«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին [[Ֆրանսիա]]յին։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։
 
Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ]] և [[Նապոլեոնյան պատերազմներ|նապոլեոնյան պատերազմների]] ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատեազմներիցպատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և [[Եվրոպա|Եվրոպայում]] նոր պետական սահմանների հաստատումը։
 
Կոնգրեսի նիստերի ժամանակ, [[Էլբա]] կղզի աքսորված [[Նապոլեոն|Նապոլեոնը]], [[1815]] թվականի [[մարտի 1]]-ին անսպասելիորեն ափ իջավ [[Ֆրանսիա]]յում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի [[Փարիզ]] (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։