Գյուղամերձ ամենամեծ ու ամենահին հինքին եղել է Շուխոնցն (Շուխյան տոհմ), որը սկսվել է Բերդաթաղի մոտերքից և հասել մինչև Բեգլարենց (որոնք Շուխյան տոհմի մի շառավիղն են) տունն ու այգին, մինչև ներկայիս կապի հանգույցի շենքը։ Նրանից հետո սկսվել է Ազատենց (Ազատյան տոհմ) հիքին։ Այն զբաղեցրել է թատրոնի շենքի, Ներսես Աշտարակեցու անվան հրապարակի տարածքները, հասել միչև [[Վահան Տերյան|Տերյան]] փողոցը։ Մինչև այժմ էլ Շուխյան և Ազատյան տոհմերի բազմաթիվ ընտանիքների առանձնատներ են գոյատևում իրենց պապենական այգիներում։
== Նշանավոր աշտարակցիներ ==
=== Ներսես Աշտարակեցի ===
[[Պատկեր:Портрет Нерсеса Аштаракеци.А.Овнатанян.jpg|մինի|աջից]]
'''Ներսես Ե Աշտարակեցի''', [[Ամենայն Հայոց կաթողիկոս]], հայ ազատագրական պայքարի և հայ մշակույթի մեծագույն գործիչներից մեկն է։ Ծնվել է [[փետրվարի 13]]-ին Աշտարակում, քահանայի ընտանիքում։

[[1808]] թ. Ներսեսն ընտրվում է նորաստեղծ Սինոդի կազմում։

Նա մեծ հեղինակություն էր վայելում [[Էջմիածին|Էջմիածնի]] միաբանության շրջանում։ [[1804]] թ. սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ներսես արքեպիսկոպոսը շրջելով Հայաստանի բնակավայրերում՝ կոչ էր անում բնակչությանը զենք վերցնել և սատարել ռուսական բանակին։

Ռուս-թուրքական պատերազմից շատ չանցած՝ [[1814]] թ., Ներսես արքեպիսկոպոսը նշանակվեց [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ և տեղափոխվեց [[Թիֆլիս]]: Այստեղ Ներսեսը լայնածավալ մշակութային գործունեություն սկսեց՝ ջանալով Թիֆլիսը դարձնել Անդրկովկասի հայության մշակութային-քաղաքական կենտրոն։

[[1816]] թ. նա ռուսական կաբինետի կողմից պարգևատրվեց Սուրբ Աննայի առաջին աստիճանի մեդալով։

[[1824]] թ. Ներսեսը Թիֆլիսում հայկական դպրոց բացեց, որը հետագայում կոչվեց հենց իր անունով՝ [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան]]: Նրա շնորհիվ Թիֆլիսը դարձավ [[Կովկաս]]ում հայության մշակութային, քաղաքական կենտրոնը։ Նա անմիջապես բարենորոգումներ իրականացրեց վիրահայոց թեմում, սակայն հանդիպեց հայ տգետ հոգևորականության և հարուստ վերնախավի դիմադրությանը։

1826 – 1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը նոր հորիզոններ բացեց արևելահայության համար։ Ներսեսը գործի անցավ։ Քանի որ [[Եփրեմ Ա Ձորագեղցի|Եփրեմ կաթողիկոսը]] ապաստանել էր [[Հաղպատի վանք]]ում, հայ եկեղեցու առաջնորդությունը փաստացի գտնվում էր Ներսես Աշտարակեցու ձեռքում։ Նրա կոչով հարյուրավոր հայեր զենքի կոչվեցին, կազմեցին կամավորական խմբեր և լծվեցին ռուսական ռազմակառքին։ Նա անձամբ առաջնորդեց հայ կամավորներին ռազմի դաշտում և մասնակցեց Երևանի, Սարդարապատի, Էջմիածնի գրավման մարտերին։ Հայ կամավորների համար Ներսեսը մշակեց 34 կետից բաղկացած հատուկ կանոնադրություն<ref>[http://archive.ankakh.com/2012/12/262971/ Ներսես Աշտարակեցու կազմած կանոնոդրություն]</ref>: Լինելով լավ հռետոր՝ մարտից առաջ Ներսես արքեպիսկոպոսը բոցաշունչ ճառով ոգևորում էր իր զինվորներին։ Ցուցաբերած ծառայությունների համար ռուսական կաբինետը Ներսես արքեպիսկոպոսին պարգևատրեց [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկ]]ու շքանշանով։

Հուսախաբվելով [[Պետերբուրգ]]ի կառավարության խոստումներից՝ նա իրեն նվիրեց հայության կրթության և լուսավորության գործին։ Նրա հավատամքով հայության ապագան ամուր եկեղեցական կազմակերպության մեջ է, և միայն հայ առաքելական եկեղեցին կարող է սատար լինել հայությանը՝ դիմագրավելու օտարներին։

Ներսես կաթողիկոսը բարեփոխեց Էջմիածնի կաթողիկոսարանի հարաբերությունները թեմերի և պատրիարքությունների հետ։ Նրա ջանքերով արդեն օտարվող Պոլսի պատրիարքարանը վերադարձավ Էջմիածնի գիրկը։

Նա սահմանափակեց Սինոդի և թեմակալ առաջնորդների իրավունքները։
=== Պերճ Պռոշյան ===
[[Պատկեր:Perch Proshyan.JPG|մինի|ձախից]]
'''Պերճ Պռոշյան''', հայ գրող։ Ծնվել է [[1837]] թվականին, դերձակի ընտանիքում։

Թիֆլիսում մասնակցել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, [[Երևան]]ում, [[Թիֆլիս]]ում, [[Ագուլիս]]ում, [[Շուշի]]ում, [[Աշտարակի պետական թատրոն|Աշտարակում]] և այլ վայրերում՝ օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը։

1876-81 թթ աշխատակցել է «Փորձ» ամսագրին։ Մինչ [[1879]] թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում։

Թարգմանել է Տոլստոյի, Գոգոլի, Օստրովսկու, Դիկկենսի և այլ գրողների գործերից։

Ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» ([[1860]] թ.) վեպով։ Հետագայում գրել է «Կռվածաղիկ» ([[1876]] թ.), «Ցեցեր» ([[1889]] թ.), «Բղդե» ([[1890]] թ.), «Հունոն» ([[1901]] թ.) վեպերը, իսկ բարձրակետը՝ «Հացի խնդիր» (1879 թ.) վեպն է։ Ազգային-հայրենասիրական թեմայով գրել է «Շահեն» ([[1883]] թ.), «Սկիզբն երկանց» ([[1892]] թ.) վեպերը<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/4683 Պերճ Պռոշյանի կենսագրությունը]</ref>:
=== Վարդգես Պետրոսյան ===
'''Վարդգես Պետրոսյան''', հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։
1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-1975 թթ.-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ [[1975]] թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1981 թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականուլյան և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3682 Վարդգես Պետրոսյանի կենսագրությունը]</ref>:

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով։

Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա [[1973]]), «Դեղատուն «Անի» (Մոսկվա [[1979]], գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» ([[1982]] թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր։
=== Նորայր Սիսակյան ===
[[Պատկեր:Academician Norair Sisakian, Museum in Ashtarak, 01 VM.jpg|մինի|ձախից]]
'''Նորայր Սիսակյան''', հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր ([[1940]]), պրոֆեսոր ([[1944]])։ Ծնվել է [[1907]] թ. [[հունվարի 25]]-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում։

Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։

Սիսակյանին «կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում։

Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա.Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի գլխավոր մասնաշենքի վրա։

Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։

Ուսումնասիրում է Հայաստանի ցորենի տարբեր սորտերի կենսաքիմիական առանձնահատկությունները, ի նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանը համարվում է կուլտուրական ցորենների ծագման կենտրոններից մեկը։

Ակադեմիկոս Սիսակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և մարդկության բարօրությանը<ref>[http://www.ysu.am/newspaper/hy/1380106722#.VQ1nHo6sW4I Նորայր Սիսակյանի կենսագրությունը]</ref>:
=== Գևորգ Էմին ===
[[Պատկեր:Գևորգ Էմին.JPG|մինի|աջից]]
'''Գևորգ Էմին''', հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է [[1919]] թ. [[սեպտեմբերի 30]]-ին Աշտարակ քաղաքում։

[[1951]] թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի։

[[1979]] թ. եղել է Չարենցի անվան մրցանակի դափնեկիր։

[[1979]] թ.-ից եղել է [[ՍՍՀՄ]] գրողների միության անդամ։

1979 թ. պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով։

1984 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

1967 թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին<ref>[http://www.ktak.am/e107_plugins/forum/forum_viewtopic.php?178 Գևորգ էմինի կենսագրությունը]</ref>:
=== Սմբատ Շահազիզ ===
'''Սմբատ Շահազիզ''', հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։ Ծնվել է 1840 թ. սեպտեմբերի 5-ին Աշտարակ քաղաքում, հոգևորականի ընտանիքում։

Շահազիզի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1859-ին «Ճռաքաղ» ամսագրում։ 1860-ին Մոսկվայում հրատարակվել է նրա «Ազատության ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

1865-ին լույս է տեսել Շահազիզի գեղարվեստական ստեղծագործությունների երկրորդ գիրքը՝ «Լևոնի վիշտը» խորագրով։

1870-ական թթ․ գրած իր յոթ բանաստեղծությունները Շահազիզը հրատարակել է 1893-ին՝ «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուում։ Սրանից ստացված գումարը նա տրամադրել է «հասարակաց օգտին»՝ 1893-ին հիմնադրելով «Աբովյան-Նազարյան» ֆոնդը, որից օգտվել են հայ կարիքավոր գրողները։

Շահազիզը 1898-99-ին Մոսկվայում ստեղծել ու գլխավորել է մի «մասնախումբ», որը կազմակերպել է Արևմտյան Հայաստանում համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը<ref>[http://www.litopedia.org/index.php?title=%D5%8D%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF_%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A6%D5%AB%D5%A6 Սմբատ Շահազիզի կենսագրությունը]</ref>:
=== Գրիգոր Ղափանցյան ===
[[Պատկեր:Ղափանցյան.jpg|մինի|ձախից]]
'''Գրիգոր Ղափանցյան''', հայ լեզվաբան-հայագետ։ Ծնվել է 1887 թ. հունվարի 1-ին Աշտարակում։

[[1918]] թ. մայիսին նա մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։

[[1921]] թ. Գ.Ղափանցյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։

[[1942]] թ. առանց ատենախոսության պաշտպանության՝ դոկտորի գիտական աստիճան։

[[1943]] թ. նա հաստատվել է ՀԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի հիմնադիր անդամ և ընտրվել հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար։

[[1950]]-[[1955]] թթ. ղեկավարել է [[ՀԽՍՀ ԳԱ]] Հրաչյա Աճառայանի անվան լեզվի ինստիտուտը։

[[1942]] թ. Գ.Ղափանցյանն արժանացել է [[ՀԽՍՀ]] գիտության վաստակավոր գործչի կոչման։
=== Գևորգ Վիրապյան ===
'''Գևորգ Վիրապյան''', հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ծնվել է 1917-ի հունվարի 24-ին, Աշտարակում։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1956-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։
=== Հենրիկ Թումանյան ===
'''Հենրիկ Թումանյան''', բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975)։ Ծնվել է 1914 թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Աշտարակ քաղաքում։

1939 թ.-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1975 թ.՝ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։

1970 թ.՝ Հայաստանի գրողների միության և Հայհրատպետկոմի մրցանակ «Բալլադ, որ եղել է» պոեմի համար։

1973 թ.՝ Հայաստանի գրողների միության մրցանակ «Ճակատագիրը» պոեմի համար։
== Քույր քաղաքներ ==