«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 21.
|Rodovid =
}}
== Ծագումնաբանություն ==
 
'''Մամիկոնյաններ''', նախարարական տոհմ Հայաստանում։ [[Խոսրով Ա]] Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել [[Տայք]]ի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ [[4-րդ դար]]ի սկզբին [[Տարոն (գավառ)|Տարոնի]] տերերի՝ [[Սլկունիներ]]ի, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ [[Արշակունիներ]]ի գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում [[Մեծ Հայք]]ի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։