«Հայկական դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 91.
|}
 
և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները։ Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։
 
Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև [[տաճար]]ները, [[բագին]]ները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր։