«Միացյալ Թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| քարտեզ = [[Պատկեր:United Kingdom map in Armenian.png|250px]]
}}
'''Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն''' ({{lang-en|The United Kingdom of Great Britain and Northern Ireland}}), անկախ պետություն է [[Հյուսիսային Եվրոպա]]յում:յում։ Երբեմն կոչվում է '''Միացյալ Թագավորություն''' ({{lang-en|United Kingdom}}), սկսած [[1706]] թ.՝ '''Մեծ Բրիտանիա''' ({{lang-en|Great Britain}})։
Երկիրը ներառում է [[Մեծ Բրիտանիա (կղզի)|Մեծ Բրիտանիա կղզին]], [[Իռլանդիա (կղզի)|Իռլանդիա կղզու]] հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։
[[Հյուսիսային Իռլանդիա]]ն Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ [[Իռլանդիա|Իռլանդիայի հանրապետության]] հետ։ Միացյալ Թագավորությունը բացի այս ցամաքային սահմանից մյուս կողմերից շրջապատված է [[Ատլանտյան օվկիանոս]]ով, [[Հյուսիսային ծով]]ով, [[Անգլիական նեղուց]]ով և [[Իռլանդական ծով]]ով:ով։
 
Միացյալ Թագավորությունը [[ունիտար պետություն]] է, որը գործում է [[սահմանադրական միապետություն]] և [[պառլամենտական համակարգ]] կառավարման համապատասխան։<ref name="page823">{{cite web |url= http://webarchive.nationalarchives.gov.uk/+/http://www.number10.gov.uk/Page823 |title=Երկրներ երկրի ներսում |publisher=Prime Minister's Office |date=հունվարի 10, 2003}}</ref> Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը։
Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից՝ [[Անգլիա]], [[Հյուսիսային Իռլանդիա]], [[Շոտլանդիա]] և [[Ուելս]]:։ Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում՝ [[Բելֆասթ]], [[Էդինբուրգ]] և [[Կարդիֆ]] համապատասխանաբար։<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/education/7859034.stm |title= Fall in UK university students |work= BBC News |date =հունվարի 29, 2009}}</ref><ref>{{cite web |url= http://www.transport-research.info/web/countryprofiles/uk.cfm |title=Երկրների վերլուծություն: Միացյալ Թագավորություն |publisher=Transport Research Knowledge Centre |accessdate=2010 թ․ մարտի 28}}</ref>
Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում, թագից կախյալ երեք տարածքները՝ [[Գերնսի]]ն, [[Ջերսի]]ն և [[Մեն (կղզի)|Մեն կղզին]]:։
 
Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ։
Սրանք [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] մնացորդներն են, որն իր բարձրակետում՝ 1922 թ. տարածքային առումով կազմում էր համարյա երկրագնդի մակերևույթի մեկ քառորդը և մարդկության պատմության մեջ ամենամեծ կայսրությունն էր։ Բրիտանական ազդեցությունը կարելի նկատել մինչ օրս նրա նախկին տարածքների մեծ մասում՝ բազմաթիվ բնագավառներում՝ [[անգլերեն|լեզվի]], [[Միացյալ Թագավորության մշակույթ|մշակույթի]] և [[Մեծ Բրիտանիայի իրավական համակարգ|օրենսդրական համակարգի]]:։
 
Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է. ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ։ Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում։ Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։
== Պատմություն ==
===Բրիտանացիների ծագման հարցը===
[[Պատկեր:Peterborough.Chronicle.firstpage.jpg|thumb|mini|250px|աջից|Անգլո-սաքսոնական ժամանակագրության («[[Պիտերբորո]]յի ժամանակագրություններ») առաջին էջը, որտեղ պատմվում է, որ բրիտներն էին կղզու առաջին բնակիչները և նրանք եկել էին [[Հայաստան]]ից:ից։]]
Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը [[Կրոմանյոնցի|ժամանակակից մարդկանց]] կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/wales/south_west/7069001.stm «Հին կմախքը պարզվեց, որ ավելի հին է»] ''Բի-Բի-Սի Նյուս'': 30 հոկտեմբեր 2007: Ստուգված է 27 ապրիլ 2011: {{ref-en}}</ref>:։ Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի [[նախապատմական ժամանակաշրջան]]ի բնակչությունը հիմնականում պատկանում էր [[Կղզիաբնակ Կելտեր]]ին, որոնք ներառում էին [[Բրիտեր]]ին և [[Գաելներ]]ին<ref>{{cite book | title=Կելտական մշակույթ. Պատմական հանրագիտարան |page= 973 |author=Կոխ, Ջոն Թ. |isbn= 9781851094400
|year=2006 |publisher= ABC-CLIO |location=Սանտա Բարբարա, Քալիֆոռնիա}}{{ref-en}}</ref>:։ Պահպանվել է 9-րդ դարում [[Ալֆրեդ Մեծ]]ի հրամանով գրված [[Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ]]ի մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, ովքեր եկել էին Հայաստանից:Հայաստանից։ Սա տարբեր բանավեճերի պատճառ է հանդիսացել:հանդիսացել։ XIX դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով:անգլերենով։ Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից:Հայաստանից։ Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից:տնից։ Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը:անունը։ Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է angel բառին, ինչը նշանակում է հրեշտակ:հրեշտակ։ Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ:էակներ։
 
Սակայն կա մի տեսակետ էլ, որը հետևյալ կերպ է բացատրում անգլո-սաքսոնական ժամանակագրություններում գրված այդ տեղեկությունը բրիտների՝ Հայաստանից գաղթելու մասին. քրիստոնեության տարածմամբ Աստվածաշնչի միջոցով Հայաստանը հռչակվեց որպես մի երկիր, որի ամենաբարձր լեռան՝ [[Արարատ]]ի գագաթին մեծ ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց մարդկության նոր նահապետի՝ [[Նոյ]]ի տապանը, և այնտեղից էլ նրա սերունդները հետագայում տարածվեցին աշխարհով մեկ:մեկ։ Ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ, իր հին լինելը փաստելու համար, իր ծագումը ձգտում էր բխեցնել Հայաստանից:Հայաստանից։ Այդպես էր օրինակ 11-րդ դարի վրացի մատենագիր [[Լեոնտի Մրովելի]]ի «Քարթլիս ցխովրեբա» («Վրացական կյանք») երկը, որտեղ վրացիների նահապետ Քարթլոսը համարվում էր հայերի նահապետ Հայոսի ([[Հայկ նահապետ|Հայկ]]) կրտսեր եղբայրներից մեկը:մեկը։
 
=== Մինչև 1707 թվական ===
{{main|Անգլիայի պատմություն|Ուելսի պատմություն|Շոտլանդիայի պատմություն|Իռլանդիայի պատմություն}}
[[Պատկեր:Stonehenge2007 07 30.jpg|մինի|200px|աջից|[[Սթոունհենջ]]ը [[Ուիլտշիր]]ում կառուցվել է մոտ 2500 թվականին մ.թ.ա.]]
[[Բրիտանիայի գրավումը Հռոմի կողմից]] սկսվեց մ. թ. [[43]] թվականին, դրան հաջորդեց [[Հռոմեական Բրիտանիա]]յի կառավարումը Բրիտանիայի հարավում, որը տևեց շուրջ 400 տարի։ Այնուհետև երկիր ներխուժեցին [[Հին գերմանացիներ|գերմանական]] [[Անգլոսաքսեր|անգլոսաքսական]] ցեղերը, ինչը կրճատեց Բրիտերի բնակության շրջանը մինչև ապագա [[Ուելս]]ի սահմանները։<ref>{{cite encyclopedia |editor1-first=Ջոն |editor1-last=Դեյվիս |editor2-first=Նիգել |editor2-last=Ջենկինս |editor3-first=Մինա |editor3-last=Լինչ |encyclopedia=Ուելսյան Ակադեմիայի Ուելսի հանրագիտարան |year=2008 |publisher=Ուելսի համալսարանի հրատարակություն |location=Կարդիֆ |isbn=9780708319536 |page=915}}{{ref-en}}</ref> [[Անգլոսաքսոնական ժամանակաշրջան|Անգլոսաքսերի]] կողմից բնակեցված տարածքները միավորվեցին [[Անգլիա թագավորություն|Անգլիա թագավորության]] մեջ [[X դար]]ում:ում։<ref name="Short bio">[http://www.bbc.co.uk/history/historic_figures/athelstan.shtml [[Էտելստան]]ի կարճ կենսագրությունը Բի-Բի-Սի Պատմություն կայքում]{{ref-en}}</ref> Այդ ընթացքում [[Դալ Ռիադա|հյուսիս-արևմտյան Բրիտանիայի]] գալեները (որոնք, ինչպես ենթադրվում է տեղափոխվել են այստեղ ապրելու, գալով հյուսիս-արևմտյան Իռլանդիայից [[V դար]]ում)<ref>{{cite book |author= Մեյկի, Ջ. Դ. |title=Շոտլանդիայի պատմություն |location =Լոնդոն |publisher=Փենգուին |year=1991 |isbn=9780140136494 |pages=18–19}}{{ref-en}}</ref><ref>{{cite book |author= Քեմփբել, Էվան |title=Սուրբերը և Ծովային Արքաները. Սքոթերի առաջին թագավորությունը |publisher=Քենոնգեյթ |location=Էդինբուրգ |year=1999 |isbn=0-86241-874-7 |pages=8–15}}{{ref-en}}</ref> միավորվեցին [[պիկտեր]]ի հետ և կազմավորեցին [[Շոտլանդական թագավորություն]]ը [[IX դար]]ում:ում։<ref>{{cite book |last= Հեյ |first= Քրիստոֆեր |title= Քեմբրիջի համալսարանի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի պատմության հանրագիտարան |publisher=Քեմբրիջի համալսարանի հրատարակություն |year= 1990 |page= 30 |isbn= 9780521395526}}{{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Bayeux Tapestry WillelmDux.jpg|մինի|200px|ձախից|[[Խալի Բայեից]] պատկերում է [[Ճակատամարտ Հասթինգսի մոտ|ճակատամարտը Հասթինգսի մոտ]] և իրադարձությունը, որը բերեց դրան]]
[[1066]] թ. [[Նորմաններ]]ը ներխուժեցին Անգլիա և վերջինիս [[Անգլիայի գրավումը նորմանների կողմից|գրավումից]] հետո գրավեցին նաև [[Ուելս]]ի մեծ մասը և բնակություն հաստատեցին Շոտլանդիայում։ Արդյունքում նրանք վերը նշված երկրներ բերեցին [[ֆեոդալիզմ]]ը՝ նրա հյուսիս-ֆրանսիական տեսակով, և [[Նորմանդական լեզու|նորմանական ֆրանսիայի]] մշակույթը։<ref>{{cite book |title=Ֆեոդալիզմ |author=Գանշոֆ, Ֆ. Լ. |page=165 |isbn= 9780802071583 |publisher=Տորոնտոյի համալսարան |year=1996}}{{ref-en}}</ref> [[Անգլոնորմանդական միապետություն|Նորմանդական էլիտան]] մեծ ազդեցություն ունեցավ տեղական մշակույթների վրա, սակայն արդյունքում ասիմիլացվեց նրանց հետ։<ref>{{cite book |title= Քննարկումներ նորմանդական գրավման մասին |pages=115–122 |author=Չիբնել, Մարջորի |year=1999 |publisher= Մանչեստերի համալսարանի հրատարակություն |isbn= 9780719049132}}{{ref-en}}</ref> Հետագա [[Պլանտագենետներ|Անգլիայի թագավորները]] ավարտեցին Ուելսի գրավումը և [[Պատերազմներ Շոտլանդիայի անկախության համար|Շոտլանդիան]] գրավելու անհաջող փորձ արեցին։ Դրանից հետո Շոտլանդիան պահպանեց իր անկախությունը, չնայած գործնականորեն չընդհատվող [[Անգլո-շոտլանդական պատերազմներ|ընդհարումներին]] Անգլիայի հետ։ Անգլիական միպետներն իրենց հերթին իրենց ժառանգական կապի միջոցներով ոտնձգություններ ունեին [[ֆրանսիա]]կան թագի վրա, և նույնպես անընդհատ ներգրավված էին Ֆրանսիայի հետ ընդհարումների մեջ՝ հատկապես [[Հարյուրամյա պատերազմ]]ի ժամանակ։<ref>Մաուրիս Կին. [http://www.bbc.co.uk/history/british/middle_ages/hundred_years_war_01.shtml «Հարյուրամյա պատերազմ»]: Բի-Բի-Սի Պատմություն:{{ref-en}}</ref>
 
[[Միջին դարեր]]ում Բրիտանիային դիպել են նաև [[Ռեֆորմացիա]]յի հետ կապված ընդհարումները, ինչը բերեց ամեն մի երկրում [[Անգլիայի եկեղեցի|բողոքականության]] ընդունմանը որպես պետական կրոն։<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/479892/Protestantism/41558/The-Reformation-in-England-and-Scotland Ռեֆորմացիան Անգլիայում և Շոտլանդիայում] և [http://www.britannica.com/EBchecked/topic/293754/Ireland/22978/ Ռեֆորմացիայի ժամանակաշրջանի Իռլանդիան. Ռեֆորմացիայի ժամանակաշրջանը և Եղսաբեթ I], առցանց Բրիտանիկա Հանրագիտարան:{{ref-en}}</ref> Ուելսը ամբողջովին միացվեց Անգլիայի թագավորությանը,<ref name="BBC Tudors">{{Cite web|title=Խորը Բրիտանական պատմություն – Ուելսը Թյուդորների ժամանակ|url=http://www.bbc.co.uk/history/british/tudors/wales_tudors_01.shtml|accessdate=21 սեպտեմբեր 2010|publisher=Բի-Բի-Սի Պատմություն|date=5 նոյեմբեր 2009|archiveurl=http://www.webcitation.org/67yH03zDv|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref> իսկ Իռլանդիան գոյություն ուներ որպես [[Իռլանդիայի թագավորություն|թագավորություն]], սակայն գտնվում էր Անգլիական թագի հետ անձնական միության մեջ։<ref>{{cite book |title= Ժամանակակից Բրիտանական կղզիների պատմությունը, 1529–1603. Երկու թագավորություն |pages=171–172 |first=Մարկ |last=Նիկոլս |year=1999 |isbn= 9780631193340 |publisher=Բլեքվել |location = Օքսֆորդ}}{{ref-en}}</ref> Այն տարածքների վրա, որոնք հետագայում դառնալու էին Հյուսիսային Իռլանդիա, անկախ գաելական ազնվականության հողերը առգրավվեցին և բաժանվեցին բողոքական եկվորներին Անգլիայից և Շոտլանդիայից<ref>{{cite book |last=Քենի |first=Նիկոլս Պ. |title= Դարձնելով Իռլանդիան Բրիտանական, 1580–1650 |pages=189–200 |publisher= Օքսֆորդի համալսարանի հրատարակություն |year=2003 |isbn=9780199259052}}{{ref-en}}</ref>:։ [[1603]] թվականին Անգլիա, Շոտլանդիա և Իռլանդիա թագավորությունները միավորվեցին [[Անձնական ունիա]]յի մեջ, երբ [[Հակոբ I (Անգլիայի թագավոր)|թագավոր Հակոբ I-ը]] ժառանգեց Անգլիայի և Իռլանդիայի թագերը և իր արքունիքը [[Էդինբուրգ]]ից տեղափոխեց [[Լոնդոն]]:։ Այնուամենայնիվ, ամեն կողմը պահպանեց առանձին քաղաքական ինքնությունը և իրենց սեփական քաղաքական ինստիտուտները։<ref name="D. Ross, 2002 p. 56">Ռոսս, Դ. (2002). «Շոտլանդական պատմության ժամանակագրությունը»: Գլազգո: Գիդես և Գրոսետ: էջ՝ 56. ISBN 1-85534-380-0</ref><ref name="J. Hearn, 2002 с. 104">Հերն, Ջ. (2002). ''Պահանջելով Շոտլանդիան. Ազգային ինքնությունը և ազատական մշակույթը'': Էդինբուրգի համալսարանի հրատարակություն: էջ՝ 104. ISBN 1-902930-16-9 {{ref-en}}</ref> [[XVII դար]]ի կեսին բոլոր երեք թագավորությունները ներքաշվեցին մի շարք ռազմական ընդհարումների մեջ (ներառյալ [[Անգլիական հեղափոխություն|քաղաքացիական պատերազմը]]), որոնք բերեցին ժամանակավոր միապետության վերացմանը և կարճաժամկետ [[Անգլիական հանրապետություն]] [[Ունիտար պետություն|ունիտար պետության]] հաստատմանը։<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/187936/English-Civil-Wars Անգլիական քաղաքացիական պատերազմներ]: առցանց Բրիտանիկա հանրագիտարան {{ref-en}}.</ref><ref>{{Cite web|url=http://www.archontology.org/nations/scotland/01_laws.php|title=Շոտլանդիան և Միությունը. 1651–1660|publisher=Archontology.org|date=14 մարտ 2010|accessdate=20 ապրիլ 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yH1LZ0m|archivedate=2012-05-27}} {{ref-en}}</ref> Չնայած այն հանգամանքին, որ միապետությունը հետագայում ([[Փառահեղ հեղափոխություն]] [[1688]] թվականին) նորից հաստատվեց Բրիտանիայում, այն վերահաստատվեց այնպես, որ, ի տարբերություն մնացած Եվրոպայի, [[բացարձակ միապետություն]]ը չգերակայեց։ [[Մեծ Բրիտանիայի սահմանադրություն]]ը մշակվել էր [[Սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] և [[Խորհրդարանական հանրապետություն|խորհրդարանական հանրապետության]] հիման վրա։<ref>{{cite book |last=Լոջ |first=Ռիչարդ| year=2007 |origyear=1910 |url= https://books.google.am/books?id=EBSpvBxGyqcC |title=Անգլիայի պատմություն - Ռեստավրացիայից մինչև Վիլիամ III-ի մահը (1660–1702)|publisher=Ռիդ Բուքս |page=8 |isbn=9781406708974}} {{ref-en}}</ref> Այս ժամանակաշրջանի ընթացքում, հատկապես Անգլիայում, [[Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմա-ծովային նավատորմ|ռազմա-ծովային ուժերի]] զարգացումը և համընդհանուր հետաքրքրությունը [[Մեծ աշխարհագրական հայտնագործություններ|աշխարհագրական հայտնագործությունների]] հանդեպ, բերեցին [[Բրիտանական կայսրություն#«Առաջին բրիտանական կայսրություն» (1583 - 1783)|գաղութների]] միացմանը և բնակեցմանը, հիմնականում [[Հյուսիսային Ամերիկա]]յում<ref>{{Cite web|url=http://www.royal-navy.org/lib/index.php?title=Tudor_Period_and_the_Birth_of_a_Regular_Navy_Part_Two|work=Թագավորական ռազմածովային նավատորմի պատմությունը|title=Թյուդորների ժամանակաշրջան և կանոնավոր նավատորմի ծնունդը|accessdate=24 դեկտեմբեր 2010|publisher=Ծովագնացության պատմության ինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yH1r2jw|archivedate=2012-05-27}} {{ref-en}}</ref><ref>{{Cite book |first=Նիկոլաս |last=Կանի |title=Կայսրության աղբյուրները, Օքսֆորդի Բրիտանիայի կայսրության պատմություն հատոր I |publisher= Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |year=1998 |isbn= 0-19-924676-9 |url= https://books.google.am/?id=eQHSivGzEEMC |ref=refOHBEv1 |accessdate=1 մայիս 2011}} {{ref-en}}</ref>:։
 
=== 1707 թվականի «Ունիայի Պայմանագրից» հետո ===
[[1707]] թվականի մայիսի 1-ին ստեղծվեց նոր Մեծ Բրիտանիա թագավորությունը, որը ստեղծվել էր Անգլիայի և Շոտլանդիայի թագավորությունների միավորմամբ՝ համաձայն «Ունիայի Պայմանագրի», որը նախորդող տարվա ընթացքում համաձայնեցվել և հաստատվել էր Անգլիական և Շոտլանդական խորհրդարանների կողմից։<ref>{{Cite web|url=http://www.nationalarchives.gov.uk/pathways/citizenship/rise_parliament/docs/articles_union.htm|title=Շոտլանդիայի հետ Ունիայի հոդվածները 1707|publisher=ՄԹ Խորհրդարան|accessdate=19 հոկտեմբեր 2008|archiveurl=http://www.webcitation.org/67yH2SITJ|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref><ref>{{Cite web|url=http://www.parliament.uk/about/living-heritage/evolutionofparliament/legislativescrutiny/|title=Ունիայի ակտեր 1707|publisher=ՄԹ Խորհրդարան|accessdate=6 հունվար 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yH30bEF|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref><ref>{{Cite web|url=http://www.scotshistoryonline.co.uk/union.html|title=Ունիայի Պայմանագիր 1706|publisher=Շոտլանդական պատմությունը առցանց|accessdate=3 փետրվար 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yH3pzqO|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>
 
[[XVIII դար]]ում երկիրը կարևորագույն դեր ուներ [[Արևմտյան աշխարհ]]ում [[Խորհրդարանային հանրապետություն|խորհրդարանականության]] գաղափարների զարգացման մեջ, ինչպես նաև կատարեց անգնահատելի ներդրում համաշխարհային գրականության, արվեստի և գիտության մեջ։<ref>{{cite book |last=Ֆերգյուսոն |first=Նիալ |year=2004 |title=Կայսրություն. Բրիտանական համաշխարհային կարգի աճն ու անկումը և դասեր գլոբալ ուժերի համար |publisher=Բեյզիք Բուքս |location =Նյու-Յորք|isbn=0465023282}}{{ref-en}}</ref> Բրիտանիայի առաջնորդած [[արդյունաբերական հեղափոխություն]]ը փոխեց երկիրը և ապահովեց [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] զարգացումն ու աճը։ Այդ ժամանակներում Բրիտանիան, ինչպես և այլ [[Մեծ տերույթուններ]]ը ներգրավված էին [[Գաղութացում|գաղութական]] զարգացման մեջ, ներառյալ [[ստրկավաճառություն]]ը:ը։ Չնայած «Ստրկավաճառության ակտի» ընդունումից հետո [[1807]] թվականին Միացյալ Թագավորությունը առաջատար դեր ստանձնեց այս չարիքի հետ պայքարում։<ref>Լուզմոր, Ջո (2007): [http://www.bbc.co.uk/devon/content/articles/2007/03/20/abolition_navy_feature.shtml Նավարկում ստրկության դեմ]: Բի-Բի-Սի Դևոն: {{ref-en}}</ref> Բրիտանիան հիմնականում կենտրոնացած էր Հյուսիսային Ամերիկայում գտնվող գաղութների վրա։ Այնուամենայնիվ, [[ԱՄՆ անկախության պատերազմ]]ի արդյունքում դրանց կորցնելուց հետո, կայսրական հավակնությունները ուղղվեցին դեպի մոլորակի այլ անկյուններ, մասնավորապես [[Հնդկաստան]]:։<ref>Կոնգրեսի գրադարան, [https://books.google.am/books?id=BQDgr_XvsHoC&pg=PA73 «Ամերիկյան հեղափոխության ազդեցությունը արտասահմանում»] էջ՝ 73:</ref>
 
[[1800]] թվականին, երբ Ֆրանսիայում դեռևս պատերազմներ էին մոլեգնում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարանները ընդունեցին «[[Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ունիայի ակտ|Ունիայի ակտը]]», միավորելով երկու թագավորությունները և ստեղծելով '''Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունը''', որը ստեղծվեց [[1801]] թվականի հունվարի 1-ին։<ref>{{Cite web|url=http://www.actofunion.ac.uk/actofunion.htm#act|title=Ունիայի ակտը|publisher=Ունիայի ակտի վիրտուալ գրադարան|accessdate=15 մայիս 2006|archiveurl=http://www.webcitation.org/67yH4MBFc|archivedate=2012-05-27}} {{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Battle of Waterloo 1815.PNG|մինի|250px|ձախից| [[Վաթերլոոյի ճակատամարտ]]ը եղավ [[Նապոլեոնյան պատերազմներ]]ին վերջը և [[Pax Britannica]]-յի սկիզբը:սկիզբը։]]
 
[[Հեղափոխական պատերազմներ|Հեղափոխական]] և [[Նապոլեոնյան պատերազմներ]]ում (1792 - 1815) Ֆրանսիայի պարտություններից հետո Մեծ Բրիտանիան մնաց [[XIX դար]]ում աշխարհում ծովային և տնտեսական հիմնական ուժը (Լոնդոն մայրաքաղաքով, որը խոշորագույն քաղաքն էր աշխարհում մոտ [[1830]]-ից մինչև [[1930]] թվականները)<ref>Տելիեր, Լ. Ն. (2009): «Աշխարհի քաղաքային պատմությունը. Տնտեսական և աշխարհագրական տեսանկյուն»: Քվեբեկ. էջ՝ 463. ISBN 2-7605-1588-5</ref> և մնում էր գերտերություն մինչև [[XX դար]]ի կեսերը։<ref>Սոնդհաուս, Լ. (2004). «Նավատորմերը ժամանակակից աշխարհի պատմության մեջ»: Լոնդոն: Ռիկթիոն Բուքս. էջ՝ 9. ISBN 1-86189-202-0</ref> Չունենալով մրցակիցներ ծովի վրա, Բրիտանիան իր վրա վերցրեց «համաշխարհային ոստիկանի» դերը։ Այս իրավիճակը հետագայում անվանվեց «[[Pax Britannica]]»:։<ref>{{Cite book| first=Էնդրյու| last=Թորտեր| title=Տասնիններորդ դար, Օքսֆորդի Բրիտանական կայսրության պատմություն, հատոր III| publisher=Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն| year=1998| isbn=0-19-924678-5 |url= https://books.google.am/?id=oo3F2X8IDeEC| ref=refOHBEv3| accessdate=22 հուլիս 2009 |page=332}}{{ref-en}}</ref> Սա նույնպես արագ տնտեսական, գաղութային և արդյունաբերական աճի ժամանակաշրջան էր։ Միացյալ Թագավորությունը նկարագրվում էր որպես «խաղաղության արհեստանոց»:։<ref>[http://www.bbc.co.uk/history/british/victorians/workshop_of_the_world_01.shtml Խաղաղության արհեստանոց]. Բի-Բի-Սի Պատմություն: Ստուգված է 11 մայիս 2011: {{ref-en}}</ref> Բրիտանական կայսրությունն այդ տարիներին [[Հնդկաստան]]ը, [[Աֆրիկա]]յի հսկայական տարածքներ և շատ այլ տարածքներ աշխարհով մեկ միացրեց իրեն։ Բացի պաշտոնական հսկողության, որը Բրիտանիան կիրառում էր իր գաղութներում, Բրիտանական գերիշխանությունը նաև տնտեսական հսկողություն էր նշանակում շատ երկրների հանդեպ, ինչպես օրինակ, [[Չինաստան]]ի, [[Արգենտինա]]յի և [[Թայլանդ|Սիամ]]ի վրա։<ref>{{Cite book| first=Էնդրյու| last=Փորտեր| title=Տասնիններորդ դար, Օքսֆորդի Բրիտանական կայսրության պատմություն, հատոր III| publisher=Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |year=1998 |isbn= 0-19-924678-5 |url= https://books.google.am/?id=oo3F2X8IDeEC |ref=refOHBEv3 |accessdate=22 հուլիս 2009 |page=8}}{{ref-en}}</ref><ref>{{Cite book |first=Փ. Ջ. |last= Մարշալ |title=Քեմբրիջի պատկերազարդված Բրիտանական կայսրության պատմություն |publisher=Քմեբրիջի համալսարանի հրատարակչություն |year=1996 |isbn=0-521-00254-0 |url= https://books.google.am/?id=S2EXN8JTwAEC |ref=refMarshall |accessdate=22 հուլիս 2009 |pages=156–57}}{{ref-en}}</ref> Իսկ ներքին շուկայում տեղի ունեցավ անցում [[ազատ շուկա]]յավարման և [[laissez-faire]] (չմիջամտելու սկզբունք) քաղաքականությանը, ինչ բերեց առևտրի նշանակալի զարգացմանը։ Մեկ դարի ընթացքում երկրում տեղի ունեցավ զգալի բնակչության աճ որը ուղեկցվում էր արագ ուրբանիզացիայով, ինչն էլ իր հերթին բերեց հասարակական և տնտեսական ցնցումների։<ref>{{cite book |url= https://books.google.am/?id=H5kcJqmXk2oC&pg=PA63&dq=britain+19th+century+widening+franchise#v=onepage&q&f=false |title=Մեծ Բրիտանիա. Տեղեկատվական ուղեցույց ձեռնարկ Վերածնունդից մինչև մեր օրերը |page=63 |first=Ռիչարդ Ս. |last=Թոմսոն |year=2003 |isbn= 9780816044740 |location =Նյու-Յորք |publisher=Ֆաքտս ոն ֆայլ |accessdate=5 հուլիս 2011}}{{ref-en}}</ref> Դարի ավարտին մոտ այլ զարգացած երկրները սկսեցին մրցակցության մեջ մտնել Բրիտանիայի արդյունաբերական գերակայման հետ։<ref>{{cite book |title= Առաջին համաշխարհային պատերազմ. Մարդիկ, քաղաքականություն և ուժ |series= Ամերիկան պատերազմում |page=21 |publisher=Բրիտանիկա ուսումնական հրատարակություն |author=Հորշ, Ուիլիամ Լ. |year=2009 |isbn =9781615300488 |location =Նյու-Յորք}}{{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Royal Irish Rifles ration party Somme July 1916.jpg|մինի|Թագավորական Իռլանդական հրաձիգների հետևակը [[Սոմեյի համար ճակատամարտ]]ի ժամանակ:ժամանակ։ Ավելին քան 885 000 Բրիտանական զինվորներ իրենց կյանքը կորցրին [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ռազմի դաշտերում:դաշտերում։]]
 
Միացյալ Թագավորությունը, [[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]ի, [[Ֆրանսիա]]յի և [[ԱՄՆ]]-ի (1917 թ. հետո) հետ միասին հիմնական ուժերից մեկն էր, որ պատերազմում էր [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] և նրա դաշնակիցների դեմ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում (1914-18)։<ref>Թուրներ, Ջոն (1988): «Բրիտանիան և Առաջին համաշխարհային պատերազմը»: Լոնդոն. Անվին Հայման. էջեր՝ 22-35: ISBN 978-0-04-445109-9.</ref> Պատերազմի ժամանակ Բրիտանիայի ռազմական ուժերը գերազանցում էին 5 միլիոն մարդը,<ref name=Westwell&Cove/> որոնք հավաքվել էին ամբողջ կայսրությունից և Եվրոպայի որոշ շրջաններից։ Արդյունքում Բրիտանիան ունեցավ մոտ 2,5 միլիոն վիրավորվածներ, և ավարտեց պատերազմը հսկայական սուվերեն պարտքով։<ref name="Westwell&Cove">Վեսթվել, Ի.; Քով, Դ. (խմբ.) (2002): «Առաջին համաշխարհային պատերազմը, հատոր 3»: Լոնդոն. Մարշալ Քավենդիշ: էջեր՝ 698 և 705. ISBN 0-7614-7231-2.</ref> Պատերազմից հետո Բրիտանիան ստացավ [[Ազգերի Լիգա]]յի մանդատը բոլոր նախկին գերմանական և [[Օսմանական կայսրություն|օսմանական]] գաղութների վրա, ինչի շնորհիվ [[Բրիտանական կայսրություն]]ը աճեց մինչև իր ամենամեծ չափը, այդ ժամանակ կայսրությունը զբաղեցնում էր աշխարհի մեկ հինգերորդ մասը, որտեղ ապրում էր աշխարհի բնակչության չորրորդ մասը<ref>Թուրներ, Ջ. (1988): «Բրիտանիան և Առաջին համաշխարհային պատերազմը»: Աբինգդոն. Ռութլեդջ: էջ՝ 41. ISBN 0-04-445109-1.</ref>:։ Սակայն [[Իռլանդական ազգայնականություն|իռլանդական ազգայնականության]] բռնկումը և Իռլանդիայի ներսում վեճերը [[Գոմրուլ]]ի պայմանների շուրջ բերեցին [[Սեպարատիզմ Իռլանդիայում|կղզու բաժանմանը]] [[1921]] թվականին, անկախ [[Իռլանդիա|Իռլանդական ազատ պետության]] և Հյուսիսային Իռլանդիայի, որը մնաց Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։<ref name="CAIN">{{Cite web|url=http://cain.ulst.ac.uk/issues/politics/docs/ait1921.htm|title=Անգլո-Իռլանդական համաձայնագիրը, 6 դեկտեմբեր 1921|publisher=CAIN|accessdate=15 մայիս 2006|archiveurl=http://www.webcitation.org/67yH5mG28|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>
 
[[Մեծ Ճգնաժամ]]ը (1929-32) տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորությունը պատերազմից հետո դեռ ամբողջովին չէր վերականգնվել։ Ճգնաժամը հանգեցրեց մեծ անախորժությունների։ Երկրում և՛ քաղաքական, և՛ հասարակական խռովություններ բարձրացան։<ref>Ռուբինշտեյն, Վ. Դ. (2004): «Բրիտանիայի կապիտալիզմը, մշակույթը և անկումը, 1750-1990»: Աբինգտոն. Ռութլեդջ: էջ՝ 11. ISBN 0-415-03719-0.</ref>
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում Մեծ Բրիտանիան [[Հակահիտլերյան կոալիցիա]]յի երեք հիմնական դաշնակիցներից մեկն էր։ Իր եվրոպական դաշնակիցների պարտությունից հետո, Մեծ Բրիտանիան շարունակեց պայքարը [[Գերմանիա]]յի հետ, հիմնականում [[Ճակատամարտ Բրիտանիայի համար|Բրիտանիայի համար ճակատամարտում]] և [[Ճակատամարտ Ատլանտիկայի համար (1939 - 1945)|Ատլանտիկայի համար ճակատամարտում]]:։ Հաղթանակից հետո Միացյալ Թագավորությունը մեկն էր երեք գերտերություններից, որոնք հանդիպեցին, որպեսզի կիսեն հետպատերազմյան աշխարհը։ Պատերազմը թողեց երկիրը ծանր ֆինանսական դրության մեջ։ Սակայն [[Մարշալի Ծրագիր]]ը և [[ԱՄՆ]]-ի ու [[Կանադա]]յի կրեդիտները օգնեցին Բրիտանիային վերականգնման ընթացքում։<ref>{{Cite news |url=http://www.nytimes.com/2006/12/28/business/worldbusiness/28iht-nazi.4042453.html |title=Բրիտանիան կկատարի վերջին վճարումը ԱՄՆ-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի կրեդիտի համաձայն |work= Նյու Յորք Թայմս |date=28 դեկտեմբեր 2006 |accessdate=25 օգոստոս 2011}} {{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:The British Empire.png|մինի|250px|ձախից|[[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] կազմի մեջ գտնվող տարածքները:տարածքները։ Ժամանակակից [[Բրիտանական անդրծովյա տարածքներ]]ը ընդգծված են:են։]]
 
[[Լեյբորիստական կուսակցություն (Մեծ Բրիտանիա)|Լեյբորիստական]] կառավարությունը հետպատերազմյան տարիներին նախաձեռնեց արմատական ​​փոփոխությունների ծրագիր, որը ունեցավ հսկայական ազդեցություն բրիտանական հասարակության վրա հաջորդող տասնամյակների ընթացքում<ref>{{cite book |title=Գաղափարները և քաղաքականությունը Լեյբորիստների ժամանակ, 1945–1951. Կառուցելով նոր Բրիտանիան |first=Մարտին |last=Ֆրանսիս |pages=225–233 |year=1997 |isbn=9780719048333 |publisher=Մանչեստերի համալսարանի հրատարակություն}}{{ref-en}}</ref>:։ Երկրի ներսում շատ արդյունաբերություններ և ծառայություն մատուցող ընկերություններ [[Պետականացում|պետականացվեցին]], հիմնվեցին Պետական բարեկեցության կազմակերպությունը և ամբողջությամբ հասարակության կողմից ֆինանսավորվող առողջապահական համակարգը։<ref>{{cite book |title= Բրիտանական քաղաքական պատմության ասպեկտները, 1914–1995 |first=Ստեֆեն Ջ. |last=Լի |year=1996 |pages=173–199 |isbn=9780415131032 |publisher=Ռութլեդջ |location=Լոնդոն, Նյու-Յորք}}{{ref-en}}</ref> Ի պատասխան տեղական ազգայնականության աճին, լեյբորիստական կառավարության համակրանքներին և Բրիտանիայի խարխլված տնտեսական վիճակին սկսվեց [[Ապագաղութականացում|ապագաղութականացման]] քաղաքականությունը, հայտարարելով Հնդկաստանի և [[Պակիստան]]ի անկախությունը [[1947]] թվականին։<ref>{{cite book |url= https://books.google.am/?id=7D66_9YOof4C&pg=PA118&dq=labour+government+1945+independence+for+india#v=onepage&q=labour%20government%201945%20independence%20for%20india&f=false |title=Եվրոպայի արբանյակ 1945 թվական |page=118 |first=Կլաուս |last=Լարես |year=2009 |isbn=9781405106122 |location=Չիչեստեր |publisher=Ուիլի-Բլեքուել |accessdate=5 հուլիս 2011}}{{ref-en}}</ref> Մի քանի հաջորդող տասնամյակների ընթացքում Հնդկաստանի տարածքի մեծ մասը անկախություն ստացավ և դարձավ [[Ազգերի Միություն|Ազգերի Միության]] սուվերեն անդամ։
 
Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական սահմանափակ հնարավորությունները պատկերավոր կերպով երևացին [[1956]] թվականի [[Սուեզյան ճգնաժամ]]ի ժամանակ, այնուամենայնիվ Բրիտանիան դարձավ [[ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ|ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի]] հինգ մշտական անդամներից մեկը և դարձավ երրորդ երկիրը, որ նախագծեց ատոմային զենք (առաջին փորձնական [[Փոթորիկ (ատոմային փորձարկում)|պայթյունը]] կատարվեց [[1952]] թվականին)։ Անգլերեն լեզվի միջազգային տարածումը նույնպես ապահովեց Բրիտանական [[Մեծ Բրիտանիայի մշակույթ|մշակույթի]] և գրականության ազդեցությունը ամբողջ աշխարհում։
[[1950]]-ականներին աշխատուժի պակասի պատճառով բրիտանական կառավարությունը սկսեց խթանել ներգաղթը Միության երկրներից, այսպիսով Բրիտանական հասարակությունը դարձնելով բազմաէթնիկ։<ref>{{cite book |url=https://books.google.am/?id=s3RQ4dsFEkoC&pg=PA84&dq=government+policy+in+post+war+britain+brought+people+from+the+commonwealth+to+create+a+multiethnic+society#v=onepage&q&f=false |title=Ժամանակակից Բրիտանական էությունը. Անգլերենը, ներգաղթյալները և հանրային խոսքը |series= Ներգաղթի և սփյուռքի մասին հետազոտություններ |first=Քրիստինա |last= Ջուլիոս |accessdate=26 դեկտեմբեր 2010 |page=84 |isbn=9780754671589 |year=2008 |publisher=Էշգեյթ |location=Ալդերշոտ}}{{ref-en}}</ref> [[1973]] թվականին Միացյալ Թագավորությունը միացավ [[Եվրոպական տնտեսական համայնք]]ին, և երբ հետագայում՝ [[1992]] թվականին այն դարձավ [[Եվրոպական Միություն]], Բրիտանիան նրա 12 անդամ-հիմնադիրներից մեկն էր։ [[1960]]-ական թվականների վերջերին Հյուսիսային Իռլանդիան տառապում էր [[Ընդհարում Հյուսիսային Իռլանդիայում|հասարակական և կիսառազմական բռնություններից]] (երբեմն հասնում էին նաև երկրի այլ մասեր և նույնիսկ [[Իռլանդիայի Հանրապետություն]])։ Ընդհանուր առմամբ այս ճգնաժամը համարվում է ավարտված [[1998]] թվականի [[Բելֆասթի հանաձայնագիր|Բելֆասթի հանաձայնագրի]] ստորագրումից հետո։<ref>{{cite book |title= Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունը. Բելֆասթի հանաձայնագրից հետո |first=Արթուր |last=Օղնի |isbn= 9780415327886 |page=7 |year=2005 |location =Լոնդոն |publisher=Ռութլեդջ}}{{ref-en}}</ref><ref>Մարիան Էլիոտ (2007): «Երկար ճանապարհ դեպի խաղաղություն Հյուսիսային Իռլանդիայում. Խաղաղարար դասախոսություններ Իռլանդիայի ուսումնասիրման ինստիտուտի կողմից Լիվերպուլյան համալսարանում» Իռլանդիայի ուսումնասիրման ինստիտուտի Լիվերպուլյան համալսարանի հրատարակչություն: էջ՝ 2. ISBN 1-84631-065-2.</ref>
 
[[1970]]-ականների համաշխարհային տնտեսական դանդաղեցման և արտադրական մրցակցության ժամանակաշրջանից հետո [[Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա)|պահպանողական]] կառավարությունը [[1980]]-ական թվականներին սկսեց արմատական ապակարգավորման քաղաքականությունը, մասնավորապես ֆինանսական սեկտորի և աշխատանքի շուկայի, կազմակերպեց պետական ընկերությունների մի մասի [[մասնավորեցում]] և մյուսներին տրվող սուբսիդիաների վերացում։<ref>{{cite book |title=Բրիտանական քաղաքականությունը 1945 թվականից հետո |first= Պետեր |last=Դորի |year=1995 |pages=164–223 |isbn=9780631190752 |location =Օքսֆորդ |publisher=Բլեքվել |series= Ստեղծելով ժամանակակից Բրիտանիան}}{{ref-en}}</ref> [[1984]] թվականից սկսած [[Հյուսիսային ծով]]ի նավթային պաշարների օգտագործման հաշվին Միացյալ Թագավորությունը մեծ տնտեսական վերելք ապրեց։<ref>{{cite book |url=http://vig.pearsoned.co.uk/catalog/uploads/Griffiths_C01.pdf |title=Կիրառական տնտեսագիտություն |publisher=Ֆայնենշլ Թայմս Փրես |year=2007 |edition=11 հր. |accessdate=26 դեկտեմբեր 2010 |page=6 |author1 =Գրիֆիթս, Ալան |author2 =Վոլլ, Ստյուարտ |location =Հարլոու |isbn=9780273708223}}{{ref-en}}</ref> [[XX դար]]ի ավարտին մոտ խոշոր փոփոխություններ տեղի ունեցան երկրի կառավարման մեջ։ [[Դևոլյուցիա]]յի ենթարկվեց Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուլեսի ազգային վարչակարգերը, որը տեղի ունեցավ [[Մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիա]]յին համաձայն օրենքների ընդունումից հետո։ Երկրում մեծ հակասություններ առաջացրին Բրիտանիայի արտասահմանյան ռազմական գործողությունները [[XXI դար]]ի առաջին տասնամյակում, հատկապես [[Կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք (2003)|ներխուժումը Իրաք]] և [[Պատերազմը Աֆղանստանում (2001-ից)|Աֆղանական պատերազմը]]<ref>{{cite news |url= http://www.ft.com/cms/s/0/a6d31ca2-5e22-11e0-b1d8-00144feab49a.html#axzz1MN2vkt7a |author=Մայք Ջեքսոն |title=Միայն ռազմական գործողությունները չեն փրկի Լիբիան |work=Ֆայնենշլ Թայմս |location=Լոնդոն |date=3 ապրիլ 2011}} {{ref-en}}</ref>:։
 
== Աշխարհագրություն ==
{{հիմնական|Մեծ Բրիտանիայի աշխարհագրություն}}
Պետությունը գտնվում է [[Բրիտանական կղզիներ]]ի վրա ([[Մեծ Բրիտանիա (կղզի)|Մեծ Բրիտանիա]] կղզի և [[Իռլանդիա (կղզի)|Իռլանդիա]] կղզու հյուսիս-արևելյան մասսը, մի շարք փոքր կղզիներ և [[արշիպելագ]]ներ, [[Նորմանդյան կղզիներ]], [[Օրկնեյան կղզիներ]], [[Շետլանդյան կղզիներ]])։ Կղզիները շրջապատում են [[Ատլանտյան օվկիանոս]]ը և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս]]ը, Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա [[Ֆրանսիա]]յի ափեզրից, նրանց բաժանում է [[Լա Մանշ]] նեղուցը<ref name=cia/>:։
 
[[Պատկեր:Uk topo en.jpg|մինի|upright|Մեծ Բրիտանիայի տոպոգրաֆիական քարտեզը]]
 
Մեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները՝ 3 230 կմ²:։ [[1993]] թվականի տվյալներով ցամաքի 10% ծածկված է անտառներով, 46% օգտագործվում է որպես արոտավայրեր, ևս 25% օգտագործվում է գյուղատնտեսության մեջ<ref name="Atlapedia">{{Cite web|author=Լաթիմեր Քլարկ Քորփորեյշն Փթի ՍՊԸ|url=http://www.atlapedia.com/online/countries/unitedki.htm|title=Մեծ Բրիտանիա – Ատլապեդիա օնլայն|publisher=Atlapedia.com|accessdate=26 հոկտեմբեր 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yAmOHYe|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։
Ափերի երկարությունը կազմում է 17 820 կմ<ref>{{Cite web|author=Քլեր Նիլ|url=http://www.cartography.org.uk/default.asp?contentID=749|title=Ինչպիսի՞ն է Մեծ Բրիտանիայի ափեզրի երկարությունը|publisher=Բրիտանական քարտեզագրության միությունը|accessdate=26 հոկտեմբեր 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yAn3CWU|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։ Հարավային ափեզրը միացած է [[Եվրոպա|Մայրցամաքային Եվրոպա]]յի հետ 50 կմ երկարությամբ [[Եվրոթունել]]ով, որից 38 կմ անցնում է ջրի տակով, սա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն է<ref>{{Cite web |url=http://www.eurotunnel.com/ukcP3Main/ukcCorporate/ukcTunnelInfrastructure/ukcInfrastructure/ |title =Եվրոթունել |publisher=Եվրոթունել |accessdate=29 նոյեմբեր 2010}}{{ref-en}}</ref>:։ Հյուսիսային Իռլանդիան ունի 360 կմ երկարությամբ ցամաքային սահման [[Իռլանդիա]]յի հետ և սա Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանն է<ref name=cia/>:։
 
[[Լոնդոն]]ի [[Գրինվիչյան աստղադիտարան]]ը հանդիսանում է [[զրոյական միջօրեական]]ի տեղորոշման կետը։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիան գտնվում է [[Աշխարհագրական կոորդինատներ|հյուսիսային լայնության]] 49° - 61° և [[Աշխարհագրական կոորդինատներ|արևմտյան երկայնության]] 9° և [[Աշխարհագրական կոորդինատներ|արևելյան երկայնության]] 2° միջև։
 
[[Անգլիայի աշխարհագրություն|Անգլիան]] զբաղեցնում է ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքի կեսից մի փոքր ավելի տարածք, 130 395 կմ²<ref>{{cite news| url=http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/7327029.stm |work=Բի-Բի-Սի Նյուս | title=Անգլիա – նկարագիրը | date=11 փետրվար 2010}}{{ref-en}}</ref>:։ Նրա մեծ մասը զբաղեցնում են իջվածքները<ref name="Atlapedia"/> լեռնային տարածքով հյուսիս-արևմուտքում, ներառյալ Լճային երկրամասի [[Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)|Կամբիրիական լեռները]], [[Պենինյան լեռներ]]ը և [[Լեռնային երկրամաս]]ի, [[Էկսմուր]]ի և [[Դարտմուր]]ի [[կիր|կրային]] բլուրները։ Հիմնական գետերն են [[Թեմզա]]ն, [[Սևերն]]ը և [[Համբեր (գետ)|Համբեր]]ը:ը։ [[Սքոֆել-Պայկ]]ը [[Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)|Լճային երկրամասում]] Անգլիայի ամենաբարձր կետն է, բարձրությունը 978 մ<ref name="Atlapedia"/>:։
 
[[Պատկեր:BenNevis2005.jpg|մինի|ձախից|[[Բեն-Նևիս]], Շոտլանդիայում - [[Բրիտանական կղզիներ]]ի ամենաբարձր կետն է:է։]]
 
[[Շոտլանդիայի աշխարհագրություն|Շոտլանդիան]] զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի երրորդ մասից մի փոքր քիչ տարածք, 78 772 կմ²<ref>{{cite web|url=http://www.scotland.org/about/fact-file/index.html|title=Փաստեր Շոտլանդիայի մասին|publisher=Շոտլանդիայի առցանց դարպասները|accessdate=16 հուլիս 2008| archiveurl = http://web.archive.org/web/20080621045248/http://www.scotland.org/about/fact-file/index.html| archivedate = 21 հունիս 2008}}{{ref-en}}</ref>, և ներառում է մոտ ութ հարյուր կղզիներ<ref>{{cite news |url= http://www.independent.co.uk/travel/uk/the-complete-guide-to--scottish-islands-754070.html |title =Շոտլանդական կղզիների ամբողջական ուղեցույց |work=Ինդեփենդանթ |location =Լոնդոն |date =19 մայիս 2001 |first =Ջոն |last= Վինթեր}}{{ref-en}}</ref>, որոնք հիմնականում ընկած են կղզու հիմնական տարածքից արևմուտք և հյուսիս։ Այս կղզիներից արժե առանձնացնել [[Հեբրիդյան կղզիներ]]ը, [[Օրկնեյան կղզիներ]]ը և [[Շետլանդյան կղզիներ]]ը:ը։ Շոտլանդիայի տոպոգրաֆիան հիմնականում որոշվում է [[Ճեղքվածք (երկրաբանություն)|Լեռնային սահմանային ճեղքվածքով]], որը հատում է Շոտլանդիան [[Արան (կղզի)|Արան կղզուց]] արևմուտքում մինչև [[Սթոունհեյվեն]]ը արևելքում<ref>{{Cite web|url=http://www.scottish-places.info/features/featurefirst7728.html|title=Լեռնային սահմանային ճեղքվածքի դիտարկումը|work=Գազետեր ֆոր Սքոթլանդ|publisher=Էդինբուրգի համալսարան|accessdate=27 դեկտեմբեր 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yApqlQ2|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։ Այս ճեղքվածքի գիծը բաժանում է երկու բոլորովին տարբեր շրջաններ, հյուսիսում և արևմուտքում [[Շոտլանդական լեռնաշխարհ|Լեռնային երկիրը]] և հարավային և արևելյան կողմում [[Հարթավայրային Շոտլանդիա]]ն:ն։ Խիստ լեռնային շրջանը ներառում է Շոտլանդիայի գործնականորեն բոլոր լեռները, ներառյալ [[Բեն-Նևիս]]ը, որը 1343 մ բարձրությամբ հանդիսանում է [[Բրիտանական կղզիներ]]ի ամենաբարձր կետը<ref>{{Cite web|url=http://www.bennevisweather.co.uk/index.asp|title=Բեն-Նևիսի եղանակը|publisher=Բեն-Նևիսի եղանակը|accessdate=26 հոկտեմբեր 2008|archiveurl=http://www.webcitation.org/67yAqrmVy|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։ Հարթավայրային շրջանը հատկապես [[Ֆյորտ-օֆ-Կլայդ]]ի ու [[Ֆյորտ-օֆ-Ֆորտ]]ի միջև ընկած ցամաքի նեղացումը, որը հայտնի է որպես «Կենտրոնական Գոտի», անհամեմատ հարթ է և այստեղ է ապրում բնակչության մեծ մասը, այստեղ են գտնվում նաև Շոտլանդիայի մեծ քաղաքները՝ [[Գլազգո]]ն և [[Էդինբուրգ]]ը:ը։
 
[[Ուելսի աշխարհագրություն|Ուելսի]] ընդհանուր տարածքը մի փոքր ավելին է Մեծ Բրիտանիայի տարածքի տասներորդ մասից, 20 779 կմ²<ref>{{cite news |url=http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/6233450.stm |title=Բնութագիր՝ Ուելս |work=Բի-Բի-Սի Նյուս |date=9 հունիս 2010 |accessdate=7 նոյեմբեր 2010}}{{ref-en}}</ref>:։ Ուելսը հիմնականում լեռնային տարածք է, սակայն Հարավային Ուելսը ավելի քիչ լեռնային է քան մնացած մասերը։ Հիմնական բնակչությունը և արդյունաբերական տարածքները գտնվում են հենց Հարավային Ուելսում, ներառյալ ափամերձ քաղաքներ՝ [[Կարդիֆ]]ը, [[Սուոնսի]]ն և [[Նյուպորտ]]ը:ը։ Ուելսի ամենաբարձր լեռները գտնվում են [[Սնոուդոնիա]]յում, այստեղ է գտնվում [[Սնոուդոն]] լեռը, 1085 մ բարձրությամբ, որը Ուելսի ամենաբարձր կետն է<ref name="Atlapedia"/>:։ 14-15 ուելսյան լեռներ, որոնց բարձրությունը ավելին է քան 3000 [[ֆուտ]]ը (մոտ 900 մ) բոլորը միասին հայտնի են որպես Ուելսյան Երեք Հազարականները։ Ուելսի ափեզրը կազմում է 1200 կմ։ Ուելսի կազմի մեջ են մտնում նաև մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորն է [[Էնգսլի]]ն, հյուսիս-արևմուտքում։
 
Հյուսիսային Իռլանդիան զբաղեցնում է ընդամենը 13 843 կմ² տարածք և ունի հիմնականում բլրոտ ռելիեֆ։ Այստեղ է գտնվում [[Լոխ-Նեյ]]ը, [[Բրիտանական կղզիներ]]ի ամենամեծ լիճը, մակերեսը՝ 388 կմ²<ref>{{Cite web|url=http://cain.ulst.ac.uk/ni/geog.htm|title=Հյուսիսային Իռլանդիայի աշխարհագրությունը|publisher=Ալսթերի համալսարան|accessdate=22 մայիս 2006|archiveurl=http://www.webcitation.org/67yArUXaF|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։ Հյուսիսային Իռլանդիայի ամենաբարձր կետն է [[Սլիվ Դոնարդ]]ը [[Մոուրն]] լեռներում, բարձրությունը՝ 852 մ<ref name="Atlapedia"/>:։
 
====== Կլիմա ======
{{հիմնական|Մեծ Բրիտանիայի կլիման}}
Մեծ Բրիտանիան ունի չափավոր օվկիանոսային [[կլիմա]] մեծ քանակությամբ անձրևներով, տարվա ամբողջ ընթացքում<ref name=cia/>:։ Ջերմաստիճանը փոփոխվում է տարվա եղանակից կախված, սակայն հազվադեպ է իջնում −11[[Ցելսիուսի աստիճան|°C]]-ից կամ բարձրանում 35&nbsp;°C-ից<ref>{{Cite web|url=http://www.metoffice.gov.uk/climate/uk/|title=Մեծ Բրիտանիայի կլիմայի համառոտագիրը|publisher=Մետի գրասենյակ|accessdate=1 մայիս 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yAsDB9c|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։ Հիմնականում քամիները փչում են հարավ-արևմուտքից և հաճախ բերում են սառը և խոնավ եղանակ [[Ատլանտյան օվկիանոս]]ից<ref name=cia/>, սակայն երկրի արևելյան մասերը հիմնականում պաշտպանված են այս քամիներից, և քանի որ տեղումների հիմնական մասը տեղում է արևմտյան շրջաններում, արևելյան շրջանները բավականին չորային են։ Ատլանտյան հոսանքները, որոնք տաքացվում են [[Գոլֆստրիմ]]ի կողմից, բերում են փափուկ ձմեռներ, երբեմն ձմռանը և վաղ գարնանը լինում է [[ձյուն]], սակայն այն արագ հալվում է։
 
====== Վարչական բաժանում ======
[[Պատկեր:Map of the administrative geography of the United Kingdom.png|մինի|Միացյալ Թագավորության վարչական միավորները]]
 
Միացյալ Թագավորության յուրաքանչյուր երկիր ունի իր վարչական և աշխարհագրական բաժանման միավորը, որը դեռևս գոյություն ուներ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ձևավորումից առաջ։ Գոյություն չունի մեկ ստանդարտ վարչական միավոր, որը կկապի ողջ երկիրը։ Մինչ [[19-րդ դար]]ը գրեթե ոչ մի փոփոխություններ չեն եղել հին բաժանման մեջ, սակայն այնուհետև սկսվեց դերերի և գործառույթների մշտական զարգացումը<ref name=barlow>Բարլոու «Մետրոպոլիայի ղեկավարումը»</ref>:։
 
[[Անգլիա]]յի տեղական ինքնակառավարումը շատ բարդ է։ Անգլիական կառավարության օրենսդրական հիմքը սահմանվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի և կառավարության կողմից, քանի որ Անգլիան չունի իր սեփական խորհրդարանը։ Անգլիայի բաժանման բարձրագույն մակարդակը կազմում են 9 կառավարական շրջանները։ Մի շրջանը՝ [[Մեծ Լոնդոն]]ը, [[2000]] թվականից ունի իր ընտրական ասամբլեան և քաղաքապետը<ref>[http://www.london.gov.uk/london-life/city-government/history.jsp Լոնդոնի կառավարության պատմության ակնարկ]</ref>:։ Ենթադրվում էր, որ մյուս շրջաններն էլ կստանան իրենց շրջանային ասամբլեաները, սակայն այդ գաղափարը մերժվեց [[2004]] թ հանրաքվեին<ref>[http://www.timesonline.co.uk/tol/news/uk/article503255.ece Փրեսկոտի երազանքները փշուր-փշուր եղան ասամբլեայի վերաբերյալ մերժում ստանալուց հետո]</ref>:։ Շրջանային մակարդակից ցած գտնվում է կոմսության խորհուրդը, այնուհետև համայնքային խորհուրդները կամ ունիտար խորհուրդները։ [[Լոնդոն]]ն ունի իր համակարգը՝ կազմված 32 լոնդոնյան բորոներից։ Խորհրդի անդամներն ընտրվում են [[մեծամասնական ընտրակարգ]]ով<ref>[http://www.lga.gov.uk/lga/aio/39780 Տեղական ինքնակառավարման ընտրությունները]</ref>:։
 
[[Շոտլանդիա]]յի տեղական ինքնակառավարման մարմինը բաժանված է տարբեր տարածքներ և բնակչություն ունեցող 32 շրջանների։ [[Գլազգո]], [[Էդինբուրգ]], [[Աբերդին]] և [[Դանդի]] քաղաքներն առանձին շրջաններ են։ Տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարում են ընտրովի պատգամավորները, ովքեր ներկայումս 1222-ն են<ref>[http://www.psa.ac.uk/2007/pps/Bennie.pdf Շոտլանդիայի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները]</ref> և վարձատրվում են որպես կես դրույք։ Ընտրություններն անց են կացվում մեկ անանցողական ձայնի համակարգով, ընտրվում է 3-4 պատգամավոր, ովքեր այնուհետև ընտրում են նախագահ, ով էլ գլխավորում է նիստերը և ելույթ է ունենում ողջ շրջանի անունից։
Միացյալ Թագավորությունն ունի գերիշխանություն 17 տարածքների նկատմամբ, որոնք Միացյալ Թագավորության մաս չեն կազմում՝ 14 անդրծովյան տարածքների<ref name=fco14Terr>[http://www.fco.gov.uk/en/about-us/what-we-do/overseas-territories/ Աշխատելով անդրծովյան տարածքներում]</ref> և 3 թագավորական տարածքների։
 
14 անդրծովյան տարածքների մեջ մտնում են [[Անգիլիան]] (մայրաքաղաքը՝ [[Վալլի]]), [[Բերմուդյան կղզիներ]]ը ([[Համիլտոն]]), [[Բրիտանական անտարկտիկական տարածք]]ը ([[Ռոտերա]]), [[Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ]]ը ([[Դիեգո-Գարսիա]]), [[Բրիտանական Վիրջինյան կղզիներ]]ը ([[Ռոդ Թաուն]]), [[Ջիբրալթար]]ը ([[Ջիբրալթար (մայրաքաղաք)|Ջիբրալթար]]), [[Կայմանյան կղզիներ]]ը ([[Ջորջթաուն]]), [[Մոնտսերատ կղզի]]ն ([[Պլիմուտ]]), [[Սուրբ Հեղինե կղզի]]ն ([[Ջեյմսթաուն]]), [[Փիտկերն կղզի]]ն ([[Ադամսթաուն]]), [[Թյորքս և Կայկոս կղզիներ]]ը ([[Կոբերն Թաուն]]), [[Ֆոլկլենդյան կղզիներ]]ը ([[Պորտ Ստենլի]]), [[Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ]]ը ([[Գրյուտվիկեն]]) և երկու բրիտանական հենակետերը [[Կիպրոս]]ի տարածքում՝ [[Ակրոտիրի և Դեկելիա|Ակրոտիրին և Դեկելիան]] ([[Եպիսկոպի]])։<ref>[http://collections.europarchive.org/tna/20080205132101/www.fco.gov.uk/servlet/Front%3fpagename=OpenMarket/Xcelerate/ShowPage&c=Page&cid=1013618138295 Անդրծովյան տարածքները]</ref> Հարկ է նշել, որ բրիտանական պահանջներն [[Անտարկտիկա]]յի նկատմամբ ճանաչված չեն,<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ay.html The World Factbook]</ref> [[Կիպրոս]]ը վիճարկում է իր տարածքում գտնվող ռազմական բազաների ներկայությունը, իսկ Ֆոլկլենդյան կղզիների համդեպ իրավունքը վիճարկում է [[Արգենտինա]]ն:ն։ Անդրծովյան տարածքները միասին կազմում են 1 727 527կմ² (առանց Բրիտանական Անտարկտիկական տարածքի, որը կազմում է 18127կմ²), իսկ բնակչությունը կազմում է 260000 մարդ։<ref>[http://web.archive.org/web/20091001004119/http://www.fco.gov.uk/en/travel-and-living-abroad/travel-advice-by-country/country-profile/ Երկրների պրոֆիլներ]</ref> Այս տարածքները Բրիտանական կայսրության մնացորդներն են և հատուկ քվեարկել են բրիտանական տարածքներ մնալու հնարավորության համար։
 
Թագավորական հողերը, ի տարբերություն անդրծովյան տարածքների, պատկանում են թագավորին<ref>[http://www.publications.parliament.uk/pa/cm200910/cmselect/cmjust/56/5604.htm Համայնքների պալատ՝ թագավորական հողեր]</ref>:։ Այն ներառում է [[Նորմանդյան կղզիներ|Նորմանդյան]]՝ [[Ջերսի]] և [[Գերնսի]] կղզիները՝ [[Լա Մանշ]] նեղուցում և [[Մեն (կղզի)|Մեն]] կղզին [[Իռլանդական ծով]]ում:ում։ 3 թագավորական հողերի տարածքը կազմում է 766կմ², իսկ բնակչությունը՝ 235000 մարդ։ Հանդիսանալով անկախ ղեկավարվող իրավասուներ՝ նրանք Միացյալ Թագավորության կամ Եվրամիության մաս չեն կազմում, թեև Միացյալ Թագավորության կառավարությունը ղեկավարում է այդ տարածքների արտաքին փոխհարաբերությունները և անվտանգությունը, իսկ բրիտանական խորհրդարանն իրավունք ունի տարածքների անունից օրենքներ հրապարակել։ Օրենսդիր ակտեր հրապարակելու իրավունքը, որը վերաբերում է կղզուն, Գաղտնի խորհրդի համաձայնությամբ համագոյատևում է տարածքների սեփական օրենսդիր ասամբլեաների հետ։<ref>[http://classic-web.archive.org/web/20060902092534/http://www.gov.je/ChiefMinister/International+Relations/Profile+of+Jersey.htm Ջերսիի պրոֆիլը]</ref> Թագավորական հողերի կառավարությունների ղեկավարները Գլխավոր նախարարներն են (Մենում [[1986]] թվականից, Գերնսիում՝ [[2004]] թ, Ջերսիում՝ [[2005]] թ)։
 
== Պետական կառուցվածք ==
[[Պատկեր:United Kingdom map in Armenian.png|մինի|200px]]
 
Միացյալ թագավորությունը ունիտար պետություն է՝ սահմանադրական միապետությամբ։ [[Եղիսաբեթ II]] թագուհին Միացյալ թագավորության և ևս 15 անկախ պետությունների ղեկավարն է։ Միապետն ավելի շատ ձևական քան քաղաքական բնույթ է կրում և միայն «խորհուրդ տալու, նախազգուշացնելու և հաստատելու» իրավունք ունի<ref>Ուոլտեր Բեյջհոտ, «Անգլիայի Սահմանադրությունը», Լոնդոն, 1867 թ</ref>:։ Միացյալ թագավորությունը [[Սահմանադրություն]] որպես միասնական փաստաթուղթ չունի<ref>[http://www.llrx.com/features/uk2.htm#UK%20Legal%20System Կենտի համալսարան, Սարա Քարտեր «Մեծ Բրիտանիայի օրենքների ուղեցույց»]</ref> աշխարհի 3 պետությունների պես՝ [[Նոր Զելանդիա]], [[Իսրայել]], [[Սան Մարինո]]:։ Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը հիմնականում կազմված է տարբեր գրավոր աղբյուրների ժողովածուից՝ ներառյալ կանոնադրություններ, դատական իրավունք, միջազգային պայմանագրեր։
 
Քանի որ ոչ մի տեխնիկական տարբերություն չկա սովորական կանոնադրությունների և «սահմանադրական իրավունքի» միջև, Մեծ Բրիտանիայի [[խորհրդարան]]ը կարող է ուղղակի «սահմանադրական բարեփոխում» անցկացնել՝ ընդունելով հերթական օրենքը և այդպես հնարավորություն ունի փոփոխելու կամ վերացնելու Սահմանադրության ցանկացած գրավոր կամ ոչ գրավոր տարր։ Սակայն հարկ է նշել, որ խորհրդարանը չի կարող այնպիսի օրենք ընդունել, որը հաջորդ գումարումը չկարողանա փոխել<ref>[http://www.parliament.uk/about/how/laws/sovereignty.cfm Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայք]</ref>:։
 
====== Կառավարություն ======
Միացյալ Թագավորությունն ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է վեսթմինսթերյան համակարգի վրա, որը կիրառվում է նաև ողջ աշխարհում։ [[Խորհրդարան]]ը, որը նստում է Վեսթմինսթերյան պալատում, կազմված է 2 պալատից՝ ընտրովի [[Միացյալ Թագավորության համայնքների պալատ|համայնքների պալատ]]ից և նշանակովի [[Միացյալ Թագավորության լորդերի պալատ|լորդերի պալատ]]ից:ից։ Ցանկացած ընդունված փաստաթուղթ պետք է թագուհու հավանությանն արժանանա, որպեսզի ընդունվի որպես օրենք։ Խորհրդարանը Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմինն է, քանի որ [[Շոտլանդիա]]յի պատվիրակված խորհրդարանը, ինչպես նաև [[Հյուսիսային Իռլանդիա]]յի և [[Ուելս]]ի ասամբլեաներն ինքնիշխան մարմիններ չեն, և տեսականորեն բրիտանական խորհրդարանը կարող է ցրել դրանք։
 
Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը պատկանում է խորհրդարանի այն անդամին, ով ստանում է համայնական խորհրդարանի մեծամասնության աջակցությունը։ Սովորաբար [[վարչապետ]]ը լինում է պալատի ամենախոշոր քաղաքական կուսակցության առաջնորդը։ Ձևականորեն վարչապետը և կառավարությունը նշանակվում են միապետի կողմից, սակայն վարչապետն ինքն է հավաքում իր կաբինետի անդամներին, և ըստ ավանդության՝ թագուհին հավանության է արժանացնում վարչապետի ընտրությունը։<ref name="npm">[http://news.bbc.co.uk/1/hi/uk_politics/6245682.stm Բրաուն՝ Միացյալ Թագավորության նոր վարչապետը]</ref>
====== Պատվիրակված ազգային վարչակազմեր ======
[[Պատկեր:Scotland Parliament Holyrood.jpg|մինի|ձախից|Շոտլանդիայի խորհրդարանի նստավայրը, որը գտնվում է Էդինբուրգում]]
[[Շոտլանդիա]]ն, [[Ուելս]]ը և [[Հյուսիսային Իռլանդիա]]ն ունեն իրենց [[գործադիր իշխանություն]]ը, որը գլխավորում է Առաջին նախարարը և միապալատ [[օրենսդիր իշխանություն]]ը:ը։ [[Անգլիա]]ն՝ Միացյալ Թագավորության ամենախոշոր շրջանը, չունի ոչ գործադիր, ոչ էլ օրենսդիր իշխանություն և ուղղակիորեն ղեկավարվում է Բրիտանական կառավարության կողմից։ Այս իրավիճակն ստեղծել է «Արևմտյան Լոթիանի խնդիրը», որը կապված է այն բանի հետ, որ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի պատգամավորները քվեարկելու իրավունք ունեն և երբեմն վճռորոշ ձայն ունեն<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/scotland/3432767.stm Շոտլանդիայի պատգամավորներին քննադատում են տարիֆների մասին քվեարկության համար]</ref> Անգլիային վերաբերող հարցերի շուրջ, որոնք լուծվում են պատվիրակված օրենսդիրների կողմից ինքնուրույն իրենց շրջաններում։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk_politics/talking_politics/82358.stm Արևմտյան Լոթիանի հարցը]</ref>
 
[[Շոտլանդիայի կառավարություն]]ը և [[Շոտլանդիայի խորհրդարան|խորհրդարան]]ը մեծ ազդեցություն ունեն բոլոր հարցերի լուծման հարցում՝ կրթության, առողջապահության, Շոտլանդիայի օրենքների և տեղական ինքնակառավարման հարցերում։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/events/scotland_99/the_scottish_parliament/310036.stm Շոտլանդիայի խորհրդարանի իշխանությունը և կառուցվածքը]</ref> [[2007]] թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որն անկախության կողմնակից է, ձևավորեց շոտլանդական կառավարությունը՝ կուսակցության առաջատար՝ [[Ալեքս Սալմոնդ]]ի գլխավորությամբ։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/scotland/6659531.stm Սալմոնդն ընտրվել է որպես առաջին նախարար]</ref> Ունիոնիստական կուսակցությունները ի պատասխան ստեղծեցին շոտլանդական դեվոլյուցիայի հանձնաժողով,<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/scotland/7311840.stm Դեվոլյուցիայի վերլուծական մարմինը մեկնարկել է]</ref> որը [[2009]] թ պատրաստեց առաջարկություններ լրացուցիչ իշխանություն պատվիրակելու վերաբերյալ՝ ներառյալ Շոտլանդիայում հավաքվող հարկերի կեսի վերահսկման վերաբերյալ։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/scotland/8099634.stm Արմատական Հոլիրուդական ուժերն արթնացան]</ref> [[2011]] թ ընտրություններում ազգային կուսակցությունը կրկին հաղթեց և մեծամասնություն ստացավ Շոտլանդիայի խորհրդարանում։<ref>[http://www.bbc.co.uk/news/uk-scotland-13305522 Շոտլանդիայի ընտրությունները՝ Ազգային կուսակցությունը հաղթում է ընտրություններում]</ref>
Անգլիական իրավական համակարգը, որը կիրառվում է Անգլիայում և Ուելսում և Հյուսիսահին Իռլանդիայի իրավական համակարգը նույն իրավական հիմքն ունեն։<ref>[https://books.google.am/?id=AF303DEl0MkC&pg=PA298&dq=english+and+northern+irish+law+are+based+on+common-law#v=onepage&q&f=false Ընտանեկան իրավունքի միջազգային ուսումնասիրությունը]</ref> Ընդհանուր իրավունքի էությունը կայանում է նրանում, որ կանոնադրությունների համաձայն, օրենքը մշակվում է հենց դատավորների կողմից դատարանում՝ կանոնադրությունների, փաստերի հանդեպ առողջ բանականություն ցուցաբերելու միջոցով նախքան պարզաբանումներ և համապատասխան իրավավական սկզբունքներ տալը, որոնք հետո հայտարարվում են, գրառվում և հետագայում կիրառվում են նմանատիպ դատական գործընթացներում։<ref>[https://books.google.am/?id=a4ddQNrt8e8C&pg=PA371&dq=%22stare+decisis+et+non+quieta+movere%22#v=onepage&q=%22stare%20decisis%20et%20non%20quieta%20movere%22&f=false Միջազգային արտահայտությունների համաշխարհային բառարան]</ref> Անգլիայի և Ուելսի դատարանները ղեկավարվում են Գլխավոր դատարանի կողմից, որը կազմված է [[Վերաքննիչ դատարան]]ից, [[Արդարադատության Վերին ատյանի դատարան]]ից (քաղաքացիական գործերի համար), և [[Թագավորական դատարան]]ից (քրեական գործերի համար)։ Գերագույն դատարանը համարվում է քաղաքացիական և քրեական գործերը քննող վերջին մարմինն Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, և նրա ընդունած ցանկացած որոշում օրինակ է հանդիսանում ցանկացած մեկ այլ դատարանի համար, ինչպես նաև մեծ ազդեցություն ունի նաև այլ իրավասությունների վրա։<ref>[http://www.alpn.edu.au/node/66 Ավստրալիական դատարանները]</ref>
 
Շոտլանդիայի իրավական համակարգը ընդհանուր իրավունքի և քաղաքացիական իրավունքի խառնուրդ է։ Գլխավոր դատարաններն են համարվում [[Նիստերի դատարան]]ը՝ քաղաքացիական գործերի համար և [[Գերագույն քրեական դատարան]]ը քրեական գործերի համար։<ref>[http://www.scotcourts.gov.uk/justiciary/index.asp Գերագույն քրեական դատարան․ ներածություն]</ref> Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը շոտլանդական իրավական համակարգի քաղաքացիական գործերի վերջին վերաքննիչ մարմինն է։<ref>[http://www.publications.parliament.uk/pa/ld199697/ldinfo/ld08judg/bluebook/bluebk03.htm Լորդերի պալատ՝ բողոքարկելու թույլտվության գործնական ցուցումներ]</ref> Շոտլանդիայի իրավական համակարգը յուրահատուկ է նրանով, որ ունի 3 հնարավոր դատավճիռ՝ «մեղավոր է», «անմեղ է» «ապացուցված չէ»:։ Վերջին երկուսը համարվում են արդարացնող՝ առանց վերանայման հնարավորության։<ref>[http://www.timesonline.co.uk/tol/news/uk/scotland/article431121.ece «Ապացուցված չէ» դատավճիռը պահպանելու դեպք]</ref> «Ապացուցված չէ» դատավճիռը երբեմն կատակով անվանում են «մեղավոր չես, սակայն այլևս նման բան չանես»:։<ref>Ալբերտ Բորոուից ''Blood & Ink'', Կենտի պետական համալսարանի մամուլ, 2002 թ</ref>
 
[[1981]]-[[1995]] թթ հանցագործությունների քանակն Անգլիայում և Ուելսում զգալիորեն ավելացել է, սակայն [[2008]] թ նվազեց 48%-ով։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk/7511192.stm Ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց հանցագործությունների 9%-ով նվազեցման մասին]</ref> Դատապարտյալների քանակն այդ ժամանակահատվածում կրկնապատկվեց՝ անցնելով 80000-ը, որը ենթադրում է, որ Անգլիան և Ուելսն ունեն դատապարտյալների ամենաբարձր քանակը Արևմտյան Եվրոպայի հետ համեմատած՝ 147 դատապարտյալ 100 000 բնակչի հաշվարկով։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk_politics/7235438.stm Դատապարտյալների քանակի նոր ռեկորդ]</ref> Շոտլանդիայում հանցագործությունների քանակը [[2010]] թ կրճատվեց՝ հասնելով ամենացածր քանակության 10%՝ համեմատած վերջին 32 տարիների ընթացքում։<ref>[http://www.scotland.gov.uk/News/Releases/2010/09/07111730 Հանցագործությունների քանակը նվազել է վերջին 32 տարիների ընթացքում]</ref> Այդ ժամանակահատվածում դատապարտյալների քանակն անցավ 80000-ը՝<ref>[http://www.sps.gov.uk/default.aspx?documentid=7811a7f1-6c61-4667-a12c-f102bbf5b808 Դատապարտյալների քանակը 2008 թ օգոստոսի 22-ի դրությամբ]</ref> հասնելով ռեկորդային ցուցանիշերի։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/scotland/7587724.stm Դատապարտյալների քանակը Շոտլանդիայում ռեկորդային մակարդակի վրա է]</ref>
Միացյալ Թագավորությունն ունի ամենամեծ օդային ուժը և նավատորմը [[Եվրախորհուրդ|Եվրախորհրդում]] և երկրորդը մեծությամբ [[ՆԱՏՕ]]-ում։<ref>[http://www.henryjacksonsociety.org/stories.asp?pageid=49&id=279 Հենրի Ջեքսոն «Թագավորական նավատորմ՝ բրիտանական եռաժանին գլոբալ ծրագրի համար»]</ref> Պաշտպանության նախարարությունը [[2008]] թ [[հուլիսի 3]]-ին ստորագրել է պայմանագրեր 3.2մլրդ ֆունտ ընդհանուր արժողությամբ՝ «Թագուհի Եղիսաբեթ»-ի նման 2 նոր ավիակիր կառուցելու համար։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk/7486683.stm £3,2 մլրդ արժողությամբ մեծ ավիակիրներ են պատվիրվել]</ref> 2009 թ Միացյալ Թագավորության բանակում հաշվարկվում էր 105 750, ռազմաօդային ուժերում՝ 43 300, իսկ նավատորմում՝ 38 160 զինծառայող։<ref name="armedforces.co.uk">[http://www.armedforces.co.uk/mod/listings/l0013.html Պաշտպանության ղեկավարումը]</ref> Հատուկ նշանակության զորքերը՝ Հատուկ օդային և Հատուկ նավակային ծառայություններն ունեն հատուկ զորքեր ռազմական հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ցամաքում, ծովում և ցամաքաջրային, հատկապես այն դեպքերում, երբ գաղտնիություն է հարկավոր։ Կան նաև պահեստային ուժեր (404 090 զինծառայող), որոնք զորակոչվում են անհրաժեշտության դեպքում։<ref name="armedforces.co.uk"/>
 
Միացյալ Թագավորության զինված ուժերի հիմնական խնդիրը երկրի և նրա անդրծովյան տարածքների պաշտպանությունն է, միջազգային խաղաղապահ ուժերին աջակցելը։ Նրանք հանդիսանում են ՆԱՏՕ-ի ակտիվ և կանոնավոր մասնակիցները։ Օտարերկրյա կայազորները և ռազմաբազաները տեղակայված են [[Համբարձման կղզի|Համբարձման կղզու]] վրա, [[Բելիզ]]ում, [[Բրունեյ]]ում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Դիեգո-Գարսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Ֆոլկլենդյան կղզիներ]]ում, [[Ջիբրալթար]]ում, [[Քենիա]]յում և [[Քաթար]]ում:ում։<ref name="Facilities">[http://www.publications.parliament.uk/cgi-bin/newhtml_hl?DB=semukparl&STEMMER=en&WORDS=raf%20diego%20garcia&ALL=RAF&ANY=&PHRASE=%22Diego%20Garcia%20%22&CATEGORIES=&SIMPLE=&SPEAKER=&COLOUR=red&STYLE=s&ANCHOR=50221w33.html_spnew0&URL=/pa/cm200405/cmhansrd/vo050221/text/50221w33.htm#50221w33.html_spnew0 Համայնքների պալատ]</ref>
 
Թեև Միացյալ Թագավորության հնարավորություններին, վերջին ժամանակներում երկրի ռազմական քաղաքականությունը հիմնվում է նրա վրա, որ «ամենաթանկ գործողությունները» իրականացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում։<ref>Միացյալ Թագավորության պաշտոնական տարեգիրքը</ref> Չհաշված [[2000]] թ [[Սիերա Լեոնե]]ում միջամտությունը, բրիտանական ռազմական գործողությունները [[Բոսնիա]]յում, [[Կոսովո]]յում, [[Աֆղանստան]]ում, [[Իրաք]]ում և [[Լիբանան]]ում հետևում են այդ հաստատմանը։ Վերջին պատերազմը, որին Միացյալ Թագավորությունը մասնակցել է միայնակ, [[Ֆոլկլենդյան պատերազմ]]ն է եղել [[1982]] թ, որն ավարտել է հաղթանակով։
[[Պատկեր:David Cameron and Barack Obama at the G20 Summit in Toronto.jpg|մինի|Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Կեմերոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ քսանյակի գագաթնաժողովին Տորոնտոյում (2010 թ)]]
 
Միացյալ Թագավորությունը հանդիսանում է [[ՄԱԿ]]-ի Անվտանգության խորհրդի, Ազգերի Համագործակցության, [[Մեծ ութնյակ]]ի, [[Մեծ քսանյակ]]ի, [[ՆԱՏՕ]]-ի, [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության]], [[Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն|Առևտրի համաշխարհային կազմակերպության]], [[Եվրախորհուրդ|Եվրախորհրդի]], [[Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն|Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության]] մշտական անդամը։ Միացյալ Թագավորությունը հատուկ հարաբերություններ ունի [[ԱՄՆ]]-ի հետ<ref>[http://www.telegraph.co.uk/news/worldnews/barackobama/4226246/Barack-Obama-presidency-will-strengthen-special-relationship-says-Gordon-Brown.html ''The Daily Telegraph'' (Լոնդոն), Ջոն Սուեյն «Գորդոն Բրաունն ասում է, որ Բարաք Օբամայի նախագահութունը էլ ավելի կխորացնի հատուկ հարաբերությունները», հունվարի 13, 2009 թ]</ref><ref>Ե․ Կիրչներ և Ջ․ Սպերլինգ «Անվտանգության գլոբալ ղեկավարում․ անվտանգության խնդիրների հետ պայքարը 21-րդ դարում», Լոնդոն</ref> և սերտ համագործակցություն [[Ֆրանսիա]]յի հետ, ինչպես նաև այս 2 պետությունների հետ ունի [[միջուկային զենք]]ի ընդհանուր ծրագիր։ Մյուս դաշնակիցների շարքում են ԵԽ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ինչպես նաև [[Ճապոնիա]]ն:ն։ Միացյալ Թագավորության համաշխարհային ազդեցությունը խորանում է նաև առևտրային հարաբերությունների, օտարերկրյա ներդրումների, զարգացման և զինված ուժերին հատկացրած պաշտոնական օգնության շնորհիվ։<ref>[http://www.parliament.the-stationery-office.co.uk/pa/cm200809/cmselect/cmintdev/220/22007.htm Զարգացմանն ուղղված ծախսերը]</ref>
 
'''Մուտքի արգելք'''
[[Պատկեր:City of London skyline from London City Hall - Oct 2008.jpg|մինի|Լոնդոնը աշխարհի ամենախոշոր ֆինանսական կենտրոններից մեկն է<ref name="Global Financial Centres 7"/><ref name="Mastercard"/><ref name=" forbes.com"/>]]
 
Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական [[տնտեսություն]]:։<ref>[http://www.bis.gov.uk/assets/biscore/better-regulation/docs/p/11-795-principles-for-economic-regulation Տնտեսական կարգավորման սկզբունքները]</ref> Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և [[Եվրոպա]]յում 2-րդ ([[Գերմանիա]]յից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։<ref name=GDP2>[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/02/weodata/weorept.aspx?sy=2006&ey=2009&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=112&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=&pr.x=18&pr.y=10 Միջազգային մանրադրամի ֆոնդ «Միացյալ Թագավորություն]</ref> Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։ [[Անգլիայի բանկ]]ը կամ [[Միացյալ Թագավորության կենտրոնական բանկ]]ը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ [[ֆունտ ստերլինգ]]ի թողարկման համար։ [[Շոտլանդիա]]յի և [[Հյուսիսային Իռլանդիա]]յի բանկերը ևս իրավունք ունեն սեփական թղթադրամ թողարկել, սակայն պարտավոր են ունենալ Անգլիայի բանկի բավականին քանակության թղթադրամ՝ սեփական թողարկումը ծածկելու համար։ Ֆունտ ստերլինգը համարվում է աշխարհում երրորդ ամենախոշոր պահուստային տարադրամը ամերիկյան դոլարից և եվրոյից հետո։<ref>[http://in.reuters.com/article/asiaCompanyAndMarkets/idINN3141616420080331?sp=true agency=Reuters Համաշխարհային պահուստ․ դոլարի մասնաբաժինը ավելացել է 2007 թ վերջին]</ref> [[1997]] թվականից Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը պատասխանատու է տոկոսադրույքի հաստատման համար, որն անհրաժեշտ է գնաճի թիրախային մակարդակին հասնելու համար, որը որոշում է կանցլերը ամեն տարի։<ref>[http://web.archive.org/web/20080312060011/http://www.bankofengland.co.uk/about/more_about.htm Ավելին Անգլիայի բանկի մասին]</ref>
 
[[Պատկեր:London.bankofengland.arp.jpg|մինի|ձախից|Անգլիայի բանկը՝ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը]]
[[Պատկեր:Qantas a380 vh-oqa takeoff heathrow arp.jpg|ձախից|մինի|Airbus A380-ի թևերը և շարժիչն արտադրվում են Միացյալ Թագավորությունում]]
 
[[2008]] թ վերջերին բրիտանական տնտեսության մեջ սկսվեց ճգնաժամ, որն առաջին անգամ նկատվեց [[1991]] թ․:թ․։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/business/7846266.stm Միացյալ Թագավորությունը ճգնաժամի մեջ է․ նկատվում է տնտեսության անկում]</ref> [[2008]] թ [[մայիս]]ին գործազրկության մակարդակը բարձրացավ 5,2%-ից 7,6%-ի [[2009]] թ [[մայիս]]ին, իսկ [[2011]] թ [[հունվար]]ին գործազրկությունը 18-24 տարեկան երիտասարդների շրջանում բարձրացավ 11,9%-20,3%, որը [[1992]] թվականից ամենաբարձր ցուցանիշն էր։<ref>[http://www.ft.com/cms/s/0/32a8c8c0-23b4-11e0-8bb1-00144feab49a.html Երիտասարդների շրջանում գործազրկության բրիտանական ցուցանիշը ռեկորդային մակարդակի է հասել]</ref> Միացյալ Թագավորության ընդհանուր պետական պարտքը [[2007]] թ [[դեկտեմբեր]]ին աճեց ՀՆԱ-ի 44,5%-ից մինչև ՀՆԱ-ի 76,1% [[2010]] թ [[դեկտեմբեր]]ին:ին։<ref>[http://www.statistics.gov.uk/cci/nugget.asp?id=277 Միացյալ Թագավորության պետական պարտքը և պակասորդը]</ref><ref>[http://webarchive.nationalarchives.gov.uk/20110506103715/http://www.statistics.gov.uk/pdfdir/maast0311.pdf Վիճակագրական տվյալներ․ պետական պակասորդը և պարտքը՝ ըստ Մաաստրիխտսկյան պայմանագրի]</ref>
 
Բրիտանիայի ծառայությունների ոլորտը կազմում է ՀՆԱ-ի մոտ 73%-ը։<ref>[http://www.statistics.gov.uk/statbase/Product.asp?vlnk=9333 Ծառայությունների ինդեքս]</ref> [[Լոնդոն]]ը՝ համաշխարհային տնտեսության կառավարման 3 կենտրոններից մեկը ([[Նյու Յորք]] և [[Տոկիո]]),<ref>Սասկիա Սասեն «Համաշխարհային քաղաքներ՝ Լոնդոն, Նյու Յորք, Տոկիո»]</ref> Նյու Յորքի հետ համարվում է ամենախոշոր ֆինանսական կենտրոնը<ref name="Global Financial Centres 7">[http://www.zyen.com/PDF/GFC%207.pdf#page=30 Համաշխարհային ֆինանսական կենտրոններ]</ref><ref name="Mastercard">[http://www.mastercard.com/us/company/en/insights/pdfs/2008/MCWW_WCoC-Report_2008.pdf Համաշխարհային առևտրային կենտրոններ․ ինդեքս]</ref><ref name="forbes.com">[http://www.forbes.com/2008/07/15/economic-growth-gdp-biz-cx_jz_0715powercities.html Տնտեսապես ամենաուժեղ երկրներն աշխարհում]</ref> և Եվրոպայում ամենամեծ քաղաքային ՀՆԱ ունեցողը։<ref name="Global city GDP rankings 2008-2025">[http://www.ukmediacentre.pwc.com/Media-Library/Global-city-GDP-rankings-2008-2025-61a.aspx Աշխարհի քաղաքների ՀՆԱ-ն 2008-2025 թթ]</ref> Էդինբուրգը ևս համարվում է եվրոպական ամենախոշոր ֆինանսական կենտրոնը։<ref>[http://www.publications.parliament.uk/pa/cm200203/cmhansrd/vo030430/halltext/30430h05.htm#30430h05_spnew0 Ֆինանսական ծառայությունների ոլորտ]</ref>
Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և [[2004]] թ 27միլիոն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում,<ref>[http://www.world-tourism.org/facts/eng/pdf/highlights/2005_eng_high.pdf Համաշխարհային զբոսաշրջության բաղադրատոմսը]</ref> իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։<ref>[http://www.euromonitor.com/Euromonitor_Internationals_Top_City_Destination_Ranking Միջազգային ճանապարհորդությունների լավագույն քաղաքների եվրոմոնիթորինգ]</ref>
 
Երբ արդյունաբերական հեղափոխությունը Միացյալ Թագավորությունում սկսվեց,<ref name="Europa">[http://europa.eu/abc/european_countries/eu_members/unitedkingdom/index_en.htm Եվրոպական երկրներ՝ Միացյալ Թագավորություն]</ref> շեշտը դրվեց [[տեքստիլ արդյունաբերություն|տեքստիլ արդյունաբերության]] վրա, այնուհետև [[ծանր արդյունաբերություն|ծանր արդյունաբերության]] վրա՝ [[նավաշինություն|նավաշինության]], ածուխի արտահանության և [[պողպատաձուլություն|պողպատաձուլության]] վրա։<ref>[https://books.google.am/?id=NBKjj5Wq6N0C&pg=PA121&dq=industrial+revolution+started+with+heavy+industry+such+as#v=onepage&q=industrial%20revolution%20started%20with%20heavy%20industry%20such%20as&f=false Արդյունաբերություն՝ սկզբունքներ, պրակտիկա, քաղաքականություն]</ref><ref>[https://books.google.am/?id=aAgi_5xIVBMC&pg=PT343&dq=industrial+revolution+started+with+heavy+industry+such+as#v=onepage&q&f=false Արևմտյան քաղաքակրթություն՝ այլընտրանքային հատոր]</ref> Կայսրությունը ստեղծում էր արտասահմանյան շուկաներ բրիտանական արտադրության համար, որն էլ թույլ էր տալիս Միացյալ Թագավորությանը գերիշխել միջազգային առևտրում [[19-րդ դար]]ում:ում։ Սակայն այլ երկրների ինդուստրացման և համաշխարհային պատերազմների արդյունքում Միացյալ Թագավորությունը կորցրեց մրցունակությունը, և ծանր արդյունաբերությունը սկսեց մարել։ Ներկայումս արտադրությունը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության մեջ, սակայն [[2003]] թ կազմել է [[ՀՆԱ]]-ի միայն մեկ վեցերորդ մասը։<ref>[http://www.dti.gov.uk/ministers/speeches/hewitt150704b.html Պատրիսիա Հյուիթ «Արտադրական կոնֆերանս»]</ref>
 
[[Մեքենաշինություն]]ը Միացյալ թագավորության տնտեսության ամենահիմնական ճյուղերից մեկն է, որտեղ աշխատում է ավելի քան 800000 մարդ՝ £52 միլիարդ ընդհանուր շրջանառությամբ և £26,6 միլիարդ արտահանությամբ։<ref>[https://www.smmt.co.uk/industry-topics/economy/# Արտադրական թեմաներ]</ref> Մեծ Բրիտանիայի [[ավիացիոն արդյունաբերություն]]ը զբաղեցնում է աշխարհում երկրորդ կամ երրորդ տեղը (կախված է հաշվարկի մեթոդից) և ունի £20 միլիարդ ընդհանուր շրջանառություն։<ref>[http://business.timesonline.co.uk/tol/business/industry_sectors/engineering/article5477974.ece Ավիացիոն արդյունաբերության ոլորտի հազարավոր աշխատատեղեր վտանգված են]</ref><ref name=asd>[http://www.asd-europe.org/site/fileadmin/user_upload/publications/ASD_Facts_And_Figures_2009.pdf Փաստեր և թվեր]</ref><ref name=ads>[http://www.adsgroup.org.uk/community/dms/download.asp?txtPageLinkDocPK=23948 Միացյալ Թագավորության ավիացիոն արդյունաբերությունը]</ref>[[Դեղագործություն]]ը նույնպես կարևոր դեր է խաղում երրորդ տեղն է զբաղեցնում՝ [[ԱՄՆ]]-ից և [[Ճապոնիա]]յից հետո։<ref name=pharmsectorbis>[http://www.bis.gov.uk/policies/business-sectors/biotechnology-pharmaceuticals-and-healthcare/pharmaceutical Միացյալ Թագավորության դեղագործական ոլորտը]</ref><ref>[http://www.dh.gov.uk/prod_consum_dh/groups/dh_digitalassets/@dh/@en/@ps/documents/digitalasset/dh_113133.pdf Արդյունաբերության նախարարական ռազմավարական խումբ «Դեղագործություն․ մրցունակություն և գործունեության ցուցանիշեր»]</ref>
[[Պատկեր:Oil platform in the North SeaPros.jpg|մինի|ձախից|Նավթի հարթակ Հյուսիսային ծովում]]
 
[[2006]] թ Միացյալ Թագավորությունը հանդիսանում էր [[էներգետիկա]]յի 9-րդ սպառողն աշխարհում և 15-րդ արտադրողը։<ref>[http://tonto.eia.doe.gov/country/country_energy_data.cfm?fips=UK Միացյալ Թագավորության էներգետիկական պրոֆիլը]</ref> [[2007]] թ երկրում [[էներգիա]]յի ընդհանուր սպառումը կազմել է 9.5 կվադրիլիոն BTU (Բրիտանական ջերմանին միավոր), որը կազմված է եղել [[նավթ]]ից (38%), [[բնական գազ]] (36%), [[ածուխ]]ից (13%), [[ատոմային էներգիա]]յից (11%) և այլ վերականգնվող աղբյուրներից (2%)։<ref name=eiaoverview>[https://archive.is/20121205013144/www.eia.doe.gov/emeu/cabs/United_Kingdom/Profile.html Միացյալ Թագավորություն․ արագ փաստեր․ Էներգետիկայի ակնարկ]</ref> [[2009]] թ Միացյալ Թագավորությունն օրական արտադրել է 1.5 միլիոն բարել նավթ, իսկ սպառել է 1.7 միլիոն [[բարել]]:։<ref name=eiaoil>[https://archive.is/20121205104354/www.eia.doe.gov/emeu/cabs/United_Kingdom/Oil.html Միացյալ Թագավորություն․ նավթ]</ref> Վերջին շրջանում նավթի արտադրությունը կրճատվեց, և [[2005]] թ Միացյալ Թագավորությունն սկսեց նավթ ներմուծել։<ref name=eiaoil/> [[2010]] թ երկիրն ուներ մոտ 3.1 միլիարդ բարել նավթի պահուստային պաշար՝ [[Եվրամիություն|Եվրամիության]] ամենախոշոր պահուստ ունեցող երկիրը։<ref name=eiaoil/>
 
[[2009]] թ Միացյալ Թագավորությունը աշխարհում 13-րդ բնական գազ արտադրողն էր և ամենաշատ արտադրողը Եվրամիությունում։<ref name=eiagas>[https://archive.is/20121205061119/www.eia.doe.gov/emeu/cabs/United_Kingdom/NaturalGas.html Միացյալ Թագավորություն․ բնական գազ]</ref> Նավթի պես վերջին շրջանում բնական գազի արդյունահանումը կրճատվեց, և [[2004]] թ պետությունն սկսեց գազ ներմուծել։<ref name=eiagas/> [[2009]] թ Միացյալ Թագավորությունն արդյունահանեց 19.7 միլիոն [[տոննա]] ածուխ և սպառեց 60.2 տոննա։<ref name=eiaoverview/> [[2005]] թ արդյունահանման համար հասանելի ածուխի պահուստի ծավալները կազմեցին 171 միլիոն տոննա,<ref name=eiaoverview/> սակայն երկրի ափամերձ տարածքը թույլ է տալիս հաշվարկել 7-16 միլիարդ տոննա ածուխի հավանական պահուստ՝ ածուխի ստորգետնյա գազաֆիկացման տեխնոլոգիայի շնորհիվ։<ref name="Coal 2">[http://web.archive.org/web/20090104054403/http://www.coal.gov.uk/media//860AD/Response%20to%20Energy%20Review%20-%20Appendix%202.pdf Միացյալ Թագավորության ածուխի պաշարները]</ref> Եթե հաշվի առնենք ածխի ծավալի ներկա սպառումը, ապա այդ պահուստը կբականացնի 200-400 տարի։<ref name="Coal 3">[http://news.bbc.co.uk/1/hi/england/7046981.stm Անգլիացի փորձագետը կանխատեսում է ածխային հեղափոխություն]</ref>
[[Պատկեր:Heathrow T5.jpg|մինի|Հիթրոուի 5-րդ տերմինալը]]
 
Ճանապարհային ցանցը ներառում է 3497կմ հիմնական [[ճանապարհ]]ները, 3497կմ [[ավտոմայրուղի]]ները և 344000կմ երկրորդական ճանապարհները։<ref name=cia/> [[2009]] թ Միացյալ Թագավորությունում կար 34 միլիոն գրանցված [[ավտոմեքենա]]:։<ref>[http://www.dft.gov.uk/pgr/statistics/datatablespublications/tsgb/latest/tsgb2010vehicles.pdf Միացյալ Թագավորության տրանսպորտային վիճակագրությունը]</ref> [[Երկաթգիծ]]ը բրիտանական կղզում կազմում է 16116կմ և [[Հյուսիսային Իռլանդիա]]յում՝ 303կմ, որտեղով ամեն օր տեղափոխվում է 18000 [[ուղևոր]] և 1000 բեռնատար [[վագոն]]ներ:ներ։<ref name=cia/>
 
[[2009]] թ [[հոկտեմբեր]]ից [[2010]] թ [[սեպտեմբեր]]ը բրիտանական [[օդանավակայան]]ներն ընդհանուր առմամբ սպասարկել են 211.4 միլիոն ուղևորների։<ref name=caastats>[http://www.caa.co.uk/docs/80/airport_data/201009/Table_01_Size_of_UK_Airports.pdf Զեկուցվող օդանավակայանների չափերը 2009-2010 թթ]</ref> Այդ ժամանակաշրջանում ամենախոշոր օդանավականներն են դարձել [[Հիթրոու օդանավակայան|Հիթրոուն]] (65.6 միլիոն ուղևոր), [[Գեթվիք օդանավակայան|Գեթվիք]]ը (31.5 միլիոն ուղևոր) և [[Ստանստեդ]]ը (18.9 միլիոն ուղևոր)։<ref name=caastats/> Հիթրոուն, որը տեղակայված է մայրաքաղաքից 24 կմ դեպի արևմուտք, սպասարկում է աշխարհում ամենաշատ միջազգային ուղևորներին<ref name=bbc1>[http://news.bbc.co.uk/1/hi/business/7472432.stm Հիթրոու օդանավակայան]</ref><ref name=airport>[http://www.aci.aero/aci/aci/file/Press%20Releases/2008/TOP30_International%20Passengers_2007.pdf Վիճակագրություն՝ համաշխարհային 30 օդանավակայանները]</ref> և հանդիսանում է երկրի գլխավոր ավիափոխադրողի՝ [[Բրիթիշ Էյրուեյզ]]ի (British Airways), ինչպես նաև [[ԲԻԷմԱյ]] (BMI) և [[Վիրջին Ատլանտիկ]]ի (Virgin Atlantic) կապող օղակը։<ref>[http://news.bbc.co.uk/2/hi/7697261.stm Lufthansa ընկերությունը գնում է BMI]</ref>
== Գիտություն և տեխնոլոգիա ==
{{main|Մեծ Բրիտանիայի գիտությունը}}
[[Պատկեր:Charles Darwin aged 51.jpg|մինի|upright|[[Չարլզ Դարվին]] (1809-1892), ում [[Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով]] աշխատությունը հանդիսանում է ժամանակակից կենսաբանության հիմքը:հիմքը։]]
 
Անգլիան և Շոտլանդիան [[XVII դար]]ից սկսած [[Գիտական հեղափոխություն|գիտական հեղափոխության]] առաջատար կենտրոններից էին<ref>Գասկոյն, Ջ. «Համալսարանների դերի վերագնահատումը Գիտական Հեղափոխության մեջ», Լինդբերգ, Դևիդ Ս. և Վեստման, Ռոբերտ Ս., խմբ. (1990), ''Գիտական Հեղափոխության վերագնահատումը'': Քեմբրիջ Յունիվերսիթի Փրեսս: էջ՝ 248. ISBN 0-521-34804-8.</ref>, իսկ Մեծ Բրիտանիան գլխավորում էր [[Արդյունաբերական հեղափոխություն]]ը [[XVIII դար]]ում<ref name="Europa">{{Cite web|url=http://europa.eu/abc/european_countries/eu_members/unitedkingdom/index_en.htm|title=Եվրոպական երկրներ - Մեծ Բրիտանիա|work=Եվրոպա (վեբ պորտալ)|accessdate=15 դեկտեմբեր 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yHGXJ4Y|archivedate=2012-05-27}}</ref> և այդ ժամանակներից տալիս են աշխարհին հանրահայտ գիտնականներ և ճարտարագետներ<ref>Ռեյնոլդս, Ի. Ի.; Բրաշեր, Ն. Հ. (1966). ''Բրիտանիան քսաներորդ դարում, 1900 - 1964'': Քեմբրիջ Յունիվերսիթի Փրեսս: էջ՝ 336</ref>:։ [[XVII դար|XVII]]-[[XVIII դար]]երի կարևորագույն գիտնականներից կարելի է առանձնացնել [[Իսահակ Նյուտոն]]ին, ում [[Նյուտոնի օրենքներ|շարժման օրենքները]] հանդիսանում են այսօրվա գիտության հիմնասյուներից մեկը<ref>Բուրտ, Ե. Ա. (2003) [1924].[https://books.google.am/books?id=G9WBMa1Rz_kC&pg=PA207&dq=newton+foundation+of+modern+science&hl=en&ei=bZL_TdzJIc698gPC1pyqCQ&sa=X&oi=book_result&ct=book-thumbnail&resnum=1&ved=0CC4Q6wEwAA#v=onepage&q&f=false ''Ժամանակակից գիտության մետաֆիզիկական հիմքերը'']. Մինեոլա, Նյու-Յորք. Կուրյեր Դովեր: էջ՝ 207. ISBN 0-486-42551-7:{{ref-en}}</ref>, [[XIX դար]]ում հարկ է հիշել [[Չարլզ Դարվին]]ին, ում [[Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով]] աշխատությունը հանդիսանում է ժամանակակից կենսաբանության հիմքը, և [[Ջեյմս Մաքսվել]]ը, ով կազմել է դասական [[Մաքսվելի հավասարումներ|էլեկտրամագնիսական տեսությունը]], ինչպես նաև [[Սթիվեն Հոկինգ]]ը առավել ժամանակակից գիտնականներից, ով զարգացրել է [[Տիեզերագիտություն|տիեզերագիտության]], [[քվանտային գրավիտացիա]]յի և [[սև անցք]]երի հետազոտության հիմնական տեսությունները<ref name="Scientists">Հատ, Ս. (2006). [https://books.google.am/books?id=BVBvehqrAPQC&printsec=frontcover&dq=Hatt,+Scientists+and+Their+Discoveries&hl=En&ei=udT_Teb0LcKE-wbM1NDeAw&sa=X&oi=book_result&ct=book-thumbnail&resnum=1&ved=0CCwQ6wEwAA#v=onepage&q&f=false ''Գիտնականները և իրենց հայտնագործությունները'']: Լոնդոն. Էվանս Բրադերս: էջեր՝ 16, 30, 46 և 56: ISBN 0-237-53195-X:{{ref-en}}</ref>:։
 
[[XVIII դար]]ի խոշորագույն հայտնագործությունն էր՝ [[ջրածին]]ը, հայտնաբերված [[Հենրի Կավենդիշ]]ի կողմից<ref>Ջանգնիկել, Ս.; ՄակԿորմախ, Ռ. (1996). [https://books.google.am/books?id=eiDoN-rg8I8C&printsec=frontcover&dq=Henry+Cavendish&hl=En&src=bmrr&ei=s8T_Tb_lDc2q-gbe3cyNAg&sa=X&oi=book_result&ct=book-thumbnail&resnum=1&ved=0CDAQ6wEwAA#v=onepage&q=Henry%20Cavendish&f=false ''Կավենդիշ'']: Ամերիկյան փիլիսոփայական միություն: ISBN 0-87169-220-1.{{ref-en}}</ref>, [[XX դար]]ում [[պենիցիլին]]ը, հայտնաբերված [[Ալեքսանդր Ֆլեմինգ]]ի կողմից<ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1945/fleming-bio.html |title= Նոբելյան մրցանակ բժշկության ասպարեզում 1945: Սեր Ալեքսանդր Ֆլեմինգ, Էրնստ Բ. Չեյն, Սեր Գովարդ Ֆլորեյ |publisher= Նոբելյան հիմնադրամ |archiveurl= http://www.webcitation.org/5zbLPNl0x |archivedate=հունիսի 21, 2011}}{{ref-en}}</ref> և [[ԴՆԹ]]-ի կառուցվածքը, հայտնաբերված [[Ֆրենսիս Կրիկ]]ի կողմից<ref name=Scientists/>:։ Խոշոր ճարտարագիտական նախագծերը և գյուտերը ներառում են [[շոգեքարշ]]ը, նախագծած [[Ռիչարդ Տրեվիտիկ]]ի և Էնդրյու Վիվիանի կողմից [[XVIII դար]]ում<ref>Ջեյմս, Ի. (2010). ''Հանրահայտ ճարտարագետներ. Ռիգնեից մինչև Շենոն'': Քեմբրիջ Յունիվերսիթի Փրեսս: էջեր՝ 33-6. ISBN 0-521-73165-8.</ref>, [[XIX դար]]ում [[Մայքլ Ֆարադեյ]]ի կողմից ստեղծված [[էլեկտրական շարժիչ]]ը, [[Ջոզեֆ Սուոն]]ի [[շիկացման լամպ]]ը<ref>Բովա, Բեն (2002) [1932]. ''Լույսի պատմությունը''. Նեփերվիլ, Իլինոյս. Սորսբուկս: էջ՝ 238. ISBN 978-1-4022-0009-0.</ref>, և առաջին օգտագործված [[հեռախոս]]ը, պատենտավորված [[Ալեքսանդր Բելլ]]ի կողմից<ref>{{cite web |title=Ալեքսանդր Գրեմ Բելլ (1847–1922) |publisher= Շոտլանդական գիտության փառքի սրահ |url= http://www.nls.uk/scientists/biographies/alexander-graham-bell/index.html |archiveurl =http://www.webcitation.org/5zbRVYsAo |archivedate =21 հունիս 2011}}{{ref-en}}</ref>, ինչպես նաև [[XX դար]]ում [[Ջոն Բերդ]]ի հայտնագործած առաջին աշխատող [[հեռուստացույց]]ը<ref>{{cite web |title= Ջոն Լոջի Բերդ (1888–1946) |publisher= Բի-Բի-Սի Հիսթորի |url= http://www.bbc.co.uk/history/historic_figures/baird_logie.shtml | archiveurl =http://www.webcitation.org/5zbSBRsV4| archivedate =21 հունիս 2011}}{{ref-en}}</ref>, [[Ֆրենկ Ուիտլ]]ի [[ռեակտիվ շարժիչ]]ը, [[Ալան Թյուրինգ]]ի կողմից մշակված ժամանակակից համակարգչի հիմքերը, ինչպես նաև [[Թիմ Բերներս-Լի]]ի հայտնագործած [[համաշխարհային սարդոստայն]]ը<ref>Քոլ, Ջեֆրի (2011): [https://books.google.am/books?id=Wlth0GRi0N0C&pg=PA121&dq=Frank+Whittle+Alan+Turing+Tim+Berners-Lee&hl=En&ei=Ftn_TazNKs70-gb-99zgAw&sa=X&oi=book_result&ct=book-thumbnail&resnum=2&ved=0CDMQ6wEwAQ#v=onepage&q=Frank%20Whittle%20Alan%20Turing%20Tim%20Berners-Lee&f=false ''Եվրոպայի էթնիկական խմբերը. Հանրագիտարան'']: Սանտա Բարբարա, Քալիֆոռնիա: ABC-CLIO. էջ՝ 121. ISBN 1-59884-302-8.{{ref-en}}</ref>:։ Անհրաժեշտ է առանձին նշել [[Լոնդոնյան թաֆավորական միություն]]ը, որը աշխարհի հնագույն գիտական միություններից մեկն է, հիմնադրվել է [[1660]] թվականին։
 
Ժամանակակից Մեծ Բրիտանիան առաջատարներից մեկն է [[Օդանավաշինություն|օդանավաշինության]] մեջ, ներառելով [[Rolls-Royce plc|Rolls-Royce]]-ը ընկերությունը, որը առաջատարն է աշխարհում օդանավերի շարժիչների արտադրության ոլորտում, [[BAE Systems]]-ը, խոշորագույն բրիտանական սպառազինությունների մատակարար կազմակերպությունը, ինչպես նաև այլ ընկերություններ որոնք մատակարարում են մասեր [[Airbus]]-ի ծրագրերի համար<ref>{{Cite news |author= Օ'Քոնել, Դոմինիկ |title= Բրիտանիան դեռևս թագավորում է երկնքում |work= Սանդի Թայմս |location =Լոնդոն |date=30 հունվար 2011 |url= http://www.thesundaytimes.co.uk/sto/public/roadtorecovery/article526545.ece}}{{ref-en}}</ref>:։ Երկու բրիտանական ընկերություններ՝ [[GlaxoSmithKline]]-ը և [[AstraZeneca]]-ն, մտնում են աշխարհի խոշորագույն [[Դեղամիջոցների արտադրություն|դեղարտադրության]] ընկերությունների հնգյակի մեջ<ref>{{Cite journal|title= ԱյԷմԷս Առողջություն |journal= ԱյԷմԷս Առողջություն |url= http://www.imshealth.com/deployedfiles/imshealth/Global/Content/StaticFile/Top_Line_Data/Global-Top_15_Companies.pdf |archiveurl =http://www.webcitation.org/5zcKUBLse|archivedate =21 հունիս 2011}}{{ref-en}}</ref>, իսկ ընդհանուր առմամբ բրիտանական ընկերությունների կողմից հայտնաբերվել և արտադրվում են ավելին դեղամիջոցներ, քան աշխարհի որևէ մի երկրում, բացառությամբ [[ԱՄՆ]]-ն<ref>{{Cite journal |title= Բրիտանիայի դեղարտադրության սեկտորը |journal =Ազգային արխիվներ |date=8 օգոստոս 2007 |url= http://webarchive.nationalarchives.gov.uk/+/http://www.dti.gov.uk/sectors/biotech/pharmaceutical/page10219.html |archiveurl= http://www.webcitation.org/5zcKmlYrA |archivedate=21 հունիս 2011 }}{{ref-en}}</ref>:։ Բրիտանիան դեռևս մնում է համաշխարհային [[Ավտոմոբիլաշինություն|ավտոմոբիլաշինության]] առաջատարներից մեկը, մասնավորապես շարժիչների մասով, և ունի մոտ 2600 արտադրողներ, որոնք ավտոպահեստամասեր են արտադրում<ref>{{cite web |title= Ավտոմոբիլաշինություն |publisher= Գործարար նորարարությունների և մասնագետների դեպարտամենտ |url= http://www.bis.gov.uk/policies/business-sectors/automotive |archiveurl =http://www.webcitation.org/5zcLGeZqp |archivedate=21 հունիս 2011}}{{ref-en}}</ref>:։
 
Գիտահետազոտական աշխատանքները նույնպես հանդիսանում են բրիտանական համալսարանների հիմնական գործունեության ուղղություններից մեկը, որոնցից շատերը ստեղծում են [[տեխնոպարկ]]եր, արտադրության և ընկերությունների հետ աշխատանքի դյուրինացնելու համար<ref>Կաստելս, Մ.; Հոլ, Պ.; Հոլ, Պ. Գ. (2004). ''Աշխարհի տեխնոպարկերը. Քսանմեկերորդ դարի արդյունաբերական միավորումների ստեղծումը'': Լոնդոն. Ռութլեջ: էջեր՝ 98-100. ISBN 0-415-10015-1.</ref>:։ [[2004]]-[[2008]] թվականներին Մեծ Բրիտանիայում են իրականացվել համաշխարհային գիտական հետազոտությունների 7%, սա երրորդ տեղն է [[ԱՄՆ]]-ից և [[Չինաստան]]ից հետո<ref>{{cite web |title= Գիտելիքներ, կապեր և երկրներ. գիտական համագործակցությունը XXI դարում |publisher= Ռոյալ Սոսայեթի |year=2011 |url= http://royalsociety.org/uploadedFiles/Royal_Society_Content/Influencing_Policy/Reports/2011-03-28-Knowledge-networks-nations.pdf |archiveurl =http://www.webcitation.org/5zdOvXsEt |archivedate =22 հունիս 2011}}{{ref-en}}</ref>:։ Բրիտանական գիտական ամսագրերից են՝ [[Nature]]-ը, [[British Medical Journal]]-ը և [[The Lancet]]-ը։
 
== Ժողվրդավարություն ==
|}
 
Մեծ Բրիտանիայում [[մարդահամար]] իրականացվում է միաժամանակ բոլոր մասերում ամեն տասը տարին մեկ անգամ<ref>{{Cite web|url=http://www.statistics.gov.uk/geography/census_geog.asp|title=Մարդահամարի աշխարհագրությունը|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|accessdate=10 հոկտեմբեր 2008|archiveurl=http://webarchive.nationalarchives.gov.uk/20020607155455/http://www.statistics.gov.uk/geography/census_geog.asp|archivedate=2002-06-07}}{{ref-en}}</ref>:։ Համաձայն [[Մեծ Բրիտանիայի մարդահամար (2001)|2001 թվականի մարդահամարի]] արդյունքների Մեծ Բրիտանիայի ընդհանուր բնակչության թիվը կազմել էր 58&nbsp;789&nbsp;194 մարդ, քանակությամբ երրորդը [[Եվրոպական Միություն]]ում, հինգերորդը [[Ազգերի համագործակցություն]]ում և 21-րդը աշխարհում։ [[2011]] թվականի կեսին այն գնահատվում է 62 698 362<ref name=cia/> մարդ։ [[2008]] թվականին [[բնական բնակչության աճ]]ը սկսեց ավելի ազդել բնակչության քանակի աճի վրա, քան [[ներգաղթ]]ը, առաջին անգամ [[1998]] թվականից ի վեր<ref name="Population2008">{{Cite web|url=http://www.statistics.gov.uk/pdfdir/pop0809.pdf|title=Բնակչության գնահատումը. Օգոստոս 2009|date=27 օգոստոս 2009|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|accessdate=28 օգոստոս 2009|archiveurl=http://webarchive.nationalarchives.gov.uk/20090904134824/http://www.statistics.gov.uk/pdfdir/pop0809.pdf|archivedate=2009-09-04}}{{ref-en}}</ref>:։ [[2001]] թվականից մինչև [[2008]] բնակչությունը աճում էր միջինը տարեկան 0,5%, ինչը ավելին է քան 0,3% [[1991]]-ից մինչև [[2001]] և 0,2% դրան նախորդող տասնամյակում<ref name="Population2008"/>:։ [[2008]] թվականին հրատարակված տվյալները [[2007]] թվականի կեսի բնակչության թվերի մասին վկայում են այն մասին, որ պատմության ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում կենսաթոշակի հասակի մարդկանց թիվը ավելի շատ է եղել, քան մինչև 16 տարեկան երեխաներ<ref>{{cite news |url=http://www.guardian.co.uk/world/2008/aug/22/population.socialtrends |title=Բրիտանիայի ծերացումը. Կենսաթոշակառուների թիվը առաջին անգամ գերազանցել է մինչև 16 տարեկան երեխաների թիվը |last=Տրևիս |first=Ալան |date=22 օգոստոս 2008 |work=Գուարդիան |accessdate=23 օգոստոս 2008| location=Լոնդոն}}{{ref-en}}</ref>:։ Որոշ գնահատականների համաձայն, 100 և ավելին տարիքով մարդկանց քանակը կաճի մինչև 626 000 - [[2080]] թվականին<ref>{{cite news | url = http://www.guardian.co.uk/uk/2010/dec/30/one-in-six-people-live-100 | author=Բեթի, Դևիդ | title = Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, Բրիտանիայում ամեն վեցերորդ մարդը կապրի մինչև 100 տարեկանը | newspaper=Գուարդիան | location = Լոնդոն | date = 30 դեկտեմբեր 2010}}{{ref-en}}</ref>:։
 
[[Անգլիա]]յի բնակչությունը [[2008]] թվականի կեսերին գնահատվում էր 51,44 միլիոն մարդ<ref name="Population2008"/>, ինչը դարձնում է այս երկիրը աշխարհում ամենախիտ բնակեցված երկրներից մեկը, այստեղ [[բնակչության խտություն]]ը կազմում է 383 բնակիչ [[քառակուսի կիլոմետր]]ի վրա [[2003]] թվականի կեսերի տվյալներով<ref name=2003density>{{cite news |url=http://www.statistics.gov.uk/cci/nugget.asp?id=760|title=Բնակչությունը. Մեծ Բրիտանիայի բնակչությունը աճել է մինչև 59,6 միլիոն |date=28 հունվար 2005 |publisher=Ազգային Վիճակագրության գրասենյակ |accessdate=20 օգոստոս 2008}}{{ref-en}}</ref>, առանձնահատուկ խտացմամբ [[Լոնդոն]]ում և նրա հարավ-արևելքում<ref>{{cite news |title=Անգլիա - Եվրոպայի ամենաբնակեցված երկիրը |url=http://www.telegraph.co.uk/news/newstopics/politics/2967374/England-is-most-crowded-country-in-Europe.html |newspaper=Դեյլի Տելեգրաֆ |accessdate=5 սեպտեմբեր 2009| location=Լոնդոն |first=Արմի |last=Խան |date=16 սեպտեմբեր 2008}}{{ref-en}}</ref>:։ 2008 թվականի կեսի գնահատականը ենթադրում է, որ [[Շոտլանդիա]]յի բնակչությունը կազմում է 5,17 միլիոն, [[Ուելս]]ինը՝ 2,99 միլիոն, իսկ [[Հյուսիսային Իռլանդիա]]յինը՝ 1,78 միլիոն մարդ<ref name="Population2008"/> շատ ավելի փոքր բնակվածության ցուցանիշներով։ Տոկոսային հարաբերությամբ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության աճը գերազանցել է Մեծ Բրիտանիայի մյուս բոլոր շրջաններինը, 2008 թվականին նախորդող բոլոր չորս տարիների ընթացքում<ref name="Population2008"/>:։ Խոշորագույն քաղաքներն են՝ [[Լոնդոն]]ը, [[Բիրմինգհեմ]]ը, [[Գլազգո]]ն, [[Լիվերպուլ]]ը, [[Լիդս]]ը:ը։
 
[[2008]] թվականին ընդհանուր ծնելիության գործակիցը Մեծ Բրիտանիայում կազմել է 1,96 երեխա մեկ կնոջ հաշվով<ref name=Fertility2008>{{cite news |url=http://www.statistics.gov.uk/CCI/nugget.asp?ID=951&Pos=1&ColRank=1&Rank=326 |title= Ծնելիության աճը Մեծ Բրիտանիայում շարունակվում է |publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|date=27 օգոստոս 2009|accessdate=28 օգոստոս 2009|archiveurl=http://web.archive.org/web/20110629182330/http://www.statistics.gov.uk/CCI/nugget.asp?ID=951&Pos=1&ColRank=1&Rank=326|archivedate=2011-06-29}}{{ref-en}}</ref>:։ Չնայած ծնելիության գործակցի աճը և ունի իր դերը բնակչության աճի մեջ, այն մնում է համեմատաբար ավելի ցածր մակարդակի վրա, քան դա «[[բեբի-բում]]ի» ժամանակ էր [[1964]] թվականին, 2,95 երեխա մեկ կնոջ հաշվարկով<ref name="Boseley">{{cite news |url=http://www.guardian.co.uk/lifeandstyle/2008/jul/14/familyandrelationships.women |title=Հարց՝ Ի՞նչ է թաքնված բեբի-բումի ետևում |last=Բոսլի |first=Սառա |date=14 հուլիս 2008 |work=Գուարդիան |page=3 |accessdate=28 օգոստոս 2009| location=Լոնդոն}}{{ref-en}}</ref> և ավելի ցածր քան վերարտադրության մակարդակն է - 2,1, սակայն, միևնույն է այն զգալիորեն բարձր է ամենացածր ցուցանիշից 1,63 երեխա մեկ կնոջ հաշվով, գրանցված [[2001]] թվականին<ref name=Fertility2008/>:։ Շոտլանդիան ունի ամենացածր ցուցանիշը, 1,8 երեխա մեկ կնոջ հաշվով, այն դեպքում երբ Հյուսիսային Իռլանդիայում այդ ցուցանիշը հավասար էր 2,11 [[2008]] թվականին<ref name=Fertility2008/>:։
 
====== Էթնիկ կազմ ======
|}
 
Պատմականորեն բրիտանիաբնակները համարվում են տարբեր էթնիկ խմբերի խառնուրդ, այս խմբերը բնակվել են Բրիտանիայում տարբեր ժամանակաշրջաններում, մինչև [[XI դար]]ը, [[կելտեր]], [[հռոմեացիներ]], [[անգլոսաքսեր]], [[վիկինգներ]] և [[նորմաններ]]:։ Վերջերս կատարված գենետիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ անգլիական գեների 50 տոկոսից ավելին պարունակում են [[Հին գերմանացիներ|գերմանական]] Y քրոմոսոմներ<ref>Թոմաս, Մարկ Գ. և ընկ. [http://www.pubmedcentral.nih.gov/articlerender.fcgi?artid=1635457 Առանձնացված հասարակական կազմավորման ապացույցները վաղ անգլոսաքսոնական Անգլիայում]. ''Թագավորական միության զեկույցներ. Կենսաբանական գիտություններ'' 273(1601): 2651-2657.</ref>, չնայած այլ գենետիկական վերլուծություններ վկայում են այն մասին, որ «մոտ ժամանակակից բրիտանական բնակչության 75 %-ի ի հայտ բերված նախնինները եկել են [[Բրիտանական կղզիներ]] մոտ 6200 տարի առաջ, բրիտանական [[Նեոլիտ]]ի կամ [[Քարե դար]]ի սկզբում», ինչպես նաև բրիտանացիները ունեն հիմնականում ընդհանուր նախնիններ [[Բասկեր]] հետ<ref>Օուեն, Ջեյմս (19 հուլիս 2005). [http://news.nationalgeographic.com/news/2005/07/0719_050719_britishgene.html «Բրիտանիայի ցեղերը» դիտարկում]''. Նեյշնլ Ջիոգրաֆիկ:{{ref-en}}</ref><ref>Օպենհեյմեր, Ստեֆեն (հոկտեմբեր 2006). [http://www.prospectmagazine.co.uk/2006/10/mythsofbritishancestry/ Բրիտանացիների նախնինների առասպելները]. ''Պռոսպեկտ'' (Լոնդոն): {{ref-en}}</ref><ref name="Henderson">{{cite news |url=http://www.timesonline.co.uk/tol/news/uk/article6887552.ece?token=null&offset=0&page=1 |title=Գիտնական Գրիֆինը գողացել է իմ աշխատանքը, որպեսզի հայտարարի բողոք "Բրիտանական տեղաբնակների" մասին |last=Հենդերսոն |first=Մարկ |date=23 հոկտեմբեր 2009 |work=Թայմս |accessdate=26 հոկտեմբեր 2009 |location= Լոնդոն}}{{ref-en}}</ref>:։
 
Միացյալ Թագավորության պատմության մեջ եղել են փոքր «ոչ-սպիտակ» [[ներգաղթ]]եր, [[Լիվերպուլ]]ը ունի ամենահին սևամորթ բնակչությունը երկրում, որն իր արմատներով հասնում է առնվազն [[1730]]-ական թվականներ<ref name="Costello">{{Cite book |last=Կոստելո |first=Ռեյ |title=Սև Լիվերպուլը. Բրիտանիայի հնագույն սևամորթ համայնքի վաղ ժամանակների պատմությունը 1730–1918 |publisher=Պիկտոն Փրես |location=Լիվերպուլ |year=2001 |isbn=1873245076}}{{ref-en}}</ref>, ինչպես նաև ամենահին [[Չինացիները Մեծ Բրիտանիայում|չինական]] համայնք, որը վերագրվում է չինացի նավաստիների առաջին ժամանմամբ [[XIX դար]]ում<ref name="Chinese">{{Cite web|url=http://www.mersey-gateway.org/server.php?show=ConWebDoc.1369|title=Լիվերպուլի մշակույթը և էթնիկ բազմազանությունը - Չինական համայնքը|publisher=Չամբր Հարդման Թրասթ|accessdate=26 հօկտեմբեր 2009|archiveurl=http://www.webcitation.org/68e5GRqo0|archivedate=2012-06-24}}{{ref-en}}</ref>:։ [[1950]] թվականին Բրիտանիայում ապրում էր 20 000-ից քիչ ոչ-սպիտակներ, գործնականորեն բոլորը ծնվել էին արտասահմանում<ref>Կոլեման, Դևիդ; Կոմպտոն, Փոլ; Սոլթ, Ջոն (2002). «''[https://books.google.am/books?id=mmaRpUa1oSoC&pg=PA505&dq&hl=en#v=onepage&q=&f=false Ներգաղթյալ բնակչության ժողովրդագրական բնութագիրը]''». Եվրախորհուրդ: էջ՝ 505: ISBN 92-871-4974-7.{{ref-en}}</ref>:։
 
[[1945]] թվականից Մեծ Բրիտանիա է սկսվում անընդհատ ներգաղթ [[Աֆրիկա]]յից, [[Վեստ-Ինդիա|Կարիբներից]] և [[Հարավային Ասիա]]ից, ինչը [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] ժամանակներում ստեղծված կապերի արդյունքն էր։ [[Եվրոմիություն|Եվրոմիության]] նոր անդամ երկրներից, [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յից սկսվեվ [[2004]] թվականից, և հանգեցրեց այս երկրներից եկած համայնքների արագ աճին<ref>[http://www.demographia.ru/articles_N/index.html?idR=24&idArt=504 Բրիտանիայի բնակչությունը աճում է ԵՄ նոր երկրներից ներգաղթյալների հաշվին]</ref>, սակայն [[2008]] թվականին այս հոսքը սկսեց ետ շրջվել, քանի որ ներգաղթածների մեծամասնությունը սկսեցին վերադառնալ իրենց երկրներ<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/england/7374683.stm |title=Ինչու՞ ես թողեցի Մեծ Բրիտանիան և վերադարձա Լեհաստան |work=Բի-Բի-Սի- Նյուս |date=30 ապրիլ 2008 |author= Մեյսոն, Քրիս}}{{ref-en}}</ref>:։
 
Էթնիկական կազմը տարբեր է երկրի տարբեր մասերում։ [[Լոնդոն]]ի բնակչության 30,4 %<ref>{{Cite web|url=http://neighbourhood.statistics.gov.uk/dissemination/LeadTableView.do;jsessionid=ac1f930dce6eace0153cf12440ca609dc762c8ae598.e38OaNuRbNuSbi0Ma3aNaxiQbNiLe6fznA5Pp7ftolbGmkTy?a=3&b=276743&c=London&d=13&e=13&g=325264&i=1001x1003x1004&m=0&r=1&s=1201351285750&enc=1&dsFamilyId=1812&bhcp=1|title=Բնակչության գնահատականը էթնիկ խմբերով (տոկոսներով)՝ Լոնդոն|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|accessdate=23 ապրիլ 2008|archiveurl=http://www.webcitation.org/68e5HAPQg|archivedate=2012-06-24}}{{ref-en}}</ref> և [[Լեյստեր]]ի 37,4 %<ref>{{Cite web|url=http://www.neighbourhood.statistics.gov.uk/dissemination/LeadTableView.do?a=3&b=276827&c=Leicester&d=13&e=13&g=394575&i=1001x1003x1004&m=0&r=1&s=1208962134759&enc=1&dsFamilyId=1812|title=Բնակչության գնահատականը էթնիկ խմբերով (տոկոսներով)՝ Լեյստեր|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|accessdate=23 ապրիլ 2008|archiveurl=http://www.webcitation.org/68e5HctGd|archivedate=2012-06-24}}{{ref-en}}</ref> [[2005]] թվականին կազմում էին ոչ-սպիտակները, նույն ժամանակ ավելի քիչ քան բնակչության 5% [[Հյուսիս-արևելայն Անգլիա]]յում, [[Ուելս]]ում և [[Հարավ-արևմտյան Անգլիա]]յում կազմում էին էթնիկ փոքրամասնությունները 2001 թվականի մարդահամարի արդյունքներով<ref>{{Cite web|url=http://www.statistics.gov.uk/census2001/profiles/commentaries/ethnicity.asp|title=2001 թվականի մարդահամար – Էթնոս և կրոն Անգլիայում և Ուելսում|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|accessdate=23 ապրիլ 2008|archiveurl=http://www.webcitation.org/68e5I3M39|archivedate=2012-06-24}}{{ref-en}}</ref>:։
 
====== Լեզու ======
{{Main|Մեծ Բրիտանիայի լեզուները}}
[[Պատկեր:Anglospeak.svg|մինի|400px|Անգլախոս աշխարհը:աշխարհը։ Երկրները, որտեղ բնակվող մարդկանց մեծամասնության համար անգլերենը մայրենի լեզու է, ներկված են մուգ կապույտ գույնով, այն երկրները որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է, սակայն ոչ մեծամասնության մայրենի լեզու, ներկված են բաց կապույտով:կապույտով։ Անգլերենը նույնպես հանդիսանում է [[Եվրոմիություն|Եվրոմիության]]<ref name="EUlang">{{Cite web|url=http://ec.europa.eu/education/languages/languages-of-europe/doc135_en.htm|title=Եվրոմիության պաշտոնական լեզուները|date=8 մայիս 2009|publisher=Եվրոհանձնաժողով|accessdate=16 հոկտեմբեր 2009|archiveurl=http://www.webcitation.org/68e5KhomG|archivedate=2012-06-24}}{{ref-en}}</ref> և ՄԱԿ-ի<ref>{{cite web|url=http://www.un.org/depts/OHRM/sds/lcp/UNLCP/english/|title=Նյու-Յորքի լեզվային դասընթացները|year=2006|publisher=Միացյալ Ազգերի Կազմակերպություն|accessdate=29 նոյեմբեր 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yGrBkfR|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref> պաշտոնական լեզուներից մեկը:մեկը։]]
 
Մեծ Բրիտանիայի [[պաշտոնական լեզու]]ն է [[անգլերեն]]ը<ref name="direct.gov.uk">{{Cite web|url=http://www.direct.gov.uk/en/Governmentcitizensandrights/LivingintheUK/DG_10012519|title=Անգլերեն – Կառավարությունը, քաղաքացիները և իրավունքները|work=Directgov|accessdate=23 օգոստոս 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yGrqtvO|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref><ref name="thecommonwealth.org">{{Cite web|url=http://www.thecommonwealth.org/YearbookHomeInternal/139560/|title=Համագործակցության քարտուղարություն – Մեծ Բրիտանիա|work=Համագործակցության քարտուղարություն|accessdate=23 օգոստոս 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yGxALru|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref> - [[Արևմտագերմանական լեզուներ|արևմտագերմանական լեզու]], որն առաջացել է [[հին անգլերեն]]ից, որն ուներ մեծ քանակությամբ փոխառություններ [[Հին սկանդինավական լեզու|հին սկանդինավական լեզվից]], [[նորմանդերեն]]ից, [[ֆրանսերեն]]ից և [[լատիներեն]]ից:ից։ Անգլերենը տարածվեց ամբողջ աշխարհով մեծապես շնորհիվ [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] և դարձավ գործարարության միջազգային լեզու, ինչպես նաև երկրորդ ամենատարածված ուսուցանվող լեզուն<ref>{{cite web|url=http://www.cepr.org/pubs/new-dps/dplist.asp?dpno=2055|title=Անգլերեն - Գերակայություն, գրականություն և բարեկեցություն|author=Մելից, Ժակ|publisher=Տնտեսական քաղաքական հետազոտությունների կենտրոն|year=1999|accessdate=26 մայիս 2006|archiveurl=http://www.webcitation.org/67yGyCeG9|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։
 
[[Գերմանական շոտլանդերեն|Շոտլանդերեն լեզուն]] առաջացել է վաղ հյուսիսային [[միջին անգլերեն]]ից, ունի սահմանափակ տարածում [[Իռլանդիա]]յի կոմսություններում<ref>{{cite web |url=http://www.eurolang.net/index.php?option=com_content&task=view&id=2449&Itemid=52&lang=en |archiveurl=http://web.archive.org/web/20070623185445/http://eurolang.net/index.php?option=com_content&task=view&id=2449&Itemid=52&lang=en |archivedate =23 հունիս 2007 |title=Լեզվագիտական տեղեկություններ - Սքոթս |publisher=Քիչ օգտագործվող լեզուների Եվրոպական բյուրո |accessdate=2 նոյեմբեր 2008}}{{ref-en}}</ref>:։ Մեծ Բրիտանիայում օգտագործվում են նաև չորս [[կելտական լեզուներ]]՝ [[վալերեն]]ը, [[իռլանդերեն]]ը, [[Գելական շոտլանդերեն|գաելերենը]] և [[Կորնյան լեզու|կորներենը]]:։ 2001 թվականի մարդահամարի ժամանակ Ուելսի բնակչության մոտ 21% նշել են, որ կարող են խոսել վալերենով<ref>[http://www.statistics.gov.uk/CCI/nugget.asp?ID=447&Pos=6&ColRank=1&Rank=192 Առցանց ազգային վիճակագրություն - Վալերեն]: Ազգային վիճակագրության գրասենյակ:{{ref-en}}</ref>, ինչ գերազանցում է 18% արժեքին [[1991]] թվականի մարդահամրի ժամանակ<ref>{{Cite web|url=http://www.statistics.gov.uk/downloads/theme_compendia/fow/WelshLanguage.pdf|title=Վալերենի գիտելիքների գնահատականների տարբերությունը|accessdate=30 դեկտեմբեր 2008|publisher=Ազգային վիճակագրության գրասենյակ|archiveurl=http://webarchive.nationalarchives.gov.uk/20040722055520/http://www.statistics.gov.uk/downloads/theme_compendia/fow/WelshLanguage.pdf|archivedate=2004-07-22}}{{ref-en}}</ref>:։ Եվս մոտ 200 000 մարդ, որոնք բնակվում են Անգլիայում, նույնպես խոսում են վալերենով<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/voices/multilingual/welsh.shtml|title=Վալերենը այսօր|author=Վին Թոմաս, Պետեր|publisher=Բի-Բի-Սի|work=Ձայներ|month=մարտ|year=2007|accessdate=5 հուլիս 2011|archiveurl=http://www.webcitation.org/67yGzGbrs|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>:։
 
Հյուսիսային Իռլանդիայի 2001 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ 167 487 (10,4 %) մարդ «ունեին իռլանդերենի որոշ իմացություն», գործնականորեն բոլոր [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] կամ ազգայնական բնակչությունից։ Ավելին քան 92 000 մարդ Շոտլանդիայում (մի փոքր պակաս քան 2%) ունեին գաելերենի որոշ գիտելիքներ, ներառյալ [[Արտաքին Հեբրիդներ]]ի բնակչության 72 %<ref>[http://www.gro-scotland.gov.uk/press/news2005/scotlands-census-2001-gaelic-report.html Շոտլանդական 2001 թվականի մարդահամար - Գաելյան հաշվետվություն]: Շոտլանդիայի ընդհանուր գրանցման գրասենյակ</ref>:։ Դպրոցականների քանակը, որոնց դասավանդում են վալերեն, գաելերեն կան իռլանդերեն նույնպես աճում է<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/education/7885493.stm |title =Տեղական բրիտանական լեզուները «վեր են խոյանում»|work=ԲԻ-Բի-Սի Նյուս |date =12 փետրվար 2009}}{{ref-en}}</ref>:։ Վալերենը և շոտլանդական գաելիկը նույնպես օգտագործվում են փոքր խմբերում աշխարհով մեկ, օրինակ, գաելերեն են խոսում [[Կանադա]]յի [[Նոր Շոտլանդիա]]յում (հատկապես [[Քեյպ-Բրետոն]] կղզում)<ref name="Edwards2010">{{cite book |author=Էդվարդս, Ջոն Ռ. |title=Փոքր լեզուները և խմբային նույնականացում. դեպքեր և կատեգորիաներ |url=https://books.google.am/books?id=Q2dJlB0TW8oC&pg=PT160 |accessdate=12 մարտ 2011 |year=2010 |publisher=Ջոն Բենջամին Փաբլիշինգ |isbn= 9789027218667|pages=150–158}}{{ref-en}}</ref>, իսկ [[Արգենտինա]]կան [[Պատագոնիա]]յում - վալերենով<ref name="Koch2006">{{cite book |author=Կոխ, Ջոն Թ. |title=Կելտական մշակույթ. պատմական հանրագիտարան |url= https://books.google.am/books?id=f899xH_quaMC&pg=PA696 |accessdate=12 մարտ 2011 |year=2006 |publisher=ABC-CLIO |isbn=9781851094400 |page=696}}{{ref-en}}</ref>:։
 
Միացյալ Թագավորությունում բոլոր վայրերում դպրոցականները պարտավոր են սովորել երկրորդ լեզու մինչև որոշակի տարիքը. Անգլիայում մինչև 14 տարեկանը<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/education/3983713.stm |title =Անկումները պարտադիր լեզվի դասերի մեջ |work=Բի-Բի-Սի Նյուս |date =նոյեմբերի 4, 2004}}{{ref-en}}</ref>, և մինչև 16 տարեկանը Շոտլանդիայում։ [[Ֆրանսերեն]]ը և [[գերմաներեն]]ը հանդիսանում են երկու ամենաշատը դասավանդվող երկրորդ լեզուները այս երկու շրջաններում։ Ուելսում մինչև 16 տարեկան դպրոցականներին կամ դասավանդում են վալերենով, կամ սովորեցնում են վալերեն որպես երկրորդ լեզու<ref>[https://archive.is/20120530050454/www.bbc.co.uk/wales/schoolgate/aboutschool/content/inwelsh.shtml Դպրոցական Դարպասները Ուելսցի ծնողների համար]: Բի-Բի-Սի Ուելս: Ստուգված է 11 հոկտեմբեր 2008: {{ref-en}}</ref>:։
 
====== Կրոն ======
[[Պատկեր:Westminster abbey west.jpg|մինի|upright|[[Վեսթմինսթերյան աբբատություն]], բրիտանական թագավորների [[թագադրություն|թագադրության]] վայրը|left]]
Հիմնական կրոնները՝ [[քրիստոնեություն]], ամենատարածված կրոնն է (42 079 000), 71,6%, [[իսլամ]] (1 591 000), 2,7%, [[հինդուիզմ]] (559 000), 1%, [[սիկխիզմ]] (336 000), 0,6%, [[հուդայականություն]] (267 000), 0,5%, [[բուդդայականություն]] (152 000), 0,3%, այլ կրոններ (179 000), 0,3%, [[աթեիզմ]] (9 104 000), 15,5%, չեն պատասխանել (4 289 000), 7,3%:։
 
Անգլիայի տարածքում գոյություն ունի [[Քրիստոնեական եկեղեցի|եկեղեցի]] պետական կարգավիճակով՝ [[Անգլիայի եկեղեցի]]ն, որի աշխարհիկ ղեկավարը բրիտանական միապետն է։ Անգլիայի եկեղեցին մեկն է տեղական եկեղեցիներից, որոնք մտնում են [[Անգլիկանյամ միություն|Անգլիկանյամ միության]] մեջ, որոնց հոգևոր առաջնորդն է [[Քենթերբերիի արքեպիսկոպոս]]ը:ը։
 
Համաձայն հետազոտությունների, Միացյալ Թագավորությունը, հիմնականում աշխարհիկ բնակչությամբ երկիր է՝ միայն մարդկանց 38% է հայտարարում իրենց հավատի մասին Աստծո հանդեպ («''a God''»)<ref name=Eurobarometer>[http://ec.europa.eu/public_opinion/archives/ebs/ebs_225_report_en.pdf ''Eurobarometer'' հարցում, անցկացված [[2005]] թվականին] էջ՝ 9.</ref>, չնայած, ըստ Անգլիայի եկեղեցու 2005 թվականի տվյալների, «Անգլիայի բնակչության 72 % նշել են, որ իրենք պատկանում են քրիստոնեական հավատին»<ref>[http://www.cofe.anglican.org/info/statistics/churchstats2005/foreword.html Եկեղեցու վիճակագրություն 2005/6]{{ref-en}}</ref>:։
 
Համաձայն 2008 թվականին ''Ջոզեֆ Ռոունթրիի Հիմնադրամ'' քրիստոնեական բարեգործական կազմակերպության հրատարակված հետազոտության, «գերակայող կարծիք» է հանդիսանում հասարակությամ մոտ, թե կրոնը դա «հասարակական չարիք» է<ref>[http://entertainment.timesonline.co.uk/tol/arts_and_entertainment/the_tls/tls_selections/religion/article3779988.ece Ռոբերտ Ուոթս: ''Կրոնը դա ‘նոր հասարակական բարիք’ է''] Սանդեյ Թայմս. 20 ապրիլ 2008{{ref-en}}</ref>:։[[Պատկեր:Saint Sargis Armenian church in London-4.jpg|մինի|284x284px|[[Անգլիայի թեմ (ՀԱԵ)|Անգլիայի թեմի]] առաջնորդանիստ [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)|Սուրբ Սարգիս եկեղեցին Լոնդոնում]]]]
====== Հայերը Մեծ Բրիտանիայում ======
{{հիմնական|Հայերը Մեծ Բրիտանիայում}}
[[Մեծ Բրիտանիա]]յում հայկական համայնքներ ստեղծվել են 1830-ական թվականներին [[Լոնդոն]]ում, [[Մանչեստր]]ում և [[Լիվերպուլ]]ում:ում։ Առաջին հայերն այստեղ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] և [[Հնդկաստան]]ից ժամանած վաճառականներն էին։ Արդեն 1870 թվականին [[Մանչեստր]]ում կառուցվել է հայկական եկեղեցին ([[Սուրբ Երրորդություն եկեղեցի (Մանչեստր)|Սուրբ Երրորդություն]])։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։
 
1960-70-ական թվականներին հայերի հոսքը [[Մեծ Բրիտանիա]] ավելացավ հատկապես [[Կիպրոս]]ից, [[Լիբանան]]ից, [[Սիրիա]]յից և [[Եգիպտոս]]ից:ից։ Ներկայումս հայերի թիվը 20.000 է հիմնականում [[Լոնդոն]]ում (13.000), [[Մանչեստր]]ում, [[Լիվերպուլ]]ում, [[Բիրմինգհեմ]]ում, ինչպես նաև [[Էդինբուրգ]], [[Բելֆաստ]], [[Գլազգո]] քաղաքներում։ [[Լոնդոն]]ում գործում է [[Հայ տուն]]ը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ։ Այնտեղ է գտնվում նաև 1992 թվականին բացված ՀՀ-ի դեսպանատունը։ Համայնքում գործում է Հայ առաքելական 3 եկեղեցի և 1 Ավետարանական եկեղեցի։ [[Անգլիայի թեմ (ՀԱԵ)|Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի]] առաջնորդանիստը [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)|Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին]] է։ Մայրաքաղաքում և [[Մանչեստր]]ում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ։ 1998 թվականից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը։
 
Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։
== Մշակույթ ==
{{հիմնական|Մեծ Բրիտանիայի մշակույթ}}
Միացյալ թագավորության մշակույթը հարուստ է և բազմազան։ Բազմաթիվ գործոններ են ազդել մշակույթի վրա՝ կղզիական բնույթի պետություն լինելը, պետության պատմությունը որպես արևմտյան դեմոկրատիայի առաջատար և ռազմաքաղաքական նշանակալից երկիր, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետությունը ձևավորվել է չորս առանձին պետությունների հաշվին, որոնցից յուրաքանչյուրը պահպանել է իր ավանդույթները, սովորությունները և սիմվոլները։ [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] ազդեցության շնորհիվ իր հերթին տարածում է գտել նաև [[Անգլերեն|լեզուն]] և մշակույթը նրա նախկին գաղութներում՝ ներառելով [[Ավստրալիա]]ն, [[Կանադա]]ն, [[Հնդկաստան]]ը, [[Իռլանդիա]]ն, [[Նոր Զելանդիա]]ն, [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ը և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ը:ը։
 
====== Ճարտարապետություն ======
{{Հիմնական|Միացյալ Թագավորության ճարտարապետություն}}
[[Պատկեր:Belfast City Hall and Big Wheel!.jpg|մինի|alt=|[[Բելֆեստի քաղաքապետարանի շենք]]ը [[Էդվարդյան Բարոկո ճարտարապետական ոճ]]ով]]
'''Միացյալ Թագավորության ճարտարապետությունը''' կամ '''Բրիտանական ճարտարապետությունը''' բաղկացած է [[ճարտարապետություն|ճարտարապետական]] ոճերի [[էկլեկտիզմ]]ական համակցությամբ՝ սկսած այն շինություններից, որոնք եղել են նախքան Միացյալ Թագավորությունը՝ օրինակ [[Հին հռոմեական ճարտարապետություն|հռոմեական]] ճարտարապետությունը, մինչև 21-րդ դարի [[ժամանակակից ճարտարապետություն]]ը:ը։ [[Անգլիա]]յում կարելի է տեսնել ունիկալ ճարտարապետական լուծումների նմուշներ,<ref name="BritEncart"/> բայց և [[Իռլանդիա]]ն, [[Շոտլանդիա]]ն և [[Ուելս]]ը նույնպես նպաստել են ունիկալ ճարտարապետական կառույցների շինությանը և ընդհանուր առմամբ բոլորն էլ մեծ դեր են խաղացել [[ճարտարապետության պատմություն|ճարտարապետության պատմության]] մեջ։<ref name="BritEncart">{{Citation|url=http://uk.encarta.msn.com/encnet/refpages/RefArticle.aspx?refid=781533633|title=Բրիտանական ճարտարապետություն, էջ 1 |publisher=uk.encarta.msn.com|work=[[Encarta]]|accessdate=18 Հունիս 2009|archiveurl=http://www.webcitation.org/5kwQNgfPK|archivedate=31 Հոկտեմբերի 2009|deadurl=yes}}</ref> Չնայած Միացյալ Թագավորությանը հասած նախապատմական և կլասիկ շինությունների, բրիտանական ճարտարապտությունը սկսվում է առաջին [[անգլոսաքս]]ական եկեղեցիների շինարարությամբ, որը սկսվել է [[Ավգուստին Կենտեբերիացի|Ավգուստին Կենտեբերիացու]] գալուց հետո [[Մեծ Բրիտանիա (կղզի)|Մեծ Բրիտանիա]] կղզում 597 թվականին։<ref name="BritEncart"/> [[Նորմանական ճարտարապետություն]]ը ձևավորվեց 11-րդ դարում և այն սկսվեց լայնամաշտաբորեն կառուցվել եկեղեցիների և ամրոցների տեքով ողջ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, որպեսզի նորմանները կարողանան ուժեղացնել իրենց ազդեցությունը։<ref name="BritEncart"/> [[Անգլիական գոթական ճարտարապետություն]]ը, որը ծաղկել է 1180 թվականից մինչև մոտ 1520 թ.-ը, ներմուծվել է [[Ֆրանսիա]]յից, բայց արագ տեմպերով այն ձեռք է բերել իր սեփական ունիկալ առանձնահատկությունը։<ref name="BritEncart"/>
 
Ամբողջ Միացյալ Թագավորությունով մեկ լիքն են [[միջնադարյան ճարտարապետություն|միջնադարյան ճարտարապետության]] նմուշները՝ քարե մեծ [[դղյակ]]ների տեսքով։ Ավելի մեծ կոնցենտրացիաներով դղյակների ու ամրոցների կարելի է հանդիպել [[անգլաշոտլանդական սահման]]ի վրա, որոնք կառուցվել են սկսած [[14-րդ դար]]ից [[Շոտլանդական անկախության պատերազմ]]ի ժամանակներում։<ref name="BritEncart2">{{Citation|url=http://uk.encarta.msn.com/encnet/refpages/RefArticle.aspx?refid=781533633&pn=2|title=Բրիտանական ճարտարապետություն. էջ 2 |publisher=uk.encarta.msn.com|work=[[Encarta]]|date=|accessdate=18 Հունիսի 2009|archiveurl=http://www.webcitation.org/5kwQOJDjl|archivedate=31 Նոյեմբերի 2009|deadurl=yes}}</ref> Վառոդի և թնդանոթի հայտնագործությունից հետո ամրոցները դարձան ավելորդ կառույց և [[Անգլիական վերածնունդ|Անգլիական վերածննդի]] ժամանակաշրջանում մշակվեցին հայրենական ճարտարապետության նոր գեղարվեստական ոճեր՝ [[Թուդորյան ճարտարապետական ոճ|Թուդորյան ոճը]], [[Անգլիական բարրոկո]]ն, [[Թագուհի Աննայի ճարտարապետական ոճ|Թագուհի Աննայի ոճը]] և [[Պալադյան ճարտարապետություն|Պալադյան ոճը]]:։<ref name="BritEncart2"/>
[[Գեորգիանյան ճարտարապետություն|Գեորգիանյան]], [[Շոտլանդական բարոնական ճարտարապետություն|Շոտլանդական բարոնական]] և [[Նեոդասական ճարտարապետություն|Նեոդասական]] ոճերը զարգացան [[Շոտլանդական լուսավորություն|Շոտլանդական լուսավորության]] շնորհիվ և 1930-ականներից սկսած զարգանում է [[Ճարտարապետական մոդեռնիզմ|մոդեռիստական]] ոճի ճարտարապետությունը Ուելսի [[արքայազն Չարլզ]]ի հովանավորության ներքո։<ref name=ArchCon4>{{cite news|url= http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/8045027.stm| publisher=news.bbc.co.uk|work=[[BBC News]]| title=Ճարտարապետությունը լսում է արքայազնի հայցը | date= 12 Մայիսի 2009| accessdate=20 Հունիսի 2009}}</ref>
 
====== Գրականություն ======
{{Հիմնական|Բրիտանիայի գրականություն}}
[[Պատկեր:Shakespeare.jpg|մինի|upright| [[Չանդասովյան դիմանկար]]ը, որտեղ համարվում է, որ պատկերված է [[Ուիլյամ Շեքսպիր]]ը:ը։]]
 
Բրիտանական գրականություն տերմինը վերաբերվում է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ [[Մեն (կղզի)|Մեն կղզու]], [[Նորմանդական կղզիներ]]ի, ինչպես նաև Անգլիայի, Ուելսի և Շոտլանդիայի գրականություններին մինչև վերջիններիս միավորվելը։ Բրիտանական գրականության մեծ մասը գրված է անգլերեն լեզվով։ [[2005]] թվականին Մեծ Բրիտանիայում տպագրվել էր շուրջ 260 000 գիրք, իսկ [[2006]] թվականին Մեծ Բրիտանիան համարվում էր առաջատար երկիր ըստ տպագիր գրքերի անվանման։<ref name=Reuters>{{cite news |author=Ջեֆրի Գոլդֆրաբ |title= Գրքային Բրիտանիան անցնում է Ամերիկայից հրատարակչությունով |url= http://replay.waybackmachine.org/20080106093222/http://www.redorbit.com/news/entertainment/499053/bookish_britain_overtakes_america_as_top_publisher/ |agency=Reuters |date =10 Մայիս 2006 |work=RedOrbit |location= Տեխաս}}{{ref-en}}</ref>
Անգլիական դրամատուրգ և պոետ [[Ուիլյամ Շեքսպիր]]ը համարվում է իր ոլորտում եղած ամենանշանավոր անձանցից մեկը ողջ պատմության մեջ,<ref>{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/537853/William-Shakespeare|title=Ուիլյամ Շեքսպիր|publisher=Բրիտանիկա օնլայն հանրագիտարան|accessdate=26 Փետրվար 2006|archiveurl=http://www.webcitation.org/67yHYBTxC|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref><ref>{{cite encyclopedia |url=http://encarta.msn.com/encyclopedia_761562101/Shakespeare.html |archiveurl=http://web.archive.org/web/20060209154055/http://encarta.msn.com/encyclopedia_761562101/Shakespeare.html |archivedate=9 Փետրվար 2006 |title=Հոդված Շեքսպիրի մասին "MSN Encarta" հանրագիտարանում |accessdate=26 Փետրվար 2006}}{{ref-en}}</ref><ref>{{cite encyclopedia |url=http://encyclopedia2.thefreedictionary.com/Shakespeare%2c+William |publisher=Կոլումբիա էլեկտրոնային հանրագիտարան |title= Ուիլյամ Շեքսպիր |accessdate=26 Փետրվար 2006}}{{ref-en}}</ref> բայց և նրա ժամանակակիցներ [[Քրիստոֆեր Մարլո]]ն և [[Բեն Ջոնսոն]]ը ևս շատ հայտնի են։ Ավելի ուշ այնպիսի դրամատուրգներ են ի հայտ եկել, որպիսիք են [[Ալան Էկբոյն]]ը, [[Հարոլդ Փինթեր]]ը, [[Մայքլ Ֆրեյն]]ը և [[Թոմ Սթոփարդ]]ը, որոնք համատեղել են [[սյուրռեալիզմ]]ի, [[ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և այլ մշակութային ուղղությունների տարրեր։
 
Միջնադարյան անգլիացի ճանաչված գրողներից են [[Ջեֆրի Չոսեր]]ը ([[14-րդ դար]]), [[Թոմաս Մելորի]]ն ([[15-րդ դար]]), [[Թոմաս Մոր]]ը ([[16-րդ դար]]) և [[Ջոն Միլթոն]]ը ([[17-րդ դար]])։ [[18-րդ դար]]ում [[Դանիել Դեֆո]]ն ([[Ռոբինզոն Կրուզո]]յի հեղինակը) և [[Սեմյուել Ռիչարդսոն]]ը դարձան ժամանակակից [[վեպ]]ի պիոներները։ [[19-րդ դար]]ում գրականությունը զարգացման մեջ մեծ ներդրում ունեցան [[Ջեյն Օսթին]]ը, գոթիկական ոճի գրող [[Մերի Շելլի]]ն, մանկագիր [[Լուիս Քերոլ]]ը, [[Բրոնտե քույրեր]]ը, [[Չարլզ Դիքենս]]ը, [[նատուրալիզմ (գրականություն)|նատուրալիստ]] [[Թոմաս Հարդի]]ն, ռեալիստ [[Ջորջ Էլիոթ]]ը և պոետներ [[Ուիլյամ Բլեյք]]ը և [[Ուիլյամ Վորդսվորթ]]ը:ը։ [[20-րդ դար]]ի անգլիացի նշանավոր գրողներից են [[Գիտական ֆանտաստիկա|ֆանտաստ]] [[Հերբերտ Ուելս]]ը, մանկագիրներ [[Ռադյարդ Կիպլինգ]]ը, [[Ալան Ալեքսանդր Միլն]]ը ([[Վինի Թուխ]]ին ստեղծողը) և [[Էնիդ Մերի Բլայթոն]]ը, հակասական [[Դևիդ Հերբերտ Լոուրենս]]ը, [[Մոդերնիզմ|մոդեռնիստ]] [[Վիրջինիա Վուլֆ]]ը, [[երգիծանք|երգիծաբան]] [[Իվլին Վո]]ն, կանխագուշակ վիպասան [[Ջորջ Օրվել]], հանրածանոթ [[Վիլյամ Սոմերսեթ Մոեմ]]ը և [[Գրեմ Գրին]]ը, դետեկտիվ ժանրի վիպասան [[Ագաթա Քրիստի]]ն, [[Ջեյմս Բոնդ]]ին ստեղծող [[Յան Ֆլեմինգ]]ը, պոետներ [[Թոմաս Սթեռնս Էլիոթ]]ը, [[Լարկին Ֆիլիպ]]ը և [[Թեդ Հյուզ]]ը, [[ֆենտեզի]] ժանրի գրողներ [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ը, [[Քլայվ Սթեյփլս Լյուիս]] և [[Ջոան Ռոուլինգ]]ը:ը։
 
[[Պատկեր:Dickens by Watkins detail.jpg|մինի|ձախից|upright|[[Վիկտորիանական դարաշրջան]]ի [[Չարլզ Դիքենս]]ի նկարը:նկարը։]]
 
Շոտլանդիայի նշանակալից գրողներից են դետեկտիվ ժանրի գրող [[Արթուր Կոնան Դոյլ]]ը ([[Շերլոկ Հոլմս]]ին ստեղծողը), ռոմանտիկ ժանրի ստեղծագործող [[Վալտեր Սքոթ]]ը, մանկագիր [[Ջեյմս Բարրի]]ն, արկածային ժանրի հեղինակ [[Ռոբերտ Լուիս Սթիվենսոն]]ը և հանրաճանաչ պոետ [[Ռոբերտ Բըրնս]]ը:ը։ Ժամանակակից շոտնլանդացի նշանավոր գրողներից են [[Յեն Ռանկին]]ը և [[Յեն Բենքս]]ը:ը։
 
Մեծ Բրիտանիայի ամենահին բանաստեղծությունը համարվում է [[Y Gododdin]]ը, որը գրվել է մոտ [[6-րդ դար]]ում [[Հին Հյուսիս]]ում:ում։ Այն գրված է [[Կումբրիական լեզու|կումբրիերեն]] կամ [[Հին վալիական լեզու|հին վալիերեն]] լեզուներով և նրանում առաջին անգամ է հիշատակվում [[Արթուր թագավոր]]ի մասին։<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/wales/history/sites/themes/society/language_poetry.shtml|title=Վաղ վալիական պոեզիա|publisher=BBC Wales|accessdate=29 Դեկտեմբերի 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yHZVSSC|archivedate=27 Մայիսի 2012}}{{ref-en}}</ref> Մոտ [[17-րդ դար]]ում Ուելսի և Հին Հյուսիսի միջև կապը կորել է և վալիական մշակույթի կենտրոնը տեղափոխվել է ժամանակակից Ուելս, որտեղ Արթուրի լեգենդը զարգացվել է [[Գալֆրիդ Մանտմունտացի|Գալֆրիդ Մանտմունտացու]] կողմից։<ref>{{Cite book |url=https://books.google.am/?id=dKJiPyyTevgC&printsec=frontcover&dq=History+of+English+literature+from+Beowulf+to+Swinburne#v=onepage&q&f=false |title=Անգլիական գրականության պատմություն. Բեովուլֆից մինչև Սուինբերն |author= Էնդրյու Լանգ |year=2003 |page=42 |accessdate=29 Դեկտեմբերի 2010 |isbn=9780809532292 |publisher=Wildside Press |location=Holicong, PA |origyear=1913}}{{ref-en}}</ref> Միջնադարի ամենահին վալիական պոետը համարվում է [[Դավիդ ապ Գվիլիմ]]ը (1320 - 1370), որը գրել է բնության, կրոնի և սիրո մասին։ Նրան նաև համարում են միջնադարի եվրոպական ականավոր պոետներից մեկը։<ref>{{cite web|title=Դավիդ ապ Գվիլիմ|url=http://www.academi.org/dafydd-ap-gwilym-eng/|quote=Dafydd ap Gwilym is widely regarded as one of the greatest Welsh poets of all time, and amongst the leading European poets of the Middle Ages.|accessdate=3 Հունվարի 2011|publisher=Academi |year=2011 |work=Academi կայք |archiveurl=http://www.webcitation.org/67yHaT609|archivedate=27 Մայիսի 2012}}</ref> Մինչև [[19-րդ դար]]ը վալիական գրականությունը հիմնականում վալիական լեզվով էր և այն հիմնականում կրում էր կրոնական բնույթ։ [[Սուոնսի]]ի բնակիչ [[Թոմաս Դիլան]]ը [[20-րդ դար]]ի առաջին կեսին հայտնի դարձավ ողջ աշխարհին։ Ազդեցիկ վանահայր և ազգայնական [[Թոմաս Ռոնալդ Ստյուարտ]]ը [[1996]] թվականին նոմինացվել է [[Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ|Գրականության Նոբելյան մրցանակի]]:։
 
Մյուս երկրների հեղինակները՝ հիմնականում [[Ազգերի համայնք]]ը, Իռլանդիան և ԱՄՆ, ապրում և ստեղծագործում էին և ապրում Մեծ Բրիտանիայում։
Նրանցից ամենանշանավորներն են [[Ջոնաթան Սվիֆթ]]ը, [[Օսկար Ուայլդ]]ը, [[Բրեմ Սթոքեր]]ը, [[Բերնարդ Շոու]]ն, [[Ջոզեֆ Կոնրադ]]ը, [[Թոմաս Սթեռնս Էլիոթ]]ը, [[Փաունդ Էստրա]]ն, ինչպես նաև արտասահմանում ծնված բրիտանական հեղինակները՝ [[Կադզուո Իսիգուրո]]ն և [[Սալման Ռուշդի]]ն:ն։
 
====== Փիլիսոփայություն ======
{{Հիմնական|Բրիտանական փիլիսոփայություն}}
Միացյալ թագավորությունը հայտնի է իր «Բրիտանական էմպիրիզմ» ավանդույթով, որը փիլիսոփայական գիտելիք է հիմնված «Շոտլանդական փիլիսոփայության» վրա։ Նրան երբեմն անվանում են «[[Ողջախության շոտլանդական դպրոց]]»:։<ref>{{cite book |url= http://www.rrbltd.co.uk/bibliographies/scottish_v5_bibliog.pdf |title= Ողջախության շոտլանդական դպրոց տարեգիր. Ակունքներ |accessdate =17 Դեկտեմբեր 2010 |editor= Ջեյմս Ֆիեսեր |publisher=Thoemmes Press |location =Բրիստոլ |year=2000}}</ref> Բրիտանական էմպիրիզմի հայտնի փիլիսոփաներից են [[Ջոն Լոկ]]ը, [[Ջորջ Բերկլի]]ն և [[Դեյվիդ Հյում]]ը, իսկ շոտլանդական ողջախոհության դպրոցի կարկառուն ներկայացուցիչներն էին [[Դուգլաս Ստյուարտ]]ը, [[Թոմաս Ռեյդ]]ը և [[Ուիլիամ Համիլթոն (փիլիսոփա)|Ուիլիամ Համիլթոնը]]:։ Երկու բրիտանացիներ [[Ուտիլիտարիզմ]] բարոյական փիլիսոփաթյունը։ Գործը սկսել է [[Ջերեմի Բենթամ]]ը, իսկ ավելի ուշ շարունակել է [[Ջոն Ստյուրատ Միլ]]ը իր «[[Ուտիլիտարիզմ (գիրք)|Ուտիլիտարիզմ]]»:։<ref>{{cite book |url=https://books.google.am/?id=s7y5MJOuN30C&pg=PA66 |title=Բժշկության բարոյական խնդիրները. Պրակտիկ դասագիրք |author=Միշել Պալբեր |publisher=Lutterworth Press | location = Քեմբրիջ |year=1999 | isbn = 978-0-7188-2978-0 |page=66 |accessdate=30 Դեկտեմբեր 2010}}</ref><ref>{{cite book |url=https://books.google.am/?id=8A4xLnzfqYwC&pg=PA82 |title=Ուլտիմիտարիզմ |author= Ջեֆրի Սքար |publisher=Routledge | location = Լոնդոն |year=1995 |page=82 |accessdate=30 Դեկտեմբեր 2010 | isbn = 978-0-415-12197-2}}</ref> Մեծ Բրիտանիայի մյուս նշանակալից փիլիոսոփաներն են [[Դունս Սքոթ]]ը, [[Ջոն Լիբուրն]]ը, [[Մերի Ուոլստոնկրաֆթ]]ը, [[Ֆրենսիս Բեկոն]]ը, [[Ադամ Սմիթ]]ը, [[Թոմաս Հոբս]]ը, [[Ուիլյամ Օկկամ]]ը, [[Բերտրան Ռասել]]ը և [[Ալֆրեդ Ջուլս Այեր]]ը:ը։ Ծագումով ոչ բրիտանացի, բայց բրիտանաբնակ հայտնի փիլիոսոփաներից են [[Իսայա Բերլին]]ը, [[Կառլ Մարքս]]ը, [[Կառլ Փոփեր]]ը և [[Լյուդվիգ Վիտգենշթայն]]ը:ը։
 
====== Երաժշտություն ======
{{Հիմնական|Բրիտանիայի երաժշտություն}}
[[Պատկեր:The Fabs.JPG|մինի|ձախից|[[The Beatles]] խումբը համարվում է պատմության մեջ ամենաճանաչված և կոմերցիոն առումով ամենահաջողված խումբը:խումբը։ Ավելի քան մեկ միլիարդ ձայներիզ են վաճառել ողջ աշխարհով մեկ:մեկ։<ref name="Beatles sales">{{cite web|url=http://www.emimusic.com/about/history/1960-1969/|title=1960–1969|publisher=EMI Group Ltd|accessdate=31 Մայիսի 2008|archiveurl=http://www.webcitation.org/67yHbOEau|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref><ref name=McCartney>{{cite news |url=http://www.time.com/time/magazine/article/0,9171,975715-2,00.html |title=Փոլը հիսուն տարեկանում |work=TIME | location = Նյու Յորք |date=8 Հունիսի1992}}{{ref-en}}</ref><ref name="uktvrecording">{{cite web|url=http://uktv.co.uk/yesterday/gallery/aid/601378/image/5265|title=Այս ամսում. Հունիս|publisher=UKTV|accessdate=15 Օգոստոսի 2008|archiveurl=http://www.webcitation.org/67yHbzWvQ|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>]]
 
Բրիտանիայում տարածում են գտել բազմաթիվ երաժշտական ոճեր՝ [[Անգլիական ազգային երգ|Անգլիայի]], [[Շոտլանդիայի ազգային երաժշտություն|Շոտլանդիայի]], [[Ուելսի ազգային երաժշտություն|Ուելսի]], [[Իռլանդիայի ազգայի երաժշտություն|Իռլանդիայի]] ազգային երաժշտություններով և ավարտած [[Ծանր մետաղ (երաշժտություն)|ծանր մետաղով]]:։ Բրիտանիայի հայտնի կոմպոզիտորներից են [[Ուիլյամ Բյերդ]]ը, [[Հենրի Պյորսել]]ը, [[Էդուարդ Էլգար]]ը, [[Գուստավ Հոլստ]]ը, [[Արթուր Սալիվանը]]ը, [[Ռալֆ Վոան Ուիլյամս]]ը և բրիատանական ժամանակակից [[օպերա]]յի պիոներ [[Բենջամեն Բրիտտեն]]ը:ը։ [[Փիթեր Մաքսվել Դևիս]]ը համարվում է կենդանի կոմպոզիտորներից ամենանշանակալիցը և համարվում է [[թագավորական երաժշտության վարպետ]]:։
Մեծ Բրիտանիան ամբողջ աշխարհում ճանաչում ձեռք բերած [[Բի-բի-սի սիմֆոնիկ նվագախումբ|Բի-բի-սի սիմֆոնիկ նվագախմբի]] հայրենիքն է։ Բրիտանական հայտնի դիրիժորներից են [[Սայմոն Ռեթլ]]ը, [[Ջոն Բարբիիոլի]]ն և [[Մալկոլմ Սարջենտ]]ը:ը։ Հայտնի [[կինոկոմպոզիտոր]]ներից են [[Ջոն Բարրի]]ն, [[Կլինտ Մենսել]]ը, [[Մայք Օլդֆիլդ]]ը, [[Ջոն Փաուել]]ը, [[Կրեյգ Արմստրոնգ]]ը, [[Դևիդ Առնոլդ]]ը, [[Ջոն Մերֆի (կոմպոզիտոր)|Ջոն Մերֆին]] և [[Հրաի Գեգսոն-Ուիլյամս]]ը:ը։ [[Գեորգ Ֆրիդրիխ Հենդել]]ը չնայած այն բանին, որ ծնվել էր [[Գերմանիա]]յում, ընդունել էր բրիտնական քաղաքացիություն<ref name="Handel">{{cite web|url=http://www.parliament.uk/parliamentary_publications_and_archives/parliamentary_archives/handel_and_naturalisation.cfm|title=Բրիտանիայի քաղաքացի ըստ պառլամենտի ակտի: Գեորգ Ֆրիդրիխ Գենդել|date=20 Հուլիսի 2009|publisher=UK Parliament|accessdate=11 Սեպտեմբերի 2009|archiveurl=http://www.webcitation.org/67yHd9yTX|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref> և նրա ստեղծագործություններից շատերը, այդ թվում և «[[Մեսսիա (օրատորիա)|Մեսսիան]]» անգլերեն լեզվով էին։<ref>{{cite news |url=http://www.playbillarts.com/features/article/4236.html |title=Հենդելն ամբողջությամբ անգլերենով |last=Էնդրյու |first=Ջոն |date=14 Ապրիլի 2006 |work=Playbill | location = Նյու Յորք |accessdate=11 Սեպտեմբերի 2009}}{{ref-en}}</ref> [[Էնդրյու Լլոյդ Ուեբեր]]ը խասել է միջազգային փառքի և համարվում է բազմաթիվ [[մյուզիքլ]]ների երաժշտության հեղինակ, որոնք տարիներ շարունակ եղել են լոնդոնյան [[Վեսթ-Էնդ]]ի առաջատարը և հաճախ օգտագործվել են [[Նյու Յորք]]ի [[Բրոդվեյ (Նյու Յորք)|Բրոդվեյում]]:։<ref>{{cite book |url= https://books.google.am/books?id=AWaZ1LAFAZEC |title= Սոնդհեյմը և Լլոյդ Ուեբերը. Նոր երաժշտություն |accessdate=20 Օգոստոսի 2010 |publisher=Chatto & Windus |location =Լոնդոն |year =2001 |author=Ստեփան Ցիտրոն |isbn= 9781856192736}}{{ref-en}}</ref>
 
[[The Beatles]] խմբի ստեղծագործությունները վաճառվել են ավելի քան մեկ միլիարդ օրինակով։ Երաժշտության պատմության մեջ նրանք համարվում են ամենաականավոր կատարողներից մեկը, որոնք մեծ դեր ունեն ժողովրդականություն վայելող երաժշտության զարգացման գործում։<ref name="Beatles sales"/><ref name=McCartney/><ref name="uktvrecording"/> Վերջին 50 տարիներին բրիտանական ժողովրդակթյուն վայելող երաժշտության ներկայացուցիչներից են [[Քուին]]ը, [[Կլիֆ Ռիչարդ]]ը, [[Բի Գիս]]ը, [[Էլթոն Ջոն]]ը, [[Լեդ Զեփելին]]ը, [[Փինք Ֆլոյդ]]ը և [[Ռոլինգ Սթոունզ]]ը, որոնցից յուրաքանչյուրն ամենաքիչը վաճառել է 200 միլիոն սկավառակ։<ref>{{cite news |url= http://www.emimusic.com/news/2009/singstar®-queen-to-be-launched-by-sony-computer-entertainment-europe/ |title= Բրիտանական ռոքի լեգենդները, որոնց համար ստեղծվել են PlayStation3 և PlayStation2 համակարռչային խաղեր |publisher=EMI |date= 2 Փետրվարի 2009}}{{ref-en}}</ref><ref>{{cite news |url= http://www.timesonline.co.uk/tol/comment/faith/article3897823.ece |title= Վերածննդի եկեղեցին դառնում է աշխարհի հրաշալիքներից մեկը |newspaper= The Times |location= Լոնդոն |date=9 Մայիսի 2008 |first= Բեն |last= Մաքինթայր}}{{ref-en}}</ref><ref>{{cite news |url= http://www.telegraph.co.uk/news/newstopics/celebritynews/2305273/Sir-Elton-John-honoured-in-Ben-and-Jerry-ice-cream.html |title =Էլթոն Ջոնը պատվավոր հյուր է Ջոնի և Բենի մոտ |newspaper =The Daily Telegraph |date =17 Հուլիսի 2008 |first= Ուրմի |last= Խան |location= Լոնդոն}}{{ref-en}}</ref><ref>{{cite news |url=http://www.telegraph.co.uk/news/uknews/1562875/Rock-group-Led-Zeppelin-to-reunite.html |title= Լեդ Զեփելինը միանում է |newspaper =The Daily Telegraph |date =19 Ապրիլի 2008 |location=Լոնդոն |first=Ռիչարդ |last=Ալեյե |accessdate=31 Մարտ 2010}}{{ref-en}}</ref><ref>{{cite news|title=Պինք Ֆլոյդը հիմնող Սիդ Բարեթը մահացել է տան մեջ |url=http://www.timesonline.co.uk/article/0,,2-2265034,00.html |newspaper=The Times |location= Լոնդոն |date=11 Հուլիսի 2006 |first=Ադամ |last=Ֆրեսքո |accessdate=31 Մարտի 2010}}{{ref-en}}</ref><ref>{{cite news |first=Քեյթ |last=Հոլթոն |title=Ռոլինգ Սթուոնզը պայմանագիր է ստորագրել նոր ալբոմի համար |url=http://www.reuters.com/article/entertainmentNews/idUSL1767761020080117 |agency=Reuters |date=17 Հունվարի 2008 |accessdate=26 Հոկտեմբերի 2008}}{{ref-en}}</ref><ref>{{cite news |first=Թիմ |last=Ուոլքեր |title=Ջիվն ասում է. "Ինչու է Ռոբին Գիբն ավելի մեծ հարգանք ուզում Բի Գիսի համար |url=http://www.independent.co.uk/arts-entertainment/music/features/jive-talkin-why-robin-gibb-wants-more-respect-for-the-bee-gees-826116.html |work=The Independent |location= Լոնդոն |date=12 Մայիսի 2008 |accessdate=26 Հոկտեմբերի 2008}}{{ref-en}}</ref> Ըստ [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքի]] հետազոտությունների բրիտանկանն ոճում ամենամեծ հաղթանակաների թվով 10 կատարողներից 8-ը ծննդով Բրիտանիայից են, որոնք են [[Ստաուս Քվո]]ն, [[Քուին]]ը, [[Ռոլինգ Սթոունզ]]ը, [[UB40]]-ը, [[Դեփեչ Մոդ]]ը, [[Բի Գիս]]ը, [[Pet Shop Boys]]-ը և [[Manic Street Preachers]]-ը։<ref name="Hit singles">{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/4259312.stm |title= Ստատուս Քվոն առաջատարն է ըստ սինգլների քանակի |date=19 Սեպտեմբերի 2005 |work=BBC News |accessdate=2 Օգոստոսի 2009}}{{ref-en}}</ref> Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական ծագումով երաժշտական աստղերից են [[Placebo]]-ն, [[Քոլդփլեյ]]ը, [[Ռադիոհեդ]]ը, [[Oasis]]-ը, [[Spice Girls]]-ը, [[Դաֆֆի (երգչուհի)|Դաֆֆին]], [[Ջեսի Ջեյ]]ը, [[Մյուզ]]ը, [[Ադել]]ը, [[Arctic Monkeys]]-ը, [[Franz Ferdinand]]-ը, [[Gorillaz]]-ը, [[Էմի Ուայնհաուս]]ը, [[East 17]]-ը, [[Blur]]-ը, [[Plan B (ռեփեր)|Plan B-ն]], [[Ռոբի Ուիլյամս]]ը և [[Դեքլան Գելբրեյթ]]ը:ը։
 
====== Կերպարվեստ ======
[[Պատկեր:Turner selfportrait.jpg|աջից|upright|մինի|[[Ուիլյամ Թրներ]], Ինքնապատկեր, յուղաներկ, կտավ, [[1799]] թ.:։]]
 
Բրիտանական կերպարվեստը եվրոպական արվեստի անքակտելի մասն է։ Հայտնի նկարիչներից են ռոմանտիզմի ներկայացուցիչներ՝ Ուիլյամ Բլեյքը, Ջոն Կոնստեբլը, Պալմեր Սեմյուելը, Ուիլյամ Թրները, [[դիմապատկեր]]ի վարպետներ՝ Ջոշուա Ռեյնոլդսը, Լյուսյեն Ֆրեյդը, [[բնանկար]]ի վարպետ [[Թոմաս Գեյնսբորո]]ն, Արվեստի և արհեստների շարժման պիոներ Ուիլյամ Մորիսը, ֆիգուրատիվիստ Ֆրենսիս Բեկոնը, պոպ–արտի ներկայացուցիչներ Ռիչարդ Համիլտոնը և Դեվիդ Հոքնին, աբստրակցիոնիստ Հովարդ Հոջկինը, քանդակագործներ՝ Էնթնի Հորմլին, Անիշ կապուրը և Հենրի Սփենսեր Մուրը։ [[1980]]–ականների վերջին և [[1990]]–ականների սկզբին Լոնդոնի Սվաչի պատկերասրահը օգնեց ուշադրություն սևեռելուն մի խումբ բազմաժանրային նկարիչների վրա, որոնք հետագայում հայտնի դառան Երիտասարդ բրիտանացի նկարիչներ անվամբ։ Նրանց թվում էին Դեմյեն Հյորստը, Քրիս Օֆիլին, Ռեյչել Ուայթրելը, Թրեյսի Էմինը, Մարկ Ուոլինգերը, Սեմ Թեյլոր–Վուդը, Ջեյք և Դինոս Չեպմեն եղբայրները։ Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիան հանդիսանում է Միացյալ Թագավորության արվեստի զարգացմամբ զբաղվող հիմնական կազմակերպությունը։
 
====== Թանգարաններ ======
Միացյալ Թագավորությունը հայտնի է իր թանգարաններով։ Կան բազմաթիվ թանգարաններ [[Լոնդոն]]ում, [[Օքսֆորդ]]ում, [[Քեմբրիջ]]ում, [[Մանչեսթեր]]ում, [[Լիվերպուլ]]ում, [[Էդինբուրգ]]ում, [[Գլազգո]]յում, [[Քենտ]]ում, [[Յորք]]ում, [[Դերբի (քաղաք)|Դերբի]]ում, [[Բիրմինգհեմ]]ում:ում։ Միայն Լոնդոնում ավելի քան 240 թանգարան կա։ Հիմնականում թանգարանների մուտքը ազատ է<ref>[http://www.edemvlondon.ru/free-museums-london.html Լոնդոնի մուտքը ազատ թանգարանների ցուցակը]</ref>:։ Կերպարվեստի ժողովրդականությանն են նպաստում Լոնդոնի ազգային պատկերասրահը, Ազգային դիմանկարի պատկերասրահը, Թեյթ Բրիտանը, Թեյթ Մոդեռնը։ Ամենաշատ այցելվող թանգարանը՝ ժամանակակից արվեստի թանգարանը տարեկան ընդունում է մոտ 4.7 միլիոն այցելու։<ref>[http://entertainment.timesonline.co.uk/tol/arts_and_entertainment/visual_arts/article7105032.ece Ժամանակակից արվեստի թանգարան]{{ref-en}}</ref>
 
{{տես նաև2|Բրիտանական թանգարան (Լոնդոն)|Լոնդոնի թանգարան|Վիկտորիայի և Ալբերտի թանգարան}}
Թատրոնը կարևոր դեր է խաղում բրիտանական մշակույթի մեջ։ Թատրոնը Միացյալ Թագավորություն են բերել հռոմեացիները, և այդ նպատակով ողջ երկրով մեկ դահլիճներ էին կառուցվում։ Միջին դարերի թատրոնում զարգացած էին դիմակավորված ներկայացումները, որոնց հիմնական թեմաներն էին Սբ․ Գևորգը, Ռոբին Հուդը, վիշապները և այլն։ Բեմադրվում էին նաև հեքիաթներ։ Դերասանները գնում էին քաղաքից քաղաք՝ բեմադրելով հանդիսատեսի առաջ ներկայացումներ՝ փողի և հյուրընկալության դիմաց։ Միջնադարյան կրոնական դրամաները և միստերիաները, որոնք քրիստոնեական թեմաներ էին արծարծում, բեմադրվում էին կրոնական փառատոների ժամանակ։
 
[[16-րդ դար]]ի վերջերին և [[17-րդ դար]]ի սկզբին էլիզաբեթ I-ի թագավորության ժամանակաշրջանում նկատվեց արվեստի բոլոր ճյուղերի և հատկապես դրամայի զարգացում, որը միգուցե կապված էր աշխարհահռչակ դրամատուրգ [[Վիլյամ Շեքսպիր]]ի հետ, ով շուրջ 40 [[պիես]] է գրել, որոնք մինչ այժմ բեմադրվում են աշխարհի տարբեր թատրոններում։ Նրա ողբերգություններից են [[Համլետ (ողբերգություն)|«Համլետ»]]-ը ([[1603]]), [[Օթելլո (ողբերգություն)|«Օթելլո»]]-ն ([[1604]]), «[[Արքա Լիր]]»-ը ([[1605]]), կատակերգություններից՝ «[[Միջամառային գիշերվա երազ]]»-ը ([[1594]]-[[1596]]), «[[Տասներկուերորդ գիշեր]]»-ը ([[1602]]), պատմական պիեսներից՝ «[[Հենրի Չորրորդ (Մաս Առաջին)]]», «[[Հենրի Չորրորդ (Մաս Երկրորդ)]]»:։ Էլիզաբեթյան ժամանակաշրջանը հաճախ անվանում են «Շեքսպիրյան շրջան»՝ այդ դարաշրջանի վրա նրա ունեցած ազդեցության պատճառով։ [[17-րդ դար]]ի այլ նշանավոր դրամատուրգներից են [[Բեն Ջոնսոն]]ը, [[Քրիստոֆեր Մարլո]]ն, [[Ջոն Վեբստեր]]ը:ը։
 
Միջթագավորության ժամանակ՝ [[1642]]-[[1660]] թթ, պուրիտանները փակ էին պահում անգլիական թատրոնները՝ կրոնական և գաղափարախոսական նկատառումներից ելնելով։ Երբ լոնդոնյան թատրոնները կրկին բացվեցին միապետության վերականգնումից հետո, նրանք զարգացում ապրեցին [[Չարլզ II]] արքայի օրոք։ Լայն և տարբեր սոցիալական դիրք ունեցող հանդիսատեսին գրավում էր ակտուալ գրելաոճը և առաջին պրոֆեսիոնալ դերասանուհիների խաղը (Շեքսպիրի ժամանակաշրջանում բոլոր կանացի դերերը խաղում էին տղաները)։ Այս ժամանակի նոր ժանրերից էին հերոսական դրաման, հուզիչ դրաման, վերականգնման կատակերգությունը։ Վերջինս ամենալայն տարածումն ուներ պրոդյուսերների և հանդիսատեսի շրջանում։
[[Պատկեր:Alfred Hitchcock NYWTSm.jpg|upright|մինի|[[Ալֆրեդ Հիչքոք]]]]
 
Մեծ Բրիտանիան մեծ ազդեցություն է ունեցել կինեմատոգրաֆիայի պատմության վրա։ Բրիտանական ռեժիսորներ [[Ալֆրեդ Հիչքոք]]ը և [[Դևիդ Լին]]ը համարվում են պատմության մեջ ամենաճանաչված ռեժիսորներից մեկը,<ref>{{cite web|url=http://www.bfi.org.uk/sightandsound/topten/poll/directors-directors.html|title=10 լավագույն ռեժիսորներ|accessdate=2 Նոյեմբեր 2010|publisher=Բրիտանական կինոինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yHUco5o|archivedate=27 Մայիսի 2012}}{{ref-en}}</ref> իսկ մյուս հայտնի ռեժիսորներն են [[Չարլի Չապլին]]ը, [[Մայքլ Փաուել]]ը, [[Քերոլ Ռիդ]]ը և [[Ռիդլի Սքոթ]]ը:ը։<ref>{{cite web|url=http://www.screenonline.org.uk/people/id/462570/index.html|title=Չարլի Չապլին (1889–1977)|accessdate=25 հունվար 2011|publisher=Բրիտանական կինոինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yHV8Hp8|archivedate=24 Մայիս 2012}}</ref><ref>{{cite web|url=http://www.screenonline.org.uk/people/id/447167/index.html|title=Մայքլ Փոուել (1905–1990)|accessdate=25 Հունվար 2011|publisher=Բրիտանական կինոինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yHVapor|archivedate=27 Մայիս 2012}}{{ref-en}}</ref><ref>{{cite web|url=http://www.screenonline.org.uk/people/id/459891/index.html|title=Քերոլի Ռիդ (1906–1976)|accessdate=25 Հունվար 2011|publisher=Բրիտանական կինոինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yHW2IDm|archivedate=27 Մայիս 2011}}{{ref-en}}</ref><ref>{{cite web|url=http://www.screenonline.org.uk/people/id/462413/index.html|title=Scott, Sir Ridley (1937–այժմ)|accessdate=25 Հունվար 2011|publisher=Բրիտանական կինոինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yHWTuEu|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref> Շատ բրիտանական դերասաններ համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ Նրանց թվում են այնպիսի աստղեր, որպիսիք են [[Ջուլի Էնդրյուս]]ը, [[Ռիչարդ Բերթոն]]ը, [[Մայքլ Քեյն]]ը, [[Շոն Քոնների]]ն, [[Վիվիեն Լի]]ն, [[Դևիդ Նիվեն]]ը, [[Լոուրենս Օլիվիե]]ն, [[Պիտեր Սելլերս]]ը և [[Քեյթ Ուինսլեթ]]ը:ը։ Կոմերցիոն առումով հաջողակ [[Ամենամեծ վարկանիշով ֆիլմերի ցանկ|որոշ ֆիլմեր]] ստեղծվել են Մեծ Բրիտանիայում ([[Հարի Փոթեր (ֆիլմաշար)|Հարի Փոթեր]] և [[Ջեյմս Բոնդ]])։<ref>{{cite news |url=http://www.guardian.co.uk/film/2007/sep/11/jkjoannekathleenrowling |title=Հարի Փոթերը դառնում է ամենաշատ վաճառված ֆիլմաշարը |accessdate=2 Նոյեմբեր 2010 |work=The Guardian |date =11 Սեպտեմբեր 2007 |location =Լոնդոն}}{{ref-en}}</ref> «[[Ealing Studios]]» կինոընկերությունը համարվում է աշխարհում գործող կինոընկերություններից ամենահինը։<ref>{{cite web|url=http://www.ealingstudios.com/EalingStudios/history_home.html|title="Ealing" կինոստուդիայի պատմությունը|publisher="Ealing" կինոստուդիա|accessdate=5 Հուլիսի 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yHWup6R|archivedate=27 Մայիս 2011}}{{ref-en}}</ref>
 
Չնայած իր տարածմանը և հաջող պատմությանը, բրիտանական կինոինդուստրիան իր ինդիվիդուալության նկատառումներով հաճախ վիճելի է հանդիսանում, քանի որ նրա մեջ կան և՛ ամերիկյան, և՛ եվրոպական կինեմատոգրաֆիայի ազդեցությունը։ Շատ բրիտանական ֆիլմերի համար համապրոդյուսեր են դառնում ամերիկյան պրոդյուսերները և նրանց մեջ բրիտանական դերասանների հետ հավասար նկարահանվում են ամերիկյան դերասանները, իսկ բրիտանական դերասանները հաճախ նկարահանվում են [[Հոլիվուդ]]ում:ում։ Հոլիվուդյան հաջողակ ֆիլմերից շատերը հիմնվում են բրիտանացիների, բրիտանական գրականության և իրադարձությունների վրա։ Վառ օրինակներից են «[[Տիտանիկ (ֆիլմ, 1997)|Տիտանիկ]]», «[[Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)|Մատանիների տիրակալը]]» և «[[Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)|Կարիբյան ծովի ծովահենները]]» ֆիլմերը։
 
[[2009]] թվականին բրիտանական ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում հավաքեցին 2 միլիարդ դոլար եկամուտ՝ կարողանալով գրավել աշխարհի կինոշուկայի 7%-ը և ներքին շուկայի 17%-ը։<ref name=statistics>{{cite web|url=http://www.ukfilmcouncil.org.uk/vitalstats|title=Բրիտանական ֆիլմեր. Ամենակարևոր տեղեկատվությունը|accessdate=22 Հոկտեմբերի 2010|publisher=UK Film Council|archiveurl=http://www.webcitation.org/67yHXNVg3|archivedate=27 Մայիս 2011}}{{ref-en}}</ref> [[2009]] թվականին Մեծ Բրիտանիան կարողացավ ձեռք բերել մոտ £944 միլիոն՝ կինոթատրոն այցելած 173 միլիոն հանդիսատեսի շնորհիվ։<ref name=statistics/> [[Բրիտանական կինոինստիտուտ]]ը կազմել է [[100 լավագույն բրիտանական ֆիլմերի ցանկը վերջին 100 ամյակում ըստ BFI-ի|100 լավագույն բրիտանական ֆիլմերի ցանկը]]:։ Ամենամյա [[BAFTA]] մրցանակաբաշխությունը համարվում է [[Օսկար]]ի բրիտանական համարժեքը։<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/1190562.stm |title= BAFTA-ն բացում է մրցարշավը Օսկարի հետևից |accessdate=14 Փետրվար 2011 |work=BBC News |date=26 Փետրվար 2001}}{{ref-en}}</ref>
 
====== Խոհանոց ======
{{Հիմնական|Բրիտանական խոհանոց}}
[[Պատկեր:Fish and chips.jpg|մինի|աջից|250px|[[Ձուկ և չիփս]], Միացյալ թագավորության ավանդական ճաշատեսակներից:ճաշատեսակներից։]]
'''Բրիտանիական խոհանոցը''' դա Միացյալ թագավորությունում սնունդ սարքելու պրակտիկան և ավանդույթներն են։<ref>[http://www.bbc.co.uk/food/recipes/ Բրիտանական խոհանոց] BBC food webpage {{ref-en}}</ref> Բրիտանական խոհանոցում հաստատվել է այն վարկանիշը, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում սննդի բաղադրիչներին և սովորաբար նախապատվություն են տալիս տեղական արտադրությանը։<ref>[http://www.langinfo.ru/index.php?sect_id=2418 Բրիտանական խոհանոց]</ref><ref>Օրլինկովա Մ. [http://www.gastromag.ru/newsgastro/view_archive.asp?r=5&id=2375 Բրիտանական հայտնագործություններ] ամսագիր՝ «Гастрономъ», #04(63), 2007</ref> Բրիտանական խոհանոցի [[սոուս]]ները և [[համեմունք]]ները համեմատաբար պարզ են և այն օգտագործում են, որպեսզի ընդգծեն ուտելիքի համը, այլ ոչ թե այն ամբողջությամբ փոխեն։ [[Միացյալ թագավորության գաղութները և կախյալ տարածքները|Միացյալ թագավորության գաղութատիրական տիրապետության]] ժամանակաշրջանում բրիտանական խոհանոցը մեծ փոփոխության է ենթարկվել «արտասահմանյան» երկրների ազդեցության տակ։ Առաջին հերթին նրա վրա մեծ ազդեցություն է թողել [[Հնդկաստան]]ը:ը։<ref>Володарский О. В. (2009) Английский мир т. 2., с. 322</ref> Օրինակ [[հավ]]ից պատրաստված տիկա-մասալա ({{lang-en|tikka masala}}) անգլո-հնդկական ճաշատեսակը համարվում բրիտանական «ազգային ճաշատեսակ»:։ Բրիտանացիները նախընտրում են ուտել թեթև բաներ, իսկ մնացած ճաշատեսակներին որակավորում են որպես «երևակայությունից զուրկ և ծանր»:։ Որպես կանոն նման ճաշատեսակներն օգտագործվում են միմիայն լիարժեք [[նախաճաշ]] և [[Սուրբ Ծնունդ]]ի ավանդական ճաշ։ Դա ավելի հաստատվեց [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների ժամանակ, երբ բրիտանական կառավարությունն ացկացրեց "սննդի չափորոշման" ռեֆորմ։ Ավանդական բրիտանական ճաշատեսակներից են համարվում [[ձուկը և չիփս]]ը, մսով տապակած կարտոֆիլը և [[պյուրե]]ն:ն։
 
'''Թեյ խմելու արարողակարգ'''
[[Պատկեր:Tea and scones 2.jpg|մինի|աջից|250px|[[Թեյ խմելու արարողություն]]ը [[Բրիտանական կայսրություն]]ում ունի իր պատմական ակունքները:ակունքները։]]
Մեծ Բրիտանիան հայնտի է իր թեյ խմելու արարողությունով։ Բրիտանական բնակչությունը (մոտ 59 միլիոն մարդ) օրական խմում են 165 միլիոն բաժակ թեյ, ընդ որում բրիտանացիների 98%-ը այն խմում է միայն կաթով և միայն 30%-ն է, որ թեյին շաքար է ավելացնում։ Ընդհանուր առմամբ բրիտանացիների կողմից օգտագործվող ողջ հեղուկի ծավալից 40%-ը բաժին է ընկնում թեյին։ Ընդ որում օգտագործվող թեյի 86%-ը խմում են տանը։
 
[[Պատկեր:Bbc broadcasting house front.jpg|մինի|180px|[[BBC]] հեռուստահաղորդման տունը (Broadcasting House) [[Լոնդոն]]ում]]
 
[[BBC]]-ն հիմնվել է [[1922]] թվականին և համարվում է պետության կողմից ֆինանսավորվող ռադիո, հեռուստատեսություն և ինտերնետ հեռարձարկող ընկերություն։ Այն համարվում է աշխարհում եղած նմանատիպ ընկերություններից ամենամեծը և ամենահինը։ Նա ղեկավարում բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոալիքներով Մեծ Բրիտանիայի տարածքում և նրանից դուրս, իսկ հեռարձակման ֆինանսավորումը կատարվում է ի հաշիվ հատուկ հարկի, որը վճարում են բոլոր այն անձինք, ովքեր տանը ռադիոընդունիչ ունեն։<ref name="MediaNewsline">{{Cite journal |first= |last = Newswire7| title = BBC. Աշխարհի ամենամեծ հեռարձակող ընկերությունը և բրենդը, որին ամենաշատն են վստահում | journal = Media Newsline| date = 13 օգոստոսի 2009 | url = http://www.medianewsline.com/news/151/ARTICLE/4930/2009-08-13.html |archiveurl =http://www.webcitation.org/5zVS8t2sR| archivedate =17 Հուլիսի 2011 }}{{ref-en}}</ref><ref>{{Cite journal |first= |last = | title = Հեռուստատեսային հարկ. Փաստեր և թվեր | journal = BBC Press Office | date = Ապրիլի 2010| url = http://www.bbc.co.uk/pressoffice/keyfacts/stories/licencefee.shtml | archiveurl =http://www.webcitation.org/5zVSwSITq| archivedate =17 Հունիսի 2011}}{{ref-en}}</ref> Մեծ Բրիտանիայի մյուս խոշոր ընկերությունն է [[ITV]]-ն, որը ղեկավորում շրջանների 15 ալիքներից 11-ը,<ref>{{Cite journal |first= |last = | title = Հրապարակումներ և քաղաքագետներ. ITV-ի պատմությունը | journal = ITV.com| date = | url = http://www.itv.com/aboutitv/publications-policies/ | archiveurl =http://www.webcitation.org/5zVTPxDEI| archivedate =17 Հունիսի 2011 }}{{ref-en}}</ref> ինչպես նաև [[News Corporation]]-ը, որը News International ընկերության հետ միասին ունի իր թերթերը, որոնց մեջ է ամենահրաճանաչ [[տաբլոիդ]] [[The Sun]]-ը և ամենահին օրաթերթը՝ [[The Times]]-ը<ref>{{Cite journal |first= |last = | title = Publishing | journal = News Corporation| date = | url = http://www.newscorp.com/operations/publishing.html | archiveurl =http://www.webcitation.org/5zVXpU10Z| archivedate =17 Հունիսի 2011}}{{ref-en}}</ref>:։ Բացի այն նա ունի ամենամեծ չափաբաժինը բրիտանական արբանակային հեռարձակման [[BSkyB]] ընկերությունում։<ref>{{Cite journal |first= |last = | title = Direct Broadcast Satellite Television | journal = News Corporation| date = | url = http://www.newscorp.com/operations/dbst.html | archiveurl =http://www.webcitation.org/5zVY0iZ5c| archivedate =17 Հունիսի 2011 }}{{ref-en}}</ref> [[Լոնդոն]]ը համարվում է Մեծ Բրիտանիայի [[ԶԼՄ]]-ի կենտրոնը, քանի որ ազգային թերթերը, հեռուստաալիքները և ռադիոն հիմնականում կենտրոնավորված են հենց այնտեղ, բայց [[Մանչեսթր]]ն էլ ևս կարևոր մեդիա կենտրոններից մեկն է։ [[Էդինբուրգ]]ը, [[Գլազգո]]ն և [[Քարդիֆ]]ը համարվում են կարևորագույն կենտրոններ Շոտլանդիայի և Ուելսի թերթերի և հեռուստահեռարձակման գծով։<ref>William, D. (2010). [https://books.google.am/books?id=7yg45P35KDMC&printsec=frontcover&dq=William,+UK+Cities:+A+Look+at+Life+and+Major+Cities+in+England,+Scotland,+Wales+and+Northern+Ireland&hl=En&ei=Ej77TY2jG9Or8QPui8mqCQ&sa=X&oi=book_result&ct=book-thumbnail&resnum=1&ved=0CDAQ6wEwAA#v=onepage&q&f=false Բրիտանական քաղաքներ. Հայացք Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի մեծ քաղաքների վրա]. Eastbourne: Gardners Books. ISBN 978-9987-16-021-1, сс. 22, 46, 109 и 145.{{ref-en}}</ref> Հրատարակչական կենտրոնները, որոնք իր մեջ ներառում են գրքերը, տեղեկատուները, տվյալների բազան, ամսագրերը, թերթերը և նորությունների գործակալությունները, ուենեն մոտ £20 միլիարդի շրջանառություն և այնտեղ են աշխատում մոտ 167 000 մարդ։<ref>{{cite web |title= Publishing |publisher= Մշակույթի, մեդիայի և սպորտի դեպարտամենտ |url= http://www.culture.gov.uk/what_we_do/creative_industries/3280.aspx |archiveurl =http://www.webcitation.org/5zVhIk6SY| archivedate =17 Հունիսի 2011}}{{ref-en}}</ref>
 
[[2009]] թվականի գնահատումներով Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ օրական 3,75 ժամ հեռուստեսություն է դիտում և 2,81 ժամ ռադիո է լսում։ Հենց նույն տարվա գնահատումներով հեռուստալիքների դիտման ստատիստիկան հետևյալն է՝ BBC-ի ալիքները 28,4%, երեք անկախ ալիքներն իրար հետ 29,5%, իսկ մնացած 42,1% բաժին է ընկնում արբանյակային և թվային հեռուստաալիքներին։<ref>Ofcom [http://stakeholders.ofcom.org.uk/binaries/research/cmr/753567/CMR_2010_FINAL.pdf «Հաշվետվություն կոմունիկացիայի շուկայում, 2010»], 19 Օգոստոսի 2010, էջեր 97, 164 и 191, ստուգված է 17 Հունիսի 2011.{{ref-en}}</ref> 1970-ականներից սկսած թերթերի վաճառքը կտրուկ նվազեց, իսկ [[2009]] թվականից բնակչության միայն 42%-ն էր թերթ կարդում։<ref>{{Cite journal |first= |last = | title = Սոցիալական տեսնդենցներ. Կյանքի ոճը և մասնակցությունը սոցիալ կյանքում | journal = Office for National Statistics| date = 16 Փետրվարի 2010| url = http://www.statistics.gov.uk/cci/nugget.asp?id=2356| archiveurl =http://www.webcitation.org/5zVhuudFT| archivedate =17 Հունիսի 2011 }}{{ref-en}}</ref> [[2010]] թվականին Մեծ Բրիտանիայի բնակչության 82,5%-ն օգտվում էին Ինտերնետից և Բրիտանիան ադ ցուցանիշով համարվում է աշխարհի 20 երկրների ցանկում, որտեղ Ինտերնետի բաժանորդները ամենաշատն են։<ref>{{Cite journal |first= |last = | title = 20 երկրներ, որտեղ Ինտերնետի բաժանորդները ամենաշատն են| journal = Internet World Stats|date = |url = http://www.internetworldstats.com/top20.htm| archiveurl =http://www.webcitation.org/5zVi9vpVQ| archivedate =17 Հունիսի 2011}}{{ref-en}}</ref>
2012 թվականին Բրիտանիան հայց էր ուղարկել [[Բրիտանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բրիտանիայի]] ընդհանուր հավաքական ստեղծելու համար, բայց [[Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիա|Շոտլանդիայի]], [[Ուելսի ֆուտբոլային ասոցիացիա|Ուելսի]] և [[Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիա|Իռլանդիայի]] ֆուտբոլային ասոցիացիաները հրաժարվեցին այդ նախագծին մասնակցելուց՝ վախենալով, որ հետագայում կկորցնեն իրենց թիմերի անկախության ստատուսը։<ref>{{cite news|url=http://news.bbc.co.uk/sport1/hi/olympics/football/7286011.stm |title=Բլաթերն ընդդեմ բրիտանական հավաքականի (2012) |work=BBC News |date=9 Մարտի 2008 |accessdate=2 Ապրիլի 2008}}{{ref-en}}</ref> Անգլիականի հավաքականը համարվում է ամենահաջողակ թիմը, որը հաղթել է [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն]]ում [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966|հայրենի հողի վրա]] 1966 թվականին, բայց այդ ժամանակն նրա ամենամեծ ախոյաններից մեկը Շոտլանդիան էր։
 
[[Պատկեր:Inside the Millennium Stadium, Cardiff.jpg|մինի|ձախից|[[Միլենեում (ստադիոն)|Միլիենում]] ստադիոնը [[Քարդիֆ]]ում, [[Ռեգբիի աշխարհի չեմպիոնատ 1999]]-ի բացման ժամանակ:ժամանակ։]]
 
[[Կրիկետ]] խաղի մտահղացումը պատկանում է Անգլիային և այն շատ տարածված է Բրիտանիայում և նրա գաղութներում։ Ուելսն իր սեփական հավաքանը չունի, դրա համար էլ հանդես է գալիս Անգլիայի հետ միասին։ Վերջերս նրանց են միացել նաև Շոտլանդիան և Իռլանդիան, քանի որ նրանց մոտ այդ սպորտաձևը նոր է զարգանում։ [[Ռեգբիլինգ]]ը տարածված է Մեծ Բրիտանիայի մի քանի շրջաններում։ Այն ի հայտ է եկել [[Հալդեսֆիլդ]]ում և այդ խողը սովորաբար խաղում են [[Հյուսիսային Անգլիա]]յում:յում։<ref>{{Cite book|url=https://books.google.am/?id=7rY2tVBypH0C&pg=PA27&dq=rugby+league+started+in+huddersfield#v=onepage&q&f=false |title=Professional identities: policy and practice in business and bureaucracy |isbn= 9781845450540 |author=Ardener, Shirley |publisher=Berghahn |location =New York |year=2007 |page=27 |accessdate=30 Դեկտեմբերի 2010}}{{ref-en}}</ref> Բրիտանիայի միսանական հավաքականը՝ «Բրիտանական առյուծները» առաջ մասնակցում էին [[Ռեգբիլինգի աշխարհի գավաթ]]ին, բայց [[2008]] թվականից Անգլիան, Շոտլանդիան և Իռլանդիան մասնակցում են որպես առանձին երկրներ։<ref>{{cite web|url=http://www.rlwc08.com/|title=Ռեգբիլինգի աշխարհի գավաթ 2008-ի պաշտոնական կայք|dead-url=unknown-host}}</ref> [[Ռեգբի]]ում [[Անգլիայի ռեգբիի հավաքական|Անգլիայի]], [[Շոտլանդիայի ռեգբիի հավաքական|Շոտլանդիայի]], [[Ուելսի ռեգբիի հավաքական|Ուելսի]] և [[Հյուսիային Իռլանդիայի ռեգբիի հավաքական|Իռլանդիայի]] հավաքականներն իրենք իրենցով շատ ուժեղ են։ [[Վեց ազգերի գավաթ]]ը, որը խաղարկվում է վերոնշյալ հավաքականների և [[Իտալիայի ռեգբիի հավաքական|Իտալիայի]] և [[Ֆրանսիայի ռեգբիի հավաքական|Ֆրանսիայի]] հավաքականների միջև, ոչ պաշտոնական կարգով համարվում է Եվրոպայի ռեգբիի չեմպիոնատ։<ref>{{Cite book|url=https://books.google.am/?id=0-IiowvNomMC&pg=PA95&dq=rugby+union+six+nations+tournament#v=onepage |title=Ռեգբիի ուղեցույց ընկերուհու համար |author=Յաքո Լոու, Դերիկ Նեսբիթ |publisher=South Publishers | location = Յոհանեսբուրգ |year=2008 |accessdate=31 Դեկտեմբերի 2010 | isbn = 9780620395410}}{{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Centre Court roof.jpg|մինի|[[Ուիմբլդոնի մրցաշար]], [[Մեծ սաղավարտ (թենիս)|Մեծ սաղավարտի մրցույթներից]] մեկը, որն անցկացվում է [[Ուինբլդոն]]ում, [[Լոնդոն]], ամեն հունիսին կամ հուլիսին]]
 
[[Թենիս]] խաղն ի հայտ է եկել [[Բիրմինգհեմ]] քաղաքում [[1859]]-ից [[1865]] թթ. միջակայքում։ [[Ուիմբլդոնի մրցաշար]]ը դա միջազգային մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի [[Լոնդոն]]ի հարավում՝ [[Ուինբլդոն]]ում:ում։ Այն համարվում է աշախարհի ամենահարգի մրցույթներից մեկը։ [[Սնուկեր]]ը մեծ տարածում ունի Մեծ Բրիտանիայում, իսկ ամենամյա [[Սնուկերի աշխարհի առաջնություն|աշխարհի առաջնությունը]] անցկացվում է [[Շեֆիլդ]]ում:ում։<ref>{{cite news |url=http://news.bbc.co.uk/sport1/hi/other_sports/snooker/6288739.stm |title=Չինաստանը Դինգի ձեռքերում |work=BBC Sport |accessdate=2 Հունվարի 2011 |first=Սաջ |last=Չոուդհուրի |date=22 հունվարի 2007}}</ref> Հյուսիսային Իռլանդիայում նաև ժողովրդականություն են վայելում այնպիսի սպորտաձևեր, որոնցից են [[Գելսական ֆուտբոլ]]ը և [[Հյորլինգ]]ը, որոնց մրցույթները լի են հանդիսատեսներով։ [[Շինտի]] խաղը ժողովրդականություն է վայելում [[Շոտլանդական լեռնաշխարհ]]ում:ում։<ref>[http://www.scottishsport.co.uk/othersports/shinty.htm Շինտի]. Շոտլանդական սպորտ: Ստուգվել է 2 Հոկտեմբերի 2008.{{ref-en}}</ref>
 
Մեծ Բրիտանիան հանդես է գալիս նաև [[Ավտոարշավ]]ով:ով։ [[Ֆորմուլա 1]]-ի բազմաթիվ թիմեր և վարորդներ բազայավորված են հենց այստեղ, իսկ բրիտանական վարորդները ամենաշատ տիտղոսներն են շահել, քան մյուս երկրների ներկայացուցիչները։ [[1950]] թվականին [[Սիլվերսթոուն (մայրուղի)|Սիլվերսթոուն]]ում անցկացվել է ամենաառաջին գրան-պրին։ Հիմա այնտեղ ամեն տարվա հուլիսին անցկացվում է [[Մեծ Բրիտանիայի Գրան-պրի]]ն:ն։ Երկրում նաև անցկացվում են [[Ռալլիի աշխարհի մրցարշավ]]ներ:ներ։
 
====== Խորհրդանիշներ ======
{{Հիմնական|Մեծ Բրիտանիայի, Նորմանդյան կղզիների և Մեն կղզու խորհրդանիշները}}
[[Պատկեր:Britannia-Statue.jpg|մինի|աջից|upright|[[Բրիտանիա]]յի արձանը [[Պլիմուտ]]ում:ում։ Բրիտանիան Միացյալ Թագավորության [[ազգային մարմնացում]]ն է:է։]]
[[Միացյալ Թագավորության դրոշ]]ը [[Միության դրոշ]]ն է։ Այն հիշատակվում է նաև «Ջեքի միություն» անվանումով։ Այն առաջին անգամ ստեղծվել է 1606 թվականին՝ [[Անգլիայի դրոշ]]ի և [[Շոտլանդիայի դրոշ]]ի վերադրմամբ և թարմացվել է 1801 թվականին՝ ավելացվելով [[Սուրբ Պատրիկի դրոշ]]ը:ը։ Միության դրոշի մեջ Ուելսի դրոշը չկա, քանի որ Ուելսը գրավվել և միացվել է Անգլիային մինչև Միացյալ Թագավորության ստեղծումը, բայց և այնպես քննարկումներ եղել են Միության դրոշում նաև Ուելսի դրոշի օգտագործման վերաբերյալ։<ref>{{cite news |url=http://news.bbc.co.uk/1/hi/uk/7114248.stm |title=Ուելսի վիշապը կանչում է Միության դրոշին |work=BBC News |date=27 Նոյեմբերի 2007 |accessdate=17 Հոկտեմբերի 2008}}</ref> Մեծ Բրիտանիայի «[[Մեծ Բրիտանիայի օրհներգ|Աստված պահպանի թագավորին]]» [[պետական օրհներգ]]ում «Թագավոր» բառը ամեն անգամ փոխվում է «Թագուհի» բառով, եթե միապետը կին է։
 
[[Բրիտանիա]]ն Միացյալ Թագավորության [[ազգային մարմնացում]]ն է, և նա ունի [[Հռոմեական Բրիտանիա]]յի ծագում։<ref>{{cite web|url=http://www.24carat.co.uk/britanniaframe.html|title=Բրիտանիան բրիտանական մետաղադրամների վրա|publisher=Chard|accessdate=25 Հունիսի 2006}}</ref> Բրիտանիան խորհրդանշվում է երիտասարդ կնոջ տեսքով, որն ունի շագանակագույն կամ ոսկե մազեր և կրում է [[Կորինֆյան սաղավարտ]] և սպիտակ զգեստ։ Նա մի ձեռքին բռնել է [[Պոսեյդոն]]ի եռաժանին և մի [[վահան]], իսկ մյուս ձեռքով ընդունում է Միության դրոշը։ Երբեմն նա պատկերվում է առյուծի վրա նստած։ Բրիտանական կայսրության վերելքի ժամանակ պետությունն ասոցացվում էր ծովային գորիշխանության հետ՝ ինչպես օրինակ «[[Բրիտանիա, կառավարիր ծովերով]]» երգում։ Մինչ 2008 թ.-ը [[առյուծ]]ի խորհրդանիշը պատկերված էր Բրիտանիայի հետևի ֆոնի վրա [[Հիսուն պենս (Մեծ Բրիտանիա)|Հիսուն պենս]] և [[Տաս պենս (Մեծ Բրիտանիա)|Տաս պենս]] մետաղադրամների վրա։ Այդ խորհրդանիշը նաև օգտագործվում է [[Բրիտանական բանակ]]ի ոչ հանդիսավոր դրոշների վրա։ [[Բուլդոգ]]ը երբեմն օգտագործվում է որպես Միացյալ թագավորության խորհրդանիշ և կապված է նացիստական Գերմանիա [[Ուինսթոն Չերչիլ]]ի կատարած այցի հետ։<ref>{{Cite book|last=Բեյքեր|first=Սթիվ|title=Գազանների պատկերներ|publisher=University of Illinois Press|year=2001|page=52|isbn=0-252-07030-5}}</ref>