«Գրու Հարլեմ Բրունթլան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
[[1983]] թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Խավիեր Պերես դե Կուելյար]]ը Գրու Հարլեմին հրավիրել է ղեկավարելու ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պահպանության միջազգային հանձնաժողովը, որը զբաղվում էր կայուն զարգացման մշակմամբ և հասարակական լայն ու բաց քննարկումներով: Իր ունեցած նշանակալից դերի համար հանձնաժողովը հաճախ անվանել են «Բրունթլանի հանձնաժողով»: 1987 թվականին հանձնաժողովը հրապարակել է «Մեր ընդհանուր ապագան» զեկուցումը, որ հայտնի է «Բրունթլանի հաշվետվություն» անունով: Այն նվիրված է եղել կայուն զարգացման միասնական օպտիմալ տարբերակ ընտրելուն: Հանձնաժողովը «21-րդ դարի օրակարգ» ծրագրի շրջանակներում [[1992]] թվականին մասնակցել է «Երկրի գագաթնաժողովի» անցկացմանը:
 
[[1998]] թվականի մայիսին Գրու Հարլեմ Բրունթլանը ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն: Նա անդամակցել է մակրոտնտեսության և առողջապահության հանձնաժողովին, որը գլխավորել է Ջեֆրի Սաքսը: Գրուն պայքարել է բռնության դեմ` այն համարելով հասարակական առողջապահության հիմնախնդիր, գլխավորել է ծխելու դեմ միջագայինմիջազգային պայքարը: Նրա ղեկավարությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դարձել է առաջին խոշոր գործատուն, ով աշխատանքի ընդունման նախապայման է դրել ծխելու վնասակար սովորույթից զերծ լինելը: [[2003]] թվականին ''Scientific American'' ամսագիրը Բրունթլանին հռչակել է տարվա քաղաքական առաջնորդ [[Սուր Անակնկալ Շնչառական Համախտանիշ|սուր անակնկալ շնչառական համախտանիշի]] դեմ պայքարում: 2003 թվականի [[հուլիսի 21]]-ին թողել է պաշտոնը:
 
[[2004]] թվականին բրիտանական ''The Financial Times'' թերթը Գրու Հարլեմին դասել է վերջին 25 տարիների առավել ազդեցիկ գործիչների շարքում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը [[Հովհաննես Պողոս II]]-ից, [[Միխայիլ Գորբաչով]]ից և [[Մարգարետ Թետչեր]]ից հետո: