«Սոնա Բանոյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ գոբելենագործ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Սոնա Նահապետի Բանոյան''' ({{ԱԾ}}), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր...»:
(Տարբերություն չկա)

06:45, 12 Ապրիլի 2017-ի տարբերակ

Սոնա Նահապետի Բանոյան (ապրիլի 12, 1953(1953-04-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]: Հայաստանի նկարիչների միության անդամ:

Սոնա Բանոյան
Ծնվել էապրիլի 12, 1953(1953-04-12) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և մանկավարժ
ԹեմաներԳոբելեն
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Sona Banoyan Վիքիպահեստում

Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է:

Կենսագրություն

Սոնա Բանոյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1996 թվականին Բուդապեշտում անցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացներ: 1980-ական թվականներից դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում: Ստեղծագործում է բատիկայի, գոբելենի բնագավառներում:

Սոնա Բանոյանի աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք՝ կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[2]:

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում:

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2003
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2012[1]
  • Հայաստանի նկարիչների միության առաջին մրցանակ «Իմ պայքարը» գոբելենի համար[2]

Ծանոթագրություններ