«Հալիկառնասոսի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

* Սյուները պահող պոդիումը զարդարված էր հույների և [[ամազոնուհի]]ների պատկերներով։ Ամազոնուհիները ռազմիկ կանանց դիցաբանական ցեղ էին։
* Հովազներ, վարազներ ու եղջերուներ որսացող հույերի արձաններ։ Որսորդների նիզակներն ու ձիերի սանձերը կերտված են բրոնզից։
* Այդ արձանները մամնավորելմարմնավորել են հունական ոճով հագնված իրական մարդկանց, որոնք մեկուկես անգամ գերազանցում են մարդու բնական չափսերը։
* Բնական չափսերի արձանները պատկերում են հույների մարտն արևելցի ձիավորների հետ։
 
== Դամբարանի կործանումը ==
Դամբարանը կանգուն է մնացել մինչև [[13-րդ դար]]ը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը։ [[1522]] թ. կառույցի մնացորդները օգտագործվել են [[Հովհաննեսյան միաբանություն|Հովհաննեսյան միաբանության]] ասպետների կողմից սբ.[[Պետրոսի ամրոց]]ի կառուցման վրա, այնուհետև թուրքերի կողմից այն գրավելուց հետո, նրա տեղում կառուցվում է թուրքական [[Բոդրում]]ի ամրոցը։