«Անահիտ Ցիցիկյան»–ի խմբագրումների տարբերություն

# Մանկավարժական պրակտիկա
 
Սկսած ուսանողական տարիներից ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ մի քանի ասպարեզներում. աղեղնային կատարողական արվեստի, գործիքագիտության և երաժշտական հնագիտության, որի հիմնադիրն է հանդիսացել Հայաստանում։ Բազմիցս մասնակցել է միջազգանինմիջազգային երաժշտագիտական գիտաժողովների։ Անահիտ Ցիցիկյանը տիրապետել է 5 լեզվի, դասախոսություններ է կարդացել [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ունեցել մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում։
 
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Անահիտ Ցիցիկյանը ունեցել է 1000-ից ավելի համերգներ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություններ, հեղինակ է շուրջ 300 հոդվածների, զեկուցումների, ռադիո և հեռուստահաղորդումների։ Անդամակցել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]], ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, [[Հայաստանի թատերական գործիչների միություն|Հայաստանի թատերական գործիչների ընկերության]], [[Հայաստանի ժուռնալիստների միություն|Հայաստանի ժուրնալիստների միության]], ԽՍՀՄ կանանց կոմիտեի, Արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեի, ԽՍՀՄ ԳԱ «Համաշխարհային մշակույթի պատմության» խորհրդի, «Երաժշտական հնագիտություն» միջազգային գիտական ասոցիացիայի («World Archaeology») և այլն: