«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 888 բայտ ,  5 տարի առաջ
}}
== Ծագումնաբանություն ==
 
«Լուսանցք»-ը արդեն երեք տարի փորձում է պատմության մութ ծալքերից վերհանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրա-կան կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Բանավեճեր հիմնականում չեն լինում կամ շատ կարճ են տեւում: Դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ թեման ավարտուն է ներկայացվել: Բոլորովին այլ եղավ [https://vahagnakanch.wordpress.com/2011/04/04/%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D5%9E%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B8-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/ <u>Մամիկոնյաններին</u>] վերաբերող թեմայի պարագայում:
 
'''Մամիկոնյաններ''', նախարարական տոհմ Հայաստանում։ [[Խոսրով Ա]] Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել [[Տայք]]ի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ [[4-րդ դար]]ի սկզբին [[Տարոն (գավառ)|Տարոնի]] տերերի՝ [[Սլկունիներ]]ի, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ [[Արշակունիներ]]ի գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում [[Մեծ Հայք]]ի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։
6482

edits