահովումը։