«Հայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Հայալեզու հայագիտության առաջին շրջանը սկվում է [[Պատմություն Հայոց (Խորենացի)|Մ․Խորենացու]] (մոտ <nowiki/>[[410]] թ. - մոտ <nowiki/>[[490]] թ.) Մ․Խորենացին գրում է, իր «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատուու պատվերով։Պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։ «Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դարը ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է առաջին հայալեզու հայագիտական աղբյուրը։ 
 
XVII—XVIII դդ համարվում են հայագիտության որպես առանձին գիտություն կայացման ժա,ամկաշրջանը։ժամանակաշրջանը։ XVIII դ. սկզբից՝ Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ հայագիտությունը դարջավ Արևմուտքի կարևորագույն գիտական ուղություններից մեկը ։ Հայագիտության կարևորագույն շրջանը սկսվում է XIX դ. 80-ական թթ., երբ Վիեննայի Մխիթարյանները սկսեցին հրատարակել «[[Հանդես ամսօրյա]]»-ն։ Եթե նախորդ շրջանում հայագիտությունը գտնվում էր ձևավորման փուլում և և ջանացել է տալ եվրոպական արևելագիտությանը հետաքրքրող հարցերին պատասխան, ապա Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների (Ս. Ագոնց, Մ. Չամչյան, Մ. Ավգերյան, Ղ. Ինճիճյան, Գ. Ավետիքյան, Հ. Գաթըրճյան, Ա. Այտընյան, Գ. Մենևիշյան և այլք) աշխատությունները հայագիտությունը դարձրել են օրինաչափություններ, սկզբունքներ ու ազգային ճանաչողական նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ։
 
Հայգիտության համար հիմնադրույթային են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց...» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը և այլն։ Հագիտության մեջ ներառվել են տեսական ու գործնական կարևորություն ունեցող նոր՝ դասական մատենագրության մատենաշարային հրատարակության («Մատենագրութիւնք նախնեաց»), բնագրագիտության, համեմատատական բանասիրության, ճարտասանության, աստվածաբանության, ճարտարապետության, արվեստի պատմության, տեսական լեզվաբանության, հնագիտության և հնագրության, վիմագրագիտության, ձեռագրագիտության և այլ ոլորտներ։ Ձևավորվել են հագիտության ազգային նոր կենտրոններ Էջմիածնում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Թիֆլիսում։ Հ. Շահխաթունյանի, Մ. Էմինի, Ք. Պատկանյանի, Հ. Ալամդարյանի և այլ հայագետների ջանքերով ուրվագծվել է ազգային և մշակութային միասնականության։ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների ազգանվեր գործունեությամբ հայագիտական պրպտումներ են սկսվել Կ. Պոլսում և Երուսաղեմում։ Առանձնապես արդյունավետ էին Գևորգ Դպիր Պալատացու, [[Հակոբ Բ Նալյան|Հակոբ Նալյան Զմարացու]] ջանքերը։ Եվրոպայում արևելագիտության մաս կազմող հայագիտությունն աստիճանաբար դարձավ ինքնուրույն գիտություն։
2236

edits